Համարը 
ՀՕ-189
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Օրենք
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ-ում չի հրապարակվել
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ Ազգային Ժողով
Ընդունման ամսաթիվը 
06.02.2002
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
01.03.2002
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
01.03.2002
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Ծանուցում
Սույն օրենքի 7-րդ հոդվածով սահմանված տուգանքը կիրառվում է 2002 թվականի հունվարի 1-ից հետո հարկային մարմին ներկայացված շահութահարկի հաշվարկով ավել ցույց տված վնասի նկատմամբ:

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ՕՐԵՆՔԸ «ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ԼՂՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2002 թվականի

փետրվարի 6-ին

 

«ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Շահութահարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին կետում`

- «բ» ենթակետը «գովազդի» բառից հետո լրացնել «, մարքեթինգի (ապրանքային և ծառայությունների շուկայի ուսումնասիրություն, ապրանքային և ծառայությունների շուկայում առաջխաղացում)» բառերով.

- ավելացնել հետևյալ բովանդակությամբ «ժբ» ենթակետ՝

«ժբ) այն եկամուտների ստացման հետ կապված ծախսերը, որոնք միաժամանակ նվազեցվում են համախառն եկամտից:»:

 

Հոդված 2. Օրենքի 18-րդ հոդվածի 1-ին կետից հանել «կամ նրա լիազորած մարմնի» բառերը:

 

Հոդված 3. Օրենքի 38-րդ հոդվածի 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր մասերով՝

«Սույն հոդվածի կիրառման նպատակով.

ա) ներդրում է համարվում հարկատուի կանոնադրական կապիտալի ձևավորմանը և համալրմանն ուղղված՝ ակտիվների ներհոսքը և (կամ) պարտավորությունների նվազումը, ինչպես նաև պետական գույքի սեփականաշնորհումը (մասնավորեցումը).

բ) գույքային ներդրումները ենթակա են պետական գրանցման և (կամ) նոտարական վավերացման՝ օրենքով սահմանված կարգով:

Սույն հոդվածով նախատեսված արտոնությունը չի տարածվում ոչ նյութական ակտիվներով ներդրումների նկատմամբ:»:

 

Հոդված 4. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 391  -րդ հոդվածով՝

«Հոդված 391 . Մինչև 2006 թվականի հունվարի 1-ը իրականացված՝ խմելու և ոռոգման ջրի մատակարարման, կեղտաջրերի հեռացման և մաքրման գծով բնակչությանը մատուցվող ծառայությունների (գործարքների), ինչպես նաև պետական գնումների շրջանակներում ապրանքների մատակարարման և ծառայությունների մատուցման գծով շահութահարկի վճարման ժամկետը հետաձգվում է մինչև դրանց իրացման դիմաց վճարման հաշվետու ժամանակաշրջանը:»:

 

Հոդված 5. Օրենքի 55-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ կետով՝

«3. Եկամտի վճարման աղբյուրի մոտ հարկի պահման (գանձման) հնարավորության բացակայության (այսինքն՝ հարկային գործակալի բացակայության) դեպքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջե շահութահարկի վճարման պարտավորությունը կրում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության աղբյուրներից եկամուտներ ստացող ոչ ռեզիդենտը՝ սույն օրենքի 58-61-րդ հոդվածներով սահմանված կարգով և ժամկետներում:»:

 

Հոդված 6. Օրենքի 64-րդ հոդվածում՝

ա) «բանկային 3 օրվա ընթացքում» բառերը փոխարինել «ոչ ռեզիդենտին եկամուտների վճարման ամսվան հաջորդող ամսվա 5-ից ոչ ուշ» բառերով.

բ) հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր մասով՝

«Հարկային գործակալը նախորդ հաշվետու ժամանակաշրջանների համար ներկայացված ամփոփ հաշվարկներում սխալներն ինքնուրույն հայտնաբերելու դեպքում կարող է հարկային մարմիններ ներկայացնել ճշտված հաշվարկ, որի հիման վրա կատարվում է այդ ժամանակաշրջանների համար հարկային պարտավորությունների վերահաշվարկ:»:

 

Հոդված 7. Օրենքի 67-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր մասով՝

«Հարկային մարմին ներկայացված շահութահարկի հաշվարկում սույն օրենքով սահմանված կարգով հաշվարկված վնասն ավել ցույց տալու դեպքում հարկ վճարողից գանձվում է տուգանք՝ ավել ցույց տված վնասի 20 տոկոսի չափով: Նշված տուգանքը չի կիրառվում այն հարկատուների նկատմամբ, որոնք մինչև հարկային մարմինների ստուգումներն սկսվելն ինքնուրույն հայտնաբերել են իրենց կողմից նախորդ տարիների վնասի ավել հաշվարկում, հաշվապահական հաշվառման մեջ կատարել են համապատասխան գրանցումներ և այդ մասին գրավոր տեղյակ են պահել իրենց հաշվառման վայրի հարկային մարմնին:»:

 

Հոդված 8. «Շահութահարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2001 թվականի մայիսի 31-ի ՀՕ-153 օրենքի 21-րդ հոդվածի «2003 թվականի հունվարի 1-ից» բառերը փոխարինել «2002 թվականի հունվարի 1-ից» բառերով:

 

Հոդված 9. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

Սույն օրենքի 7-րդ հոդվածով սահմանված տուգանքը կիրառվում է 2002 թվականի հունվարի 1-ից հետո հարկային մարմին ներկայացված շահութահարկի հաշվարկով ավել ցույց տված վնասի նկատմամբ:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ՝

Ա.ՂՈՒԿԱՍՅԱՆ

 

1 մարտի 2002թ.

ք. Ստեփանակերտ

ՀՕ-189