ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
«01» դեկտեմբերի 2008թ. |
N 835 |
ք. Ստեփանակերտ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի ԹԻՎ 254 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2000 թվականի դեկտեմբերի 26-ի «Ծախսերը հիմնավորող փաստաթղթերի նկատմամբ ներկայացվող պահանջները սահմանելու և այդ փաստաթղթերի կազմման կարգը հաստատելու մասին» թիվ 254 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունը`
որոշմամբ հաստատված կարգի`
1) 5-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 51-րդ կետ`
«51. Ռադիոհաճախականության օգտագործման թույլտվություն ունեցող անձանց համար պետական կարգավորող մարմնի կողմից ռադիոհաճախականության օգտագործման վճարների մասով դուրս գրված հաշվարկային փաստաթղթերն ընդունվում են որպես ծախսերը հիմնավորող փաստաթղթեր, եթե այդ փաստաթղթերում առկա են հաշվարկային փաստաթղթի հերթական համարը և դուրսգրման ամսաթիվը, այդ մարմնի լրիվ անվանումը, հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ-ն), գտնվելու վայրը (հասցեն), ղեկավարի (սահմանված դեպքերում` այլ պաշտոնատար անձի) պաշտոնը, անունը (անվան սկզբնատառը), ազգանունը, ստորագրությունը, կնիքը, ծառայության տեսակը և ընդհանուր արժեքը: Այդ դեպքում սույն կարգի 2-րդ կետի «գ» ենթակետով նախատեսված համապատասխան տվյալները թույլտվություն ունեցող անձանց կողմից լրացվում են ինքնուրույնաբար` ծառայությունների ընդունումը ձևակերպելուց առաջ` անմիջականորեն հաշվարկային փաստաթղթերի վրա կամ դրան կցված փաստաթղթում:».
2) 6-րդ կետում «և 5-րդ» բառերը փոխարինել «,5-րդ և 51 -րդ» բառերով.
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
|
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |