Համարը 
ՀՕ-181
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Օրենք
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ-ում չի հրապարակվել
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ Ազգային Ժողով
Ընդունման ամսաթիվը 
27.12.2001
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
31.01.2002
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
31.01.2002
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ՕՐԵՆՔԸ «ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ԼՂՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2001 թվականի

դեկտեմբերի 27-ին

 

«ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Կրթության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի 4-րդ կետում «պետական հիմնարկ կամ իրավաբանական անձ» բառերը փոխարինել «կառույց» բառով:

 

Հոդված 2. Օրենքի 3-րդ հոդվածի 5-րդ կետից հանել «(մսուր-մանկապարտեզ, ընտանեկան մանկապարտեզ)» բառերը:

 

Հոդված 3. Օրենքի 13-րդ հոդվածի 5-րդ կետը «լրացուցիչ կրթության» բառերից հետո լրացնել «, այդ թվում՝ արտադպրոցական դաստիարակության.» բառերով:

 

Հոդված 4. Օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«8. Հեռակա ձևով մասնագիտական միջին և բարձրագույն կրթության կազմակերպումն իրականացվում է կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած կարգով, իսկ մասնագիտությունների ցանկը հաստատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը»:

 

Հոդված 5. Օրենքի 15-րդ հոդվածի 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Պետական միջին և բարձրագույն մասնագիտական ուսումնական հաստատություններում դիմորդների ընդունելության արտոնությունները սահմանվում են օրենքով»:

 

Հոդված 6. Օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ կետից հանել «ձեռնարկությունների,» բառը:

 

Հոդված 7. Օրենքի 23-րդ հոդվածի 4-րդ կետից հանել «սովորողների և» բառերը:

 

Հոդված 8. Օրենքի 25-րդ հոդվածի 2-րդ կետից հանել «ինչպես նաև ուսումնական կենտրոններում՝ մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի կրթական ծրագրերով» բառերը:

 

Հոդված 9. Օրենքի 27-րդ հոդվածի՝

ա) 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Պետական ուսումնական հաստատությունը հիմնարկի կամ իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող կազմակերպություն է, որը, սույն օրենքին, օրենքներին և իրավական այլ ակտերին համապատասխան, ձեռք է բերում իր խնդիրների իրականացման համար անհրաժեշտ իրավունքներ և պարտականություններ».

բ) ուժը կորցրած ճանաչել 4-րդ կետը:

 

Հոդված 10. Օրենքի 28-րդ հոդվածի՝

ա) 6-րդ կետի երկրորդ պարբերությունից հանել «իրեն հատկացված» բառերը.

բ) 8-րդ կետի «սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը» բառերը փոխարինել «սահմանվում է օրենսդրությամբ» բառերով.

գ) 9-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«9. Ընդունելության քննությունների մրցույթից դուրս մնացած դիմորդները բարձրագույն ուսումնական հաստատության որոշմամբ կարող են հրամանագրվել վճարովի հիմունքներով, ելնելով բուհի իրական հնարավորությունից: Այս կարգով հրամանագրված ուսանողները չեն կարող օգտվել սույն հոդվածի 6-րդ կետի երկրորդ պարբերության արտոնություններից»:

 

Հոդված 11. Օրենքի 30-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 30.

Ուսումնական հաստատության ստեղծումը

 

1. Ուսումնական հաստատությունն ստեղծվում է հիմնադրի (հիմնադիրների) որոշմամբ:

2. Ուսումնական հաստատությունն ստեղծված է համարվում հիմնադրի (հիմնադիրների) կողմից դրա կանոնադրությունը հաստատելու և օրենքով սահմանված կարգով պետական գրանցում ստանալու պահից»:

 

Հոդված 12. Օրենքի 33-րդ հոդվածի վերնագրից հանել «Իրավաբանական անձ հանդիսացող» բառերը:

 

Հոդված 13. Օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետից հանել «ոչ պետական» բառերը:

 

Հոդված 14. Օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2) հաստատում է պետական կրթական չափորոշիչների ձևավորման և հաստատման կարգը.»:

 

Հոդված 15. Օրենքի 37-րդ հոդվածի 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1) մշակում է կրթության զարգացման պետական ծրագիրը, պետական կրթական չափորոշիչների ձևավորման և հաստատման կարգը.»:

 

Հոդված 16. Օրենքի 38-րդ հոդվածի 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4) ապահովում են պետական ուսումնական հաստատություններին օգտագործման իրավունքով հանձնված շենքերի կառուցումը, շահագործումը և պահպանումը.»:

 

Հոդված 17. Օրենքի 40-րդ հոդվածի 5-րդ կետի առաջին պարբերությունում «կառավարում է» բառերը փոխարինել «ղեկավարում է» բառերով:

 

Հոդված 18. Օրենքի 41-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 41.

Կրթական գործունեության լիցենզավորումը

 

1. Օրենքով նախատեսված կրթական ծրագրերը կարող են իրականացվել միայն լիցենզիայի առկայության դեպքում: Լիցենզիան տրվում է ուսումնական հաստատությանը հետևյալ պահանջների բավարարման դեպքում.

1) հիմնական մանկավարժական և պրոֆեսորադասախոսական կազմ.

2) լաբորատոր բազա և ուսումնական տարածք.

3) ուսումնամեթոդական ապահովում.

4) գրադարանային-տեղեկատվական համակարգ.

5) ուսումնաարտադրական պրակտիկայի բազա:

2. Կրթական գործունեության լիցենզիան տալիս է կրթության պետական կառավարման լիազորված մարմինը:

3. Կրթական ծրագրերի լիցենզավորումն իրականացվում է օրենքով և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած կարգով»:

 

Հոդված 19. Օրենքի 43-րդ հոդվածի 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4. Զեկուցագրի հիման վրա պետական կառավարման լիազորված մարմնի ընդունած որոշումն ուսումնական հաստատությունը կարող է բողոքարկել դատարան»:

 

Հոդված 20. Օրենքի 44-րդ հոդվածի 1-ին կետը «(վկայական....)» բառից հետո լրացնել «ատեստատ,» բառով:

 

Հոդված 21. Օրենքի 45-րդ հոդվածի 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Պետական ուսումնական հաստատության գործունեությունն ապահովելու նպատակով՝ վերջինիս սեփականության կամ օգտագործման (անհատույց կամ հատուցելի) իրավունքով շենքեր, շինություններ, սարքավորումներ, ինչպես նաև սպառողական, սոցիալական, մշակութային և այլ նշանակության անհրաժեշտ հանձնվող պետական գույքի տեսակները հաստատում է կառավարությունը»:

 

Հոդված 22. Օրենքի 46-րդ հոդվածի 3-րդ կետի առաջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Պետական բյուջեից պետական ուսումնական հաստատության ֆինանսավորումն իրականացվում է պետական պատվերի (բացի հեռակա ուսուցումից), սուբսիդիայի, պետական սեփականություն հանդիսացող գույքի պահպանության վճարի և այլ ձևերով»:

 

Հոդված 23. Օրենքի 53-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հոդված 53. Սույն օրենքի 28-րդ հոդվածի 5-րդ կետն ուժի մեջ է մտնում միջին մասնագիտական կրթության մասին, բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին օրենքներն ընդունելուց հետո»:

 

Հոդված 24. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր հոդվածով.

«Հոդված 55. Սույն օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ կետի գործողությունը տարածվում է միայն 2001 թվականին և դրանից հետո հանրակրթական ուսումնական հաստատություններ ընդունված անձանց վրա»:

 

Հոդված 25. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ՝

Ա. ՂՈՒԿԱՍՅԱՆ

 

31 հունվարի 2002թ.

ք. Ստեփանակերտ

ՀՕ-181