ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ПРАВИТЕЛЬСТВО НАГОРНО-КАРАБАХСКОЙ РЕСПУБЛИКИ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
П О С Т А Н О В Л Е Н И Е
|
”27” ՀՈՒՆՎԱՐԻ 1998թ. |
N 10 |
ք.Ստեփանակերտ
г.Степанакерт
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կենսաթոշակային և զբաղվածության հիմնադրամի կանոնադրությունը հաստատելու մասին
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կենսաթոշակային և զբաղվածության հիմնադրամի կանոնադրությունը (կցվում է):
2. Ուժը կորցրած ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 1995 թվականի մայիսի 27-ի «ԼՂՀ կենսաթոշակային և զբաղվածության ֆոնդի կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին» թիվ 102 որոշման 1-ին կետը:
|
ԼՂՀ ՎԱՐՉԱՊԵՏ |
Լ. ՊԵՏՐՈՍՅԱՆ |
| |
Հաստատված է
ԼՂՀ կառավարության
1998թ. հունվարի «27»-ի
թիվ 10 որոշմամբ |
Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կենսաթոշակային և զբաղվածության հիմնադրամի
I. Ընդհանուր դրույթներ
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կենսաթոշակային և զբաղվածության հիմնադրամը (այսուհետև` հիմնադրամ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների (այսուհետև` սոցիալական վճարներ) հաշվարկման, հավաքագրման, կենսաթոշակների նշանակման և վճարման, ինչպես նաև պետական սոցիալական ապահովագրության ծրագրերի ֆինանսավորման պետական կառավարման հանրապետական մարմին է:
2. Հիմնադրամն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ:
3. Հիմնադրամն իրավաբանական անձ է, ունի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինանշանի պատկերով և իր անվամբ կնիք, դրոշմակնիք, ձևաթուղթ:
II. Հիմնադրամի խնդիրներն ու գործառույթները
4. Հիմնադրամի հիմնական խնդիրներն ու գործառույթներն են`
ա) հանրապետությունում սոցիալական վճարների հաշվարկումը, հավաքագրումը և պետական սոցիալական ապահովագրության ծրագրերի ֆինանսավորումը.
բ) գործատուներին (անկախ սեփականության ձևից), քաղաքացիներին և ինքնուրույն աշխատանքով զբաղված անձանց, այդ թվում` անհատ ձեռներեցներին, գյուղացիական տնտեսությամբ, գիտական ու ստեղծագործական աշխատանքով զբաղված անձանց հիմնադրամում որպես ապահովադիր գրանցման և հաշվառման աշխատանքների կազմակերպումը.
գ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գործատուների` աշխատանքի վարձատրությանն ուղղվող միջոցների նկատմամբ, վարձու աշխատանք կատարող ֆիզիկական անձանց աշխատավարձից և դրան հավասարեցված եկամուտներից, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունների սեփականատերերի և ինքնուրույն աշխատանքով զբաղված անձանց եկամուտներից կատարվող սոցիալական վճարների հաշվարկման, հավաքագրման, գանձման, հաշվառման, կուտակման և այդ միջոցների արդյունավետ ու նպատակային օգտագործման ապահովումը.
դ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կենսաթոշակների նշանակման և վճարման աշխատանքների կազմակերպումն ու վերահսկողության իրականացումը.
ե) պետական սոցիալական ապահովագրության ծրագրերի իրականացման համար հատկացվող ֆինանսական միջոցների ծախսման նկատմամբ, վերահսկողության ապահովումը.
զ) համակարգի քաղաքային և շրջանային մարմինների, ձեռնարկությունների ու կազմակերպությունների գործունեության առաջնային ուղղությունների մշակումը և աշխատանքի կազմակերպման կատարելագործման ծրագրերի իրականացումը.
է) հիմնադրամի ժամանակավորապես ազատ ֆինանսական միջոցների ներդրումից ստացված եկամուտների, նվիրատվությունների, հանգանակությունների և այլ մուտքերի հաշվառումն ու սահմանված կարգով տնօրինումը.
ը) հաշվապահական հաշվառման իրականացման և հաշվետվությունների ներկայացման ապահովումը.
թ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովադիրների կողմից սոցիալական վճարների կատարման և դրանց վերաբերող ֆինանսական և հաշվապահական փաստաթղթերի ստուգումների անցկացումը.
ժ) սոցիալ-տնտեսական զարգացման պետական ծրագրերի նախապատրաստման և իրականացման աշխատանքներին մասնակցությունը.
ժա) հասարակական կազմակերպությունների հետ համագործակցությունը.
ժբ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ խնդիրների իրականացումը:
III. Հիմնադրամի համակարգը և կառավարումը
5. Հիմնադրամի համակարգն իր ենթակայության քաղաքային և շրջանային մարմինների, ձեռնարկությունների ու կազմակերպությունների ամբողջությունն է:
6. Հիմնադրամը համակարգին վերաբերող բոլոր հարցերը քննարկում և լուծում է խորհրդակցական ու միանձնյա ղեկավարման սկզբունքների զուգակցմամբ:
7. Հիմնադրամի կառավարման մարմինը հիմնադրամի խորհուրդն է, որի կազմը հաստատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:
8. Հիմնադրամի խորհուրդը`
ա) կազմակերպում է հիմնադրամի գործունեությանն առնչվող օրենսդրական ու այլ իրավական ակտերի նախապատրաստման աշխատանքները և առաջարկություններ ներկայացնում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարություն.
բ) նախապատրաստում է սոցիալական վճարների դրույքաչափերի և կենսաթոշակների չափերի փոփոխությունների մասին առաջարկություններ.
գ) հաստատում է հիմնադրամի ազատ միջոցների նպատակային օգտագործման և ներդրումների կատարման ծրագրերը.
դ) հաստատում է հիմնադրամի տնտեսական գործունեության իրականացման ծրագրերը.
ե) հավանություն է տալիս հիմնադրամի բյուջեի նախագծին.
զ) հաստատում է հիմնադրամի աշխատակազմի աշխատողների թվաքանակը, քաղաքային և շրջանային մարմինների օրինակելի կանոնադրությունները.
է) հաստատում է վերստուգիչ հանձնաժողովի հաշվետվությունները.
ը) ազատում է սոցիալական վճարների ապառքներ չունեցող ապահովադիրներին ժամկետանց պարտքերի նկատմամբ հաշվարկված տույժերից, հետաձգում դրանց վճարման ժամկետները կամ նվազեցնում տույժերի գումարի չափը.
թ) հաստատում է համակարգի աշխատողների մասնագիտական պիտանիության և որակավորման կանոնակարգը:
9. Խորհուրդը գործում է հասարակական հիմունքներով, որի աշխատանքները ղեկավարում է խորհրդի նախագահը:
10. Խորհրդի գործունեությունն իրականացվում է նիստերի միջոցով, որոնք գումարվում են ըստ անհրաժեշտության, սակայն ոչ պակաս, քան եռամսյակը մեկ անգամ:
11. Խորհրդի նիստն իրավազոր է, եթե նիստին մասնակցում են նրա անդամների կեսից ավելին:
12. Խորհրդի որոշումներն ընդունվում են խորհրդի անդամների ձայների պարզ մեծամասնությամբ, իսկ ձայների հավասարության դեպքում` խորհրդի նախագահի ձայնը վճռորոշ է:
13. Խորհրդի նիստերի աշխատանքին կարող են հրավիրվել պետական մարմինների` ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների ներկայացուցիչներ:
14. Խորհրդի նիստերը ղեկավարում է խորհրդի նախագահը:
15. Հիմնադրամի խորհրդի ընդունած որոշումները ենթակա են պարտադիր կատարման և կենսագործվում են հիմնադրամի նախագահի հրամաններով:
16. Հիմնադրամի ընթացիկ գործունեությունը ղեկավարում է նրա նախագահը, որին պաշտոնի է նշանակում և պաշտոնից ազատում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:
17. Հիմնադրամի նախագահն ունի տեղակալ, որին պաշտոնի է նշանակում և պաշտոնից ազատում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը` խորհրդակցելով հիմնադրամի նախագահի հետ:
18. Հիմնադրամի նախագահը`
ա) սահմանում է նախագահի տեղակալի, աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների իրավասության շրջանակները.
բ) հաստատում է հիմնադրամի քաղաքային և շրջանային մարմինների կառուցվածքը, հաստիքային ցուցակները, ծախսերի նախահաշիվներն ու աշխատողների պաշտոնային դրույքաչափերը.
գ) իր իրավասության սահմաններում արձակում է հրամաններ, տալիս ցուցումներ, որոնց կատարումը պարտադիր է հիմնադրամի աշխատակազմի, քաղաքային և շրջանային մարմինների, ձեռնարկությունների և կազմակերպությունների համար.
դ) կազմակերպում է գործակարգավարական և այլ խորհրդակցություններ, ստորագրում նիստերի արձանագրությունները.
ե) սահմանված կարգով խրախուսում կամ կարգապահական պատասխանատվության է ենթարկում հիմնադրամի աշխատակազմի և համակարգի աշխատողներին.
զ) նշանակում է աշխատակազմի և համակարգի ղեկավար կադրերին, կազմակերպում նրանց որակավորման բարձրացման աշխատանքները, սահմանված կարգով անցկացնում որակավորման ստուգում.
է) հաստատում է հիմնադրամի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների, քաղաքային և շրջանային մարմինների, համակարգի ձեռնարկությունների ու կազմակերպությունների կանոնադրությունները.
ը) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տալիս է սոցիալական վճարների հաշվարկման, հավաքագրման, գանձման, հաշվառման, կուտակման և այդ միջոցների ծախսման կարգին վերաբերող պարզաբանումներ.
թ) հանրապետությունում և միջազգային կազմակերպություններում ներկայացնում է հիմնադրամը, տնօրինում գույքը, տալիս լիազորագրեր, բանկերում բացում հաշվարկային և այլ հաշիվներ.
ժ) սահմանված կարգով տնօրինում է հիմնադրամի ֆինանսական միջոցները, կնքում պայմանագրեր.
ժա) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ստեղծում, վերակազմավորում և լուծարում է համակարգի ձեռնարկություններն ու կազմակերպությունները, պաշտոնի է նշանակում և պաշտոնից ազատում դրանց ղեկավարներին.
ժբ) հիմնադրամի խորհրդին և, սահմանված կարգով, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն է ներկայացնում հիմնադրամի բյուջեի և կանոնադրության նախագծերը, հիմնադրամի գործունեությանը վերաբերող այլ փաստաթղթեր:
19. Հիմնադրամը կազմավորում է վերստուգիչ հանձնաժողով, որի կազմը և գործունեության կարգը հաստատում է հիմնադրամի խորհուրդը:
20. Հիմնադրամը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով համակարգին վերաբերող բոլոր հարցերը լուծում է իր իրավասության սահմաններում:
21. Հիմնադրամը միջճյուղային խնդիրների մշակման և լուծման հարցերում համագործակցում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախարարությունների, գերատեսչությունների և պետական այլ մարմինների հետ, համատեղ միջոցառումներ իրականացնելու մասին կնքում պայմանագրեր, միջազգային կազմակերպությունների հետ ստեղծում գործարար կապեր:
22. Հիմնադրամը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պետական մարմիններից, բանկերից և ֆինանսավարկային կազմակերպություններից պահանջում և ստանում է սոցիալական վճարներին վերաբերող` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված փաստաթղթեր և տեղեկություններ:
IV. Հիմնադրամի ֆինանսական միջոցների գոյացման աղբյուրները և ծախսման ուղղությունները
23. Հիմնադրամի միջոցները գոյանում են`
ա) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գործատուների` աշխատանքի վարձատրությանն ուղղվող միջոցների նկատմամբ, վարձու աշխատանք կատարող ֆիզիկական անձանց աշխատավարձից և դրան հավասարեցված եկամուտներից, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունների սեփականատերերի և ինքնուրույն աշխատանքով զբաղված անձանց եկամուտներից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դրույքաչափերին համապատասխան կատարվող սոցիալական վճարներից.
բ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջեի հատկացումներից.
գ) հիմնադրամի ազատ միջոցների ներդրմամբ ստացվող եկամուտներից.
դ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովադիրներից որպես տույժ գանձվող գումարներից.
ե) գործատուների և քաղաքացիների կամավոր մուծումներից և օրենքով չարգելված այլ աղբյուրներից:
24. Հիմնադրամի միջոցները ծախսվում են`
ա) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կենսաթոշակների վճարման և թաղման ծախսերի մասնակի փոխհատուցման նպատակով.
բ) բնակչության զբաղվածության մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված ծախսերի հատուցման նպատակով.
գ) հիմնադրամի ընթացիկ գործունեության, նրա աշխատակազմի և համակարգի մարմինների պահպանման ու զարգացման ծախսերի ապահովման նպատակով.
դ) հիմնադրամի նյութատեխնիկական բազայի ստեղծման և զարգացման նպատակով.
ե) հիմնադրամի գործունեության վերաբերյալ տեղեկատվության ապահովման և այլ միջոցառումների իրականացման նպատակով.
զ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ ծախսերի կատարման նպատակով: