Համարը 
N 363-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2009.06.15/14(124)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
09.06.2009
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
09.06.2009
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
25.06.2009
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԱՎԱԳ ԵՎ ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 28-Ի ԹԻՎ 575 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«09» հունիսի 2009թ.

 N 363-Ն

ք. Ստեփանակերտ

 

ԱՎԱԳ ԵՎ ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 28-Ի ԹԻՎ 575 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Կրթության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի18-րդ հոդվածի, «Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածի 5-րդ մասի և հիմք ընդունելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2008 թվականի օգոստոսի 5-ի նիստի «Ավագ դպրոցների համակարգի ստեղծման ռազմավարական և փորձնական ծրագրերին հավանություն տալու մասին» N 18/23 արձանագրային որոշումը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ  է.

1. Հաստատել ավագ և հիմնական դպրոցների ցանկը` համաձայն հավելվածի:

2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 28-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական հանրակրթական ուսումնական հաստատություններ» պետական հիմնարկները վերակազմակերպելու, «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական հանրակրթական ուսումնական հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպության օրինակելի կանոնադրությունը հաստատելու մասին» թիվ 575 որոշման թիվ 1 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները.

Ցանկի 2-րդ սյան 1-ին տողի «Ստեփանակերտի Խ. Աբովյանի անվան թիվ 1 միջնակարգ դպրոց» բառերը փոխարինել «Ստեփանակերտի Խ. Աբովյանի անվան N 1 հիմնական դպրոց» բառերով, 2-րդ տողի «Ստեփանակերտի Ա. Ղուլյանի անվան թիվ 2 միջնակարգ դպրոց» բառերը` «Ստեփանակերտի Ա. Ղուլյանի անվան N 2 հիմնական դպրոց» բառերով, 4-րդ տողի «Ստեփանակերտի Մ. Մաշտոցի անվան թիվ 4 միջնակարգ դպրոց» բառերը` «Ստեփանակերտի Մ. Մաշտոցի անվան N 4 հիմնական դպրոց» բառերով, 5-րդ տողի «Ստեփանակերտի Հ.Բալասանյանի անվան թիվ 5 միջնակարգ դպրոց» բառերը` «Ստեփանակերտի Հ. Բալասանյանի անվան N 5 հիմնական դպրոց» բառերով, 6-րդ տողի «Ստեփանակերտի թիվ 6 միջնակարգ դպրոց» բառերը` «Ստեփանակերտի N 6 հիմնական դպրոց» բառերով, 7-րդ տողի «Ստեփանակերտի Ե. Չարենցի անվան թիվ 7 միջնակարգ դպրոց» բառերը` «Ստեփանակերտի Ե. Չարենցի անվան N 7 հիմնական դպրոց» բառերով, 8-րդ տողի «Ստեփանակերտի Ա. Սախարովի անվան թիվ 8 միջնակարգ դպրոց» բառերը` «Ստեփանակերտի Ա. Սախարովի անվան N 8 ավագ դպրոց» բառերով, 9-րդ տողի «Ստեփանակերտի Հ. Թումանյանի անվան թիվ 9 միջնակարգ դպրոց» բառերը` «Ստեփանակերտի Հ. Թումանյանի անվան N 9 հիմնական դպրոց» բառերով, 10-րդ տողի «Ստեփանակերտի Ավ. Իսահակյանի անվան թիվ 10 միջնակարգ դպրոց» բառերը` «Ստեփանակերտի Ավ. Իսահակյանի անվան N 10 հիմնական դպրոց» բառերով, 11-րդ տողի «Ստեփանակերտի Վ. Ջհանգիրյանի անվան թիվ 11 միջնակարգ դպրոց» բառերը` «Ստեփանակերտի Վ. Ջհանգիրյանի անվան N 11 ավագ դպրոց» բառերով, 12-րդ տողի «Ստեփանակերտի թիվ 12 միջնակարգ դպրոց» բառերը` «Ստեփանակերտի N 12 հիմնական դպրոց» բառերով, 18-րդ տողի «Մարտակերտի Վ. Մինասյանի անվան թիվ 2 միջնակարգ դպրոց» բառերը` «Մարտակերտի Վ. Մինասյանի անվան N 2 հիմնական դպրոց» բառերով, 22-րդ տողի «Մարտունու Մաշտոցի անվան թիվ 2 միջնակարգ դպրոց» բառերը` «Մարտունու Մաշտոցի անվան N 2 հիմնական դպրոց» բառերով, 25-րդ տողի «Ղուզե Ճարտարի միջնակարգ դպրոց» բառերը` «Ղուզե Ճարտարի հիմնական դպրոց» բառերով, 30-րդ տողի «Շուշիի Խ. Աբովյանի անվան միջնակարգ դպրոց» բառերը` «Շուշիի Խ. Աբովյանի անվան հիմնական դպրոց» բառերով, 31-րդ տողի «Շուշիի Մուրացանի անվան միջնակարգ դպրոց» բառերը` «Շուշիի Մուրացանի անվան ավագ դպրոց» բառերով:

3. Վերակազմավորման ձևով վերակազմակերպել Մարտունու շրջանի Ճարտարի N 2 միջնակարգ դպրոցը հիմնական դպրոցի:

4. Սկսած 2009-2010 ուսումնական տարվանից Ասկերանի Է. Բարսեղյանի անվան, Մարտակերտի Վ. Բալայանի անվան N 1, Մարտունու Ն. Ստեփանյանի անվան N 1, Ճարտարի Ազատամարտիկների անվան N 1 և Հադրութի Մ. Մանվելյանի անվան միջնակարգ դպրոցների 10-րդ դասարաններում իրականացնել հոսքային ուսուցում` ավագ դպրոցի ուսումնական պլաններին և ծրագրերին համապատասխան:

5. 2009-2010 ուսումնական տարում հիմնական դպրոցներին թույլատրել շարունակելու ուսումնական գործընթացն ավարտական դասարանում:

6. Սկսած 2009-2010 ուսումնական տարվանից ավագ դպրոցներում առաջին դասարաններ չկոմպլեկտավորել, իսկ 2-9-րդ դասարանի աշակերտներին թույլատրել ուսումը շարունակել այդ դպրոցներում` մինչև հիմնական դպրոցն ավարտելը:

7. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շրջանների վարչակազմերի ղեկավարներին և Ստեփանակերտի քաղաքապետին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո, մեկամսյա ժամկետում կատարել համապատասխան փոփոխություններ ավագ դպրոցների կանոնադրություններում, իսկ հիմնական դպրոցների կանոնադրություններում` 2009-2010 ուսումնական տարվա ավարտին:

8. Ավագ դպրոցների ուսուցիչների համալրումը կատարել մրցութային կարգով:

9. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

 

Հավելված

ԼՂՀ կառավարության

«09» հունիսի 2009թ. թիվ 363 -Ն որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ԱՎԱԳ ԵՎ ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑՆԵՐԻ

 

ք. Ստեփանակերտ

 

 1.   Խ. Աբովյանի անվան N 1 հիմնական դպրոց
 2.  Ա. Ղուլյանի անվան N 2 հիմնական դպրոց
 3.  Մ. Մաշտոցի անվան N 4 հիմնական դպրոց
 4.  Հ. Բալասանյանի անվան N 5 հիմնական դպրոց
 5.  N 6 հիմնական դպրոց
 6.  Ե. Չարենցի անվան N 7 հիմնական դպրոց
 7.  Ա. Սախարովի անվան N 8 ավագ դպրոց
 8.  Հ. Թումանյանի անվան N 9 հիմնական դպրոց
 9.  Ավ. Իսահակյանի անվան N 10 հիմնական դպրոց

 10.

 Վ. Ջհանգիրյանի անվան N 11 ավագ դպրոց
 11.  N 12 հիմնական դպրոց

  

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 Մարտակերտի շրջան

 

 12.   Մարտակերտի Վ. Մինասյանի անվան N 2 հիմնական դպրոց

 

 

Մարտունու շրջան

 

 13.  Մարտունու Մաշտոցի անվան N 2 հիմնական դպրոց
 14.  Ճարտարի N 2 հիմնական դպրոց
 15.  Ղուզե Ճարտարի հիմնական դպրոց

 

 

 

 

 ք. Շուշի

 

 16.  Խ. Աբովյանի անվան հիմնական դպրոց
 17.  Մուրացանի անվան ավագ դպրոց

 

 

 

 

 

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ

ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ

Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ