Համարը 
N 17
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Չի գործում
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ-ում չի հրապարակվել
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
04.02.1998
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
04.02.1998
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
01.04.1998
Ուժը կորցնելու ամսաթիվը 
01.01.2001

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԼՂՀ-ՈՒՄ  ԹԱՂՎԱԾ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԳԵՐԵԶՄԱՆՆԵՐԻ ԲԱՐԵԿԱՐԳՄԱՆ ՀԱՄԱՐ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ПРАВИТЕЛЬСТВО НАГОРНО-КАРАБАХСКОЙ РЕСПУБЛИКИ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

П О С Т А Н О В Л Е Н И Е

 

”4” ՓԵՏՐՎԱՐԻ 1998թ.

 N 17

ք.Ստեփանակերտ

г.Степанакерт

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում թաղված զինծառայողների գերեզմանների բարեկարգման համար փոխհատուցումների մասին

 

Շարունակելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության համար զոհված զինծառայողների ընտանիքներին պետության կողմից սոցիալական օժանդակության միջոցառումների հետագա ընդլայնումը, նկատի ունենալով հանրապետության շրջաններում և քաղաքներում թաղված զինծառայողների գերեզմանների բարեկարգման անհրաժեշտությունը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության ժամանակ մարտական գործողություններին մասնակցած և զոհված ու հանրապետության շրջաններում ու քաղաքներում թաղված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարարության, ներքին գործերի նախարարության, արտակարգ իրավիճակների վարչության զինծառայողների գերեզմանների բարեկարգման համար նրանց ընտանիքներին տրվում է միանվագ փոխհատուցում` 200 հազար դրամ:

2. Սահմանել, որ զոհված զինծառայողների գերեզմանների բարեկարգման համար փոխհատուցման գումարները տրվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարարության, ներքին գործերի նախարարության, արտակարգ իրավիճակների վարչության կողմից ներկայացվող ցուցակների հիման վրա:

3. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարարությանը, ներքին գործերի նախարարությանը, արտակարգ իրավիճակների վարչությանը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության ժամանակ մարտական գործողություններին մասնակցած և զոհված զինծառայողների ցուցակները ներկայացնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարություն:

4. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարությանը` զոհված զինծառայողների ցուցակները ստանալուց հետո մեկամսյա ժամկետում ճշտել հանրապետության շրջաններում և քաղաքներում նրանց թաղված լինելու փաստը և հայտ ներկայացնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության էկոնոմիկայի և ֆինանսների նախարարություն, սույն որոշման 1-ին կետով սահմանված գումարները ստանալու և սոցիալական ապահովության շրջանային (քաղաքային) կենտրոնների միջոցով զոհվածների ընտանիքներին հատկացնելու համար:

5. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության էկոնոմիկայի և ֆինանսների նախարարությանը`

ա) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության հայտի համաձայն տրամադրել համապատասխան գումարներ.

բ) զոհված զինծառայողների գերեզմանների բարեկարգման փոխհատուցումները ժամանակին վճարելու նպատակով ապահովել ԼՂՀ ազգային բանկի «Արցախբանկի» բաժանմունքներում համապատասխան քանակությամբ կանխիկ դրամի առկայությունը:

6. Սույն որոշման կատարման վերահսկողությունը դնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալական ապահովության, էկոնոմիկայի և ֆինանսների նախարարությունների վրա:

7. Սույն որոշման կիրարկումը սկսել 1998թ. ապրիլի 1-ից:

 

 

ԼՂՀ վարչապետ

ԼԵՈՆԱՐԴ ՊԵՏՐՈՍՅԱՆ