Համարը 
N 48-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2009.02.16/07(117)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
29.01.2009
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
29.01.2009
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
17.02.2009
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 29-Ի ԹԻՎ 488 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«29» հունվարի 2009թ.

N 48-Ն

ք.Ստեփանակերտ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 29-Ի ԹԻՎ 488 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2006 թվականի սեպտեմբերի 29-ի «Բժշկասոցիալական փորձաքննության իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 488 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

1) որոշման 1-ին կետով հաստատված կարգի`

ա. 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնում է բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմինը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բժշկասոցիալական փորձաքննության կենտրոնը (այսուհետ` կենտրոն) փորձաքննական և վերականգնողական ծրագրերի բաժնի (այսուհետ` բաժին) և բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովի (այսուհետ` հանձնաժողով) միջոցով:»,

բ. 10-րդ կետում`

առաջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Բժշկասոցիալական փորձաքննությունն իրականացնում է հանձնաժողովը:»

2-րդ նախադասությունը հանել,

3-րդ նախադասության մեջ, հանձնաժողովի նախագահին բառերը փոխարինել «կենտրոն» բառով,

գ. 13-րդ կետի «սոցիալական ծառայությունների տարածքային գործակալություն (Ստեփանակերտ քաղաքում` քաղաքապետարանի սոցիալական հարցերի, առողջապահության և բնապահպանության բաժին)» բառերը փոխարինել «սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմին» բառերով,

դ. 15-րդ կետի «հանձնաժողովում» և 24-րդ կետի «Հանձնաժողով» բառերը փոխարինել համապատասխանաբար «կենտրոնում» և «Կենտրոն» բառերով,

ե. 16-րդ և 17-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«16. Հանձնաժողովը մասնագիտական հարցերում կողմնորոշվելիս դժվարանալու դեպքում համապատասխան վարչական վարույթի վերաբերյալ գործը գրավոր հիմնավորմամբ 5 աշխատանքային օրվա ընթացքում փորձաքննական խորհրդատվության նպատակով ներկայացնում է կենտրոնի բաժին` տեղյակ պահելով փորձաքննվողին կամ նրա ներկայացուցչին: Կենտրոնի բաժնի մասնագետի (մասնագետների) կողմից ոչ ուշ, քան երկշաբաթյա ժամկետում տրվում է համապատասխան փորձաքննական խորհրդատվություն:

17. Հանձնաժողովը բժշկասոցիալական փորձաքննական որոշումն ընդունում է բոլոր անդամների համաձայնությամբ: Եթե հանձնաժողովի նախագահը կամ անդամներից որևէ մեկը համաձայն չէ փորձաքննական որոշման հետ, ապա գրավոր ձևակերպում է իր անհամաձայնությունը` նշելով հիմքերը, որը կցվում է վարչական վարույթի վերաբերյալ գործին, և այն եռօրյա ժամկետում ներկայացվում է կենտրոնի տնօրենին: Հանձնաժողովից ստացված վարչական վարույթի գործը քննելու համար կենտրոնի տնօրենն ստեղծում է կենտրոնի բաժնի առնվազն 3 մասնագետներից (ներառյալ բաժնի պետը) կազմված փորձաքննական խումբ, որը տվյալ վարչական գործով իրականացնում է բժշկասոցիալական փորձաքննություն` սույն կարգի 10-13-րդ կետերին համապատասխան և ընդունում է որոշում: Որոշումն ընդունվում է ձայների պարզ մեծամասնությամբ:»,

զ. 18-րդ կետի «գործակալության փորձաքննական և վերականգնողական ծրագրերի բաժնի» բառերը փոխարինել «կենտրոնի բաժնի» բառերով,

է. 28-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«28. Կենտրոնի մասնագետի ինքնաբացարկ և բացարկ հայտնելու հիմքերը և կարգը սահմանվում են օրենքով:»,

ը. 30-րդ կետի «գործակալության պետի» բառերը փոխարինել «կենտրոնի տնօրենի» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ