ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
«29» հունվարի 2009թ. |
N 45-Ն |
ք.Ստեփանակերտ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 27-Ի ԹԻՎ 334 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունիսի 27-ի «Աշխատանքի տեղավորման, ազատ աշխատատեղերի վերաբերյալ տեղեկությունների ստացման, մասնագիտական կողմնորոշման խորհրդատվության, մասնագիտական ուսուցման հարցերով զբաղվածության պետական մարմին դիմող անձանց կողմից ներկայացվող և գործազուրկի կարգավիճակ տալու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, անձանց հաշվառելու և հաշվառումից հանելու կարգը հաստատելու մասին» թիվ 334 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
1) ուժը կորցրած ճանաչել որոշման 4-րդ կետը.
2) որոշման թիվ 1 հավելվածում`
ա. 3-րդ, 10-րդ և 13-րդ կետերի «տնօրենի» բառերը փոխարինել «ղեկավարի» բառերով,
բ. 7-րդ կետի «գ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«գ) ապահովագրական ստաժը հաստատող փաստաթուղթը (աշխատանքային գրքույկը կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ապահովագրական ստաժը հաստատող այլ փաստաթղթեր կամ արխիվային տեղեկանքներ).»,
գ. 8-րդ կետի «գործակալության» բառը փոխարինել «կենտրոնի» բառով,
դ. 12-րդ կետի «ա» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ա) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության «Սոցիալական ապահովության ծառայություն» գործակալության տարածքային բաժին` անձի աշխատանքային կամ այլ բնույթի գործունեության տեսակներով զբաղված լինելու ժամանակահատվածում կատարված պարտադիր սոցիալական ապահովության վճարումների և կատարման կամ աշխատավարձ ստանալու ժամկետների, ինչպես նաև աշխատանք փնտրող չզբաղված անձի կենսաթոշակ ստանալու մասին և`».
3) որոշման թիվ 2 հավելվածում`
ա. «ա» ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «ա.1.)» ենթակետով.
«ա.1.) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության «Սոցիալական ապահովության ծառայություն» գործակալության տարածքային բաժնի կողմից տրված տեղեկանք աշխատանք փնտրող չզբաղված անձի կենսաթոշակ (բացառությամբ կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակի) չստանալու մասին.»,
բ. «գ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«գ) ապահովագրական ստաժը հաստատող փաստաթուղթ (աշխատանքային գրքույկ կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ապահովագրական ստաժը հաստատող այլ փաստաթղթեր կամ արխիվային տեղեկանքներ).»,
գ. «զ» ենթակետը «մասին» բառից հետո լրացնել «բնակության վայրի մշտական կամ ժամանակավոր հաշվառում չունենալու կամ մշտական կամ ժամանակավոր հաշվառման վայրից դուրս բնակվելու դեպքում» բառերով,
դ. «է» ենթակետի «ապահովագրության» բառը փոխարինել «ապահովության» բառով:
2. Սույն որոշման գործողությունը տարածվում է 2009 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |