ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2002 թվականի
փետրվարի 27-ին
«ԵԿԱՄՏԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Եկամտահարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի երկրորդ մասի «ժդ» կետը լրացնել «, բացառությամբ օրենքով սահմանված պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների» բառերով:
Հոդված 2. Օրենքի 9-րդ հոդվածում՝
ա) «բ» կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ՝
«Սույն կետով նախատեսված փոխհատուցման վճարների համար Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ նվազեցման նորմեր սահմանված չլինելու դեպքում համախառն եկամուտը նվազեցվում է փաստաթղթերով հիմնավորված ծախսերի համար որպես փոխհատուցում ողջ գումարի չափով:».
բ) «դ» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«դ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցված և հարկային մարմիններում հաշվառված ոչ առևտրային կազմակերպությունների միջոցներից կանոնադրական գործունեության շրջանակներում ֆիզիկական անձանց դրամական և բնամթերային ձևով ցույց տրվող օգնության գումարները.».
գ) «է» կետը «պատկանող գույքի վաճառքից» բառերից հետո լրացնել «հարկային գործակալ չհանդիսացողներից» բառերով.
դ) «ժզ» ենթակետում «մարզիկների» բառից հետո ավելացնել «և մարզիչների» բառերը.
ե) հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ «ի» կետով.
«ի) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից բարձրագույն ուսումնական հաստատությանը հատկացված վճարովի չափաքանակի շրջանակում սովորող ուսանողական համակազմի տասը տոկոսի ուսման տարեկան վարձի փոխհատուցման գումարները:»:
Հոդված 3. Օրենքի 10-րդ հոդվածում՝
ա) 1-ին կետում ուժը կորցրած ճանաչել «բ» և «գ» ենթակետերը.
բ) 1-ին կետի «ե» ենթակետում «պարտատոմսերի, փոխառություն» բառերը փոխարինել «բաժնետոմսերի» բառով:
Հոդված 4. Օրենքի 11-րդ հոդվածում՝
ա) 2-րդ կետում «ձկնորսության» բառը փոխարինել «ձկնաբուծության» բառով.
բ) ուժը կորցրած ճանաչել 4-րդ կետը:
Հոդված 5. Օրենքի 18-րդ հոդվածում՝
ա) «Հարկվող եկամուտներից» բառերից առաջ լրացնել «1. Բացառությամբ սույն հոդվածի 2-րդ և 3-րդ կետերում նշված դեպքերի, հարկային գործակալի կողմից» բառերով.
բ) հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2-րդ և 3-րդ կետերով.
«2. Ռոյալթիների և գույքը վարձակալության տալու եկամուտներից եկամտահարկը հաշվարկվում է 5 տոկոս դրույքաչափով՝ առանց հաշվի առնելու սույն օրենքով սահմանված նվազեցումները:
3. Հարկային գործակալը ֆիզիկական անձանցից գույք ձեռք բերելու դիմաց վճարվող եկամուտներից եկամտահարկը հաշվարկում է 5 տոկոս դրույքաչափով՝ հաշվի առնելով միայն սույն օրենքի 10-րդ և 11-րդ հոդվածներով սահմանված նվազեցումները:»:
Հոդված 6. ՈՒժը կորցրած ճանաչել օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ կետի «բ» ենթակետը:
Հոդված 7. Օրենքի 21-րդ հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետում «և «բ» ենթակետերով նախատեսված գրավոր պայմանագիր չկնքելու կամ պահանջվող տվյալներից որևէ մեկի բացակայության» բառերը փոխարինել «ենթակետով նախատեսված ձևով գրավոր պայմանագիրը չկնքելու կամ ֆիզիկական անձի հետ քաղաքացիաիրավական գրավոր պայմանագիրը (անձնագրի տվյալների և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում բնակության (հաշվառման) հասցեի պարտադիր նշումով) չկնքելու» բառերով:»:
Հոդված 8. Օրենքի 22-րդ հոդվածում՝
ա) 1-ին կետում «15» թիվը փոխարինել «10» թվով.
բ) 2-րդ կետում ««ժբ» և «ժգ» ենթակետերով» բառերը փոխարինել ««ժգ» ենթակետով» բառերով:
Հոդված 9. Օրենքի 23-րդ հոդվածի տեքստը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«Հարկային գործակալը պահված (գանձված) հարկը բյուջե է վճարում ֆիզիկական անձանց եկամուտների վճարման ամսվան հաջորդող ամսվա 5-ից ոչ ուշ:»:
Հոդված 10. Օրենքի 26-րդ հոդվածում «ըստ վճարման (դրամարկղային) մեթոդը» բառերը փոխարինել «հաշվեգրման եղանակը՝ իրավաբանական անձանց համար «Շահութահարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:» բառերով:
Հոդված 11. Օրենքի 27-րդ հոդվածում՝
ա) 1-ին կետում «ժգ» ենթակետի «բյուջեներ» բառից հետո լրացնել «, ինչպես նաև պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների գծով» բառերը.
բ) 3-րդ կետում «ինչպես նաև համախառն եկամտից ծախսերի նվազեցման իրականացման առումով» բառերը փոխարինել «համախառն եկամտից ծախսերի նվազեցման իրականացման, ինչպես նաև ձեռնարկատիրական գործունեությունից ստացված հաշվետու տարվա վնասների մասով» բառերով.
գ) ուժը կորցրած ճանաչել 4-րդ կետը:
Հոդված 12. Օրենքի 37-րդ հոդվածում՝
ա) 1-ին կետում «Հարկային գործակալները» բառերը փոխարինել «Կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը» բառերով.
բ) 2-րդ կետում «Հարկային գործակալների լուծարման (գործունեության դադարեցման)» բառերը փոխարինել «Կազմակերպության լուծարման, անհատ ձեռնարկատերերի գործունեության դադարեցման» բառերով.
գ) 3-րդ կետում «Հարկային գործակալը (այդ թվում՝ գործատուն) պարտավոր է» բառերը փոխարինել «Կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը (այդ թվում՝ գործատուն) պարտավոր են» բառերով.
դ) հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ կետով.
«4. Հարկային գործակալը նախորդ հաշվետու ժամանակաշրջանների համար ներկայացված ամփոփ հաշվարկներում սխալներն ինքնուրույն հայտնաբերելու դեպքում կարող է հարկային տեսչության մարմիններ ներկայացնել ճշտված հաշվարկներ, որոնց հիման վրա կատարվում է այդ ժամանակաշրջանների համար հարկային պարտավորությունների վերահաշվարկ:»:
Հոդված 13. Օրենքի 38-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ և 6-րդ կետերով.
«5. Սույն օրենքի 37-րդ հոդվածի 1-ին կետի պահանջները խախտելու համար կազմակերպություններից և անհատ ձեռնարկատերերից գանձվում է տուգանք՝ հարկային մարմիններ չներկայացրած յուրաքանչյուր տեղեկության համար 5000 դրամ գումարի չափով:
6. Հարկային մարմին ներկայացված տարեկան եկամուտների մասին հայտարարագրում սույն օրենքով սահմանված կարգով հաշվարկված վնասն ավել ցույց տալու դեպքում անհատ ձեռնարկատերից գանձվում է տուգանք՝ ավել ցույց տրված վնասի 20 տոկոսի չափով:»:
Հոդված 14. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
«Եկամտահարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 38-րդ հոդվածի՝ սույն օրենքի 13-րդ հոդվածով ընդունված 6-րդ կետով սահմանված տուգանքը կիրառվում է 2002 թվականի հունվարի 1-ից հետո՝ հարկային մարմին ներկայացված տարեկան եկամուտների մասին հայտարարագրով ավել ցույց տրված վնասի նկատմամբ:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ՝ |
Ա. ՂՈՒԿԱՍՅԱՆ |
|
4 ապրիլի 2002թ.
ք. Ստեփանակերտ
ՀՕ-194 |
|