ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2014 թվականի
նոյեմբերի 26-ին
«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Պետական տուրքի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2004 թվականի ապրիլի 14-ի ՀՕ-104 օրենքի (այսուհետ` Օրենք) 18-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ կետի «ե» ենթակետի 2-րդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
|
«- անհատ ձեռնարկատերերի կամ ֆիզիկական
անձի կողմից մեկ մարդատար-տաքսի
ավտոմոբիլով` տարեկան |
բազային տուրքի
10-ապատիկի չափով»: |
Հոդված 2. Օրենքի 20-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 40-րդ կետով.
|
«40. ավտոմոբիլային տրանսպորտով
վտանգավոր բեռներ կամ չվնասազերծված
տարաներ փոխադրելու թույլտվություն
տալու համար |
բազային տուրքի
10-ապատիկի չափով»: |
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ՝ |
Բ.ՍԱՀԱԿՅԱՆ |
|
2014թ. դեկտեմբերի 8
Ստեփանակերտ
ՀՕ-50-Ն |
|