ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
«29» հունվարի 2009թ. |
N 49-Ն |
ք.Ստեփանակերտ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 22-Ի ԹԻՎ 222 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2001 թվականի օգոստոսի 22-ի «Զինծառայողների պարտադիր պետական ապահովագրական գումարների չափերի և վճարման կարգի մասին» թիվ 222 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումներն ու փոփոխությունները.
1) որոշման 1-ին կետի «գ» ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություն.
«Միանվագ պետական պարտադիր ապահովագրական գումարի հաշվարկման համար հիմք է ընդունվում ապահովագրական գումար ստանալու նպատակով դիմելու պահին գործող՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված բազային կենսաթոշակի չափը, իսկ հաշմանդամ դարձած զինծառայողների դեպքում` նաև ապահովագրական գումարը ստանալու պահին ունեցած հաշմանդամության խումբը:».
2) որոշմամբ հաստատված կարգի՝
ա. 2-րդ կետում «ԼՂՀ ներքին գործերի նախարարությունը, ԼՂՀ ազգային անվտանգության պետական վարչությունը, ԼՂՀ արտակարգ իրավիճակների վարչությունը» բառերը փոխարինել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանությունը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությունը» բառերով, իսկ «նախարարությանը» բառից հետո լրացնել «(այսուհետ` նախարարություն)» բառերով,
բ. 3-րդ կետում «շրջանային (քաղաքային) սոցիալական ապահովության բաժիններ» բառերը փոխարինել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շրջանների վարչակազմերի (Ստեփանակերտի քաղաքապետարանի) աշխատակազմերի սոցիալական հարցերով զբաղվող ստորաբաժանումներ (այսուհետ՝ սոցիալական հարցերով զբաղվող ստորաբաժանումներ)» բառերով,
գ. 6-րդ կետն ուժը կորցրած ճանաչել,
դ. 7-րդ և 11-րդ կետերում «Ստեփանակերտի քաղաքապետարանի առողջապահության և սոցպաշտպանության բաժին, սոցապահովության շրջանային բաժիններ» բառերը և դրանց համապատասխան հոլովաձևերը փոխարինել «սոցիալական հարցերով զբաղվող ստորաբաժանումներ» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով,
ե. 7-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 71-րդ կետ.
«71. Ապահովագրական գումարը հատկացվում է, եթե սույն կարգի 7-րդ կետով նախատեսված փաստաթղթերը ներկայացվել են ապահովագրական գումար ստանալու իրավունք ձեռք բերելու պահից երկու տարվա ընթացքում:»,
զ. 8-րդ կետում «Բաժինները» բառը փոխարինել «Սոցիալական հարցերով զբաղվող ստորաբաժանումները» բառերով, իսկ «ԼՂՀ սոցապահովության» բառերը հանել,
է. 9-րդ կետում «ԼՂՀ սոցապահովության նախարարության սոցիալական աջակցության բաժինը և ֆինանսատնտեսական բաժինը ստուգում և ամփոփում է բաժինների կողմից» բառերը փոխարինել «Նախարարությունն ամփոփում է» բառերով,
ը. 10-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«10. Անհրաժեշտ ապահովագրական գումարները ստանալուց հետո նախարարությունը պահանջվող գումարները փոխանցում է սոցիալական հարցերով զբաղվող ստորաբաժանումների ընթացիկ հաշիվները»:
2. Սույն որոշման գործողությունը տարածվում է 2009 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |