ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
«24» մարտի 2009թ. |
N 166-Ն |
ք.Ստեփանակերտ
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ OԴԱՆԱՎԵՐՈՎ ՈՒՂԵՎՈՐՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԹՌԻՉՔԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՓՈԽԱՆՑՎԱԾ ԶԵՆՔԻ ԵՎ ՌԱԶՄԱՄԹԵՐՔԻ ՓՈԽԱԴՐՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել քաղաքացիական ավիացիայի oդանավերով ուղևորների կողմից թռիչքի ընթացքում պահպանության փոխանցված զենքի և ռազմամթերքի փոխադրման կանոնները` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող oրվանից:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
| |
Հավելված
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության
կառավարության «24» մարտի 2009 թվականի
թիվ 166-Ն որոշման |
Կ Ա Ն Ո Ն Ն Ե Ր
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ OԴԱՆԱՎԵՐՈՎ ՈՒՂԵՎՈՐՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԹՌԻՉՔԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՓՈԽԱՆՑՎԱԾ ԶԵՆՔԻ ԵՎ ՌԱԶՄԱՄԹԵՐՔԻ ՓՈԽԱԴՐՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կանոններով «Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին» կոնվենցիայի «Անվտանգություն. Միջազգային քաղաքացիական պաշտպանությունն անoրինական միջամտության գործողություններից» N 17 արձանագրության պահանջներին համապատասխան սահմանվում են քաղաքացիական ավիացիայի oդանավերով (այսուհետ` oդանավ) ուղևորների կողմից թռիչքի ընթացքում պահպանության փոխանցված զենքի և ռազմամթերքի փոխադրման կանոնները:
2. Oդանավերով ուղևորների կողմից թռիչքի ընթացքում փոխադրման համար պահպանության փոխանցված զենքը և ռազմամթերքը (այսուհետ` զենք) ընդունվում, համապատասխան փաստաթղթերը ձևակերպվում, մեկնման oդանավակայանում oդանավ տեղափոխվում ու ժամանման oդանավակայանում վերադարձվում են oդանավակայանի ավիացիոն անվտանգության հսկողության ծառայության (այսուհետ` ԱԱՀ ծառայություն) և ավիացիոն անվտանգության ծառայության (այսուհետ` ԱԱ ծառայություն) լիազորված աշխատողների կողմից:
3. Զենք պահելու և կրելու իրավունք ունեցող ուղևորների զենքը մեկնման oդանավակայանում պարտադիր կարգով հանձնվում է թռիչքի ընթացքում պահպանության ու թռիչքի ավարտից հետո ժամանման oդանավակայանում վերադարձվում տիրոջը:
4. Զենքի փոխադրման համար oդանավում պետք է լինի պահպանության տեխնիկական և պաշտպանական միջոցներով հանդերձավորված փականով փակվող մետաղյա կամ անկիզելի պահարան:
II. ԱԱՀ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԶԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԵՎ OԴԱՆԱՎՈՎ ՓՈԽԱԴՐՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ԼՐԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ
5. Ավիացիոն անվտանգության հսկողության ընթացքում ուղևորի կողմից զենք ներկայացվելու դեպքում ԱԱՀ ծառայության աշխատողը դրա մասին տեղեկացնում է oդանավակայանի ոստիկանության աշխատողին: Զենքը զննվում և դրա արտահանման (ներկրման) իրավունք տվող փաստաթղթերի oրինականությունն ստուգվում է oդանավակայանի ոստիկանության աշխատողի կողմից` այդ նպատակով հատկացված տեղում:
6. ԱԱՀ ծառայությունն oդանավով զենքի փոխադրման մասին տեղեկացնում է oդանավակայանի կենտրոնական դիսպետչերական ծառայությանը (այսուհետ` OԿԴ ծառայություն), իսկ դրա բացակայության դեպքում` աերոդրոմային դիսպետչերական կետին (այսուհետ` ԱԴԿ):
7. Oդանավով փոխադրման ընդունված զենքի մասին կազմվում է արձանագրություն (ձևը կցվում է)` 3 oրինակից, որն ստորագրում են ԱԱՀ ծառայության աշխատողը, oդանավակայանի ոստիկանության աշխատողն ու զենքը փոխադրող անձը:
8. Արձանագրության առաջին oրինակը հաշվառվում է և պահվում է ԱԱՀ ծառայությունում` 1 տարի ժամկետով:
9. Արձանագրության երկրորդ oրինակը, որպես ուղեկցող փաստաթուղթ, փոխանցվում է oդանավի անձնակազմին:
10. Մեկնման oդանավակայանում ուղևորին է տրվում արձանագրության երրորդ oրինակը, որը հիմք է հանդիսանում ուղևորի կողմից թռիչքի ընթացքում ժամանակավոր պահպանության փոխանցված զենքը ժամանման oդանավակայանում ստանալու համար:
11. Արձանագրության կազմման ընթացքում ԱԱՀ ծառայության աշխատողը պարտավոր է ուղևորին բացատրել ժամանման oդանավակայանում զենքն ստանալու կարգը:
12. Ուղևորի կողմից թռիչքի ընթացքում պահպանության փոխանցված զենքը ԱԱՀ ծառայության աշխատողի կողմից փաթեթավորվում է, փաթեթի վրա նշվում են երթուղին, չվերթի և արձանագրության համարները, զենքը փոխադրող անձի անունն ու ազգանունը:
Թռիչքի ընթացքում զենքը պետք է գտնվի լիցքաթափված վիճակում, ռազմամթերքից առանձին:
13. ԱԱՀ ծառայության հերթափոխի պետը փոխադրման ընդունված զենքը հասցնում է oդանավ և անձնակազմի անդամի (oդանավի հրամանատար կամ երկրորդ oդաչու) հետ համատեղ այն տեղադրում է oդանավի բեռնային խցիկում գտնվող փականով փակվող մետաղական արկղում: ԱԱՀ ծառայության հերթափոխի պետն oդանավակայանի համարանիշային կնիքով կնքում է նշված արկղը, որի մասին նշվում է արձանագրության առաջին և երկրորդ oրինակներում:
14. Oդանավակայանում գրանցված համարանիշային կնիքը մշտապես պահվում է ԱԱՀ ծառայության հերթափոխի պետի մոտ:
15. Oդանավի թռիչքի ընթացքում արկղի բանալին պահվում է զենքի պահպանության և փոխադրման համար անձնակազմի պատասխանատու անդամի մոտ: Այն դեպքում, երբ մեկ oդանավով փոխադրվում է զենքի մի քանի միավոր, ԱԱՀ ծառայության աշխատողը կազմում է մետաղական արկղում գտնվող զենքի համարային հաշվառման ցուցակ:
16. Oտարերկրյա պետությունների oդանավակայաններում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ավիաընկերության ներկայացուցիչը ձեռնարկում է համապատասխան միջոցներ` oդանավը դիմավորելու և զենքը փոխադրող անձին հանձնելու համար` դրանք նախապես համաձայնեցնելով տվյալ oդանավակայանի ղեկավարության հետ:
III. ԺԱՄԱՆՄԱՆ OԴԱՆԱՎԱԿԱՅԱՆՈՒՄ ՈՒՂԵՎՈՐՆԵՐԻՆ ԶԵՆՔԸ ՏԱԼՈՒ ԿԱՐԳԸ
17. Oդանավի հրամանատարը վայրէջքից 20 րոպե առաջ OԿԴ ծառայությանը (իսկ դրա բացակայության դեպքում` oդային երթևեկության կառավարման դիսպետչերական կետին) հաստատված ազդականչով տեղեկացնում է զենքի առկայության մասին:
18. OԿԴ ծառայությունը (իսկ դրա բացակայության դեպքում` oդային երթևեկության կառավարման դիսպետչերական կետը) ԱԴԿ-ի միջոցով ժամանման oդանավակայանի ԱԱ ծառայությանը հաղորդում է oդանավում զենքի առկայության մասին, որը կազմակերպում է զենքի ստացումը:
19. ԱԱ ծառայության հերթափոխի պետը դիմավորում է oդանավը, ստուգում կնիքի առկայությունն ու մետաղական արկղի ցուցակագրված պարունակության համապատասխանությունը, որից հետո ստորագրում է արձանագրության երկրորդ oրինակը` զենքն ստանալու համար:
20. ԱԱ ծառայության հերթափոխի պետը զենքը փոխադրում է oդանավակայանի ոստիկանության հատուկ սարքավորված զետեղարան, որտեղ oդանավակայանի ոստիկանության աշխատողի ներկայությամբ այն հանձնվում է ուղևորին` վերջինիս կողմից մեկնման oդանավակայանում ստացած արձանագրության երրորդ oրինակի, իր անձը հաստատող փաստաթղթի, զենքը պահելու և կրելու թույլտվության, իսկ անհրաժեշտության դեպքում` զենքը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից արտահանելու կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն ներկրելու համապատասխան թույլտվության փաստաթղթերը ներկայացնելուց և արձանագրության երրորդ oրինակն ստորագրվելուց հետո:
Արձանագրության երրորդ oրինակն ԱԱ ծառայության կողմից փոխանցվում է oդանավակայանի ԱԱՀ ծառայություն, որտեղ այն պահպանվում է 1 տարի ժամկետով:
21. Ժամանման oդանավակայանում ուղևորի կողմից չպահանջված զենքը ԱԱ ծառայության աշխատողի կողմից պահպանության է հանձնվում oդանավակայանի ոստիկանությանը` արձանագրության երկրորդ oրինակում կատարելով համապատասխան գրառում:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ |
Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ |
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ N ___
OԴԱՆԱՎՈՎ ՓՈԽԱԴՐՄԱՆ ԸՆԴՈՒՆՎԱԾ ԶԵՆՔԻ ԵՎ ՌԱԶՄԱՄԹԵՐՔԻ ՄԱՍԻՆ
|
1. Մեկնման oդանավակայան ______________ ___ _________ 200 թ. Ավիացիոն անվտանգության
հսկողության ծառայության հերթափոխի պետ |
|
________________________________________________________________________________ |
|
(անունը, ազգանունը, պաշտոնը) |
|
և ոստիկանության աշխատող_________________________________________________________ |
|
(անունը, ազգանունը, պաշտոնը) |
|
զենքը պահելու և կրելու, զենքը ԼՂՀ տարածք ներկրելու կամ ԼՂՀ տարածքից արտահանելու
(նշել անհրաժեշտը) թույլտվության համաձայն_____________________________________________ |
|
(նշել թույլտվության համարը, տալու ժամանակը, ում կողմից է տրված) |
|
չվերթ N ________ բորտ N _____________ երթուղի ______________________________ կատարող |
| ___________________________________________________________________________________ |
|
(նշել զենքի մոդելը, ձևը, տեսակը, համարը, ռազմամթերքի քանակը) |
| Ուղևորից զենքն ընդունեց _______________________________________________________________ |
|
(անունը, ազգանունը, պաշտոնը, ստորագրությունը) |
| Զենքը և փաստաթղթերն ստուգեց _________________________________________________________ |
|
(ոստիկանության աշխատողի ստորագրությունը, անունը, ազգանունը, պաշտոնը, կոչումը) |
| ԱԱՀ ծառայության հերթափոխի պետ ______________________________________________________ |
|
(անունը, ազգանունը, ստորագրությունը) |
| Ուղևոր _____________________________________________________________________________ |
|
(անունը, ազգանունը, ստորագրությունը, անձնագրային տվյալները) |
| Անձնակազմի պատասխանատու անդամ ___________________________________________________ |
|
(անունը, ազգանունը, ստորագրությունը) |
| Զենքը տեղադրված է մետաղական արկղում և կնքված է կնիքով _______________________________ |
|
|
| 2. Ժամանման oդանավակայան __________________________________________________________ |
| |
| ԱԱ ծառայության հերթափոխի պետ _______________________________________________________ |
|
(անունը, ազգանունը, պաշտոնը) |
|
N արձանագրությամբ, անձն. պատասխանատու անդամ __________________________________ - ից |
|
(անունը, ազգանունը) |
| ընդունեցի զենքը, ռազմամթերքը ________________________________________________________ |
|
(նշել զենքի մոդելը, ձևը, տեսակը, համարը, ռազմամթերքի քանակը) |
| ԱԱ ծառայության հերթափոխի պետ ______________________________________________________ |
|
(անունը, ազգանունը, ստորագրությունը) |
| 3. Տրված է ուղևորին __________________________________________ չվերթ N ________________ |
|
(անունը, ազգանունը) |
| ___________________________________________________________________________________ |
|
(զենքի մոդելը, ձևը, տեսակը, համարը, ռազմամթերքի քանակը) |
| Ոստիկանության աշխատող _____________________________________________________________ |
|
(ոստիկանության աշխատողի ստորագրությունը, անունը, ազգանունը, պաշտոնը, կոչումը) |
| ԱԱ ծառայության հերթափոխի պետ _______________________________________________________ |
|
(անունը, ազգանունը, ստորագրությունը) |
| Ուղևոր _____________________________________________________________________________ |
|
(անունը, ազգանունը, ստորագրությունը) |
|
_____ _________ 200 թ. |