ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ПРАВИТЕЛЬСТВО НАГОРНО-КАРАБАХСКОЙ РЕСПУБЛИКИ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
П О С Т А Н О В Л Е Н И Е
ք.Ստեփանակերտ
г.Степанакерт
ԼՂՀ կառավարության 1995 թվականի հունիսի 25-ի "Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տնտեսական գործունեության առանձին տեսակներով զբաղվելու լիցենզիաների տրման համար անհրաժեշտ փաստաթղթերի ավանացանկի հաստատման մասին" թիվ 162 որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. ԼՂՀ կառավարության 1995 թվականի հունիսի 25-ի "Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տնտեսական գործունեության առանձին տեսակներով զբաղվելու լիցենզիաների տրման համար անհրաժեշտ փաստաթղթերի անվանացանկի հաստատման մասին" թիվ 162 որոշման անվանացանկում կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները.
ա/ ,,ԼՂՀ գյուղատնտեսության նախարարություն,, բաժնի 4-րդ ենթաբաժնի ,,Պատրաստի,, բառից առաջ ավելացնել ,,Գյուղատնտեսական նշանակության,, բառերը:
բ/ հանել ,,ԼՂ առևտրի և մթերումների հանրապետական միավորում,, բաժինը
գ/ ,,ԼՂՀ ենթակառուցվածքների և արդյունաբերական ձեռնարկությունների վարչություն,, բաժնում ավելացնել հետևյալ պարբերությունը.
|
"Ավտոմեքենաների և
մոտոցիկլետների
կոմիսիսոն առևտուր
|
1. Աշխատողների մասնագիտացման վկայականը
2. Թույլտվություն խանութի և ավտոկանգառի
տարածքի հատկացման մասին
3. Տեղեկանք հրշեջ ծառայությունից
4. Նորմատիվա-տեխնիկական փաստաթղթեր,, |
դ/ ,,ԼՂՀ ճարտարապետության և քաղաքաշինության վարչություն,, բաժինը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
|
,,ԼՂՀ քաղաքաշինության նախարարություն |
|
|
|
Ինժեներային հետազննումներ և գեոդեզիական աշխատանքներ
|
1. Աշխատող/ներ/ի մասնագիտական վկայականները
2. Տեղեկանք աշխատանքային
փորձի (ստաժի) մասին
3. Հիմնադիր փաստաթղթեր |
|
Նախագծային աշխատանքներ |
1. Աշխատող/ներ/ի մասնագիտական վկայականները
2. Տեղեկանք աշխատանքային
փորձի (ստաժի) մասին
3. Տեղեկանք նորմատիվա-տեխնիկական փաստաթղթերի առկայության մասին
4. Հիմնադիր փաստաթղթեր |
|
Շինմոնտաժային աշխատանքներ |
1. Աշխատող/ներ/ի մասնագիտական վկայականները
2. Տեղեկանք աշխատանքային
փորձի (ստաժի) մասին
3. Հիմնադիր փաստաթղթեր |
|
Շենքերի և շինությունների տեխնիկական հետազոտում և ինժեներինգ |
1. Աշխատող/ներ/ի մասնագիտական վկայականները
2. Տեղեկանք աշխատանքային
փորձի (ստաժի) մասին
3. Հիմնադիր փաստաթղթեր |
|
Շինանյութերի և շինվածքների արտադրություն |
1. Աշխատողն/ներ/ի մասնագիտական վկայականները
2. Տեղեկանք աշխատանքային
փորձի (ստաժի) մասին
3. Տեղեկանք նորմատիվա-տեխնիկական փաստաթղթերի առկայության մասին
4. Հիմնադիր փաստաթղթեր |
|
ԼՂՀ ՎԱՐՉԱՊԵՏ |
ԼԵՈՆԱՐԴ ՊԵՏՐՈՍՅԱՆ |