Համարը 
ՀՕ-5-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Օրենք
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2011.03.04/04(166)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ Ազգային Ժողով
Ընդունման ամսաթիվը 
17.02.2011
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
04.03.2011
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
14.03.2011
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ՕՐԵՆՔԸ «ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ԼՂՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2011 թվականի

 փետրվարի 17-ին

 

«ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Հանրակրթության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2009 թվականի դեկտեմբերի 23-ի ՀՕ-2-Ն օրենքի (այսուհետ` օրենք) 4-րդ հոդվածի 9-րդ մասում «պահանջներին համապատասխան» բառերից հետո լրացնել «, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի» բառերով:

 

Հոդված 2. Օրենքի 7-րդ հոդվածի 11-րդ մասից հանել «,ըստ համապատասխան աստիճանի,» բառերը:

 

Հոդված 3. Օրենքի 16-րդ հոդվածում`

1) 10-րդ մասը «դասարան» բառից հետո լրացնել «` բացառությամբ սույն հոդվածի 11-րդ մասով նախատեսված դեպքի:».

2) 11-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«11. Ընթացիկ ուսումնական տարվա ընթացքում` մինչև մայիսի 15-ը ընդհանուր առմամբ 30 օր կամ 180 ժամ և ավելի կրթական ծրագրի մասնակցությունից բացակայած սովորողի հաջորդ դասարան կամ կրթության հաջորդ աստիճան փոխադրելու հարցը կարգավորվում է կրթության պետական կառավարման լիազորված մարմնի կողմից:»:

 

Հոդված 4. Օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի 26-րդ կետը «իրականացնում է» բառից հետո լրացնել «սույն օրենքով,» բառերով:

 

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ՝

Բ. ՍԱՀԱԿՅԱՆ 

 

4 մարտի 2011թ.

ք.Ստեփանակերտ

ՀՕ-5-Ն