ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
«01» դեկտեմբերի 2008թ. |
N 855 |
ք. Ստեփանակերտ
ՎԱՐԱԳՈՒՐԱՊԱՏՎԱԾ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ԵՐԹԵՎԵԿԵԼՈՒ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ԲԱՑԱՌՈՒԹՅՈՒՆ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի ԹԻՎ 539 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսգրքի 123-րդ հոդվածի 7-րդ մասի` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հետևի կողային ապակիները և հետևի դիտապակին վարագուրապատված տրանսպորտային միջոցը թույլատրվում է վարել միայն հետին տեսանելիության 2 հայելիների առկայության դեպքում:
2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 20-ի «Վերգետնյա տրանսպորտային միջոցներում օգտագործվող անվտանգ ապակիների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» թիվ 539 որոշմամբ հաստատված տեխնիկական կանոնակարգի 16-րդ կետի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«16. Ավտոտրանսպորտային միջոցների հողմապակու լուսաթափանցելիությունը պետք է լինի 75 տոկոսից ոչ պակաս, առջևի դռների ապակիներինը, առջևի կողային ապակիներինը (առկայության դեպքում) և այլ ապակիներինը` 70 տոկոսից ոչ պակաս: Հետին տեսանելիության 2 հայելիների առկայության դեպքում այլ ապակիների լուսաթափանցելիությունը կարող է լինել 70 տոկոսից ցածր»:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
|
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |