Համարը 
N 403-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2009.06.29/15(125)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
23.06.2009
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
23.06.2009
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
30.06.2009
Ուժը կորցնելու ամսաթիվը 


ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԻ ԻՐԱԿԱՆԱՑՐԱԾ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍՈՎ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿՆԵՐԸ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ, ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«23» հունիսի 2009թ.

 N 403-Ն

ք. Ստեփանակերտ

 

ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԻ ԻՐԱԿԱՆԱՑՐԱԾ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍՈՎ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿՆԵՐԸ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ, ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Ավելացված արժեքի հարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Սահմանել ֆիզիկական անձի իրականացրած` «Ավելացված արժեքի հարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով ապրանքի մատակարարում համարվող գործարքների մասով ավելացված արժեքի հարկի հաշվարկները ներկայացնելու և գումարների վճարման կարգը` համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ`

1) «Ավելացված արժեքի հարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում ֆիզիկական անձի իրականացրած` ապրանքի մատակարարում համարվող գործարքների մասով ավելացված արժեքի հարկը վճարվում է մինչև գործարքի իրականացման եռամսյակին հաջորդող ամսվա 20-ը ներառյալ.

2) սույն որոշման դրույթները չեն տարածվում անհատ ձեռնարկատերերի կողմից իրականացված գործարքների վրա, ովքեր ավելացված արժեքի հարկի հաշվարկները ներկայացնում, ավելացված արժեքի հարկի վճարումները կատարում են օրենքով սահմանված ընդհանուր կարգով և ժամկետներում, ինչպես նաև անհատ ձեռնարկատեր չհանդիսացող այն ֆիզիկական անձի վրա, որի նկատմամբ կիրառելի է ավելացված արժեքի հարկի շեմը, և որի կողմից իրականացված գործարքով չի գերազանցվել ավելացված արժեքի հարկի շեմը.

3) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարությանը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» վարչությանը ապահովում է «Ավելացված արժեքի հարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում ֆիզիկական անձի իրականացրած` ապրանքի մատակարարում համարվող գործարքների մասով ավելացված արժեքի հարկը հաշվարկելու և հաշվարկներ ներկայացնելու` օրենքով սահմանված պահանջներին վերաբերող իրազեկման նյութերով.

4) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարությունը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» վարչությունն առուվաճառքի կամ գործարքների պետական գրանցումն իրականացնելիս ապահովում են իրազեկման նյութերն ապրանքի մատակարարում համարվող գործարք իրականացրած ֆիզիկական անձանց տրամադրելը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

 

Հավելված

ԼՂՀ կառավարության

«23» հունիսի 2009թ. թիվ 403-Ն որոշման

 

ԿԱՐԳ

 

ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԻ ԻՐԱԿԱՆԱՑՐԱԾ` «ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՎ ԱՊՐԱՆՔԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄ ՀԱՄԱՐՎՈՂ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍՈՎ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿՆԵՐԸ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ 

 

1. Սույն կարգը կիրառվում է ֆիզիկական անձի իրականացրած գործարքն «Ավելացված արժեքի հարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի (այսուհետ` օրենք) 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն ապրանքի մատակարարում համարվելու դեպքերում:

2. Ֆիզիկական անձի իրականացրած` օրենքի համաձայն ապրանքի մատակարարում համարվող գործարքների մասով ավելացված արժեքի հարկով հարկվող շրջանառությունը որոշվում է օրենքի 8-րդ հոդվածին համապատասխան:

3. Ավելացված արժեքի հարկի գումարը որոշվում է` ավելացված արժեքի հարկով հարկվող շրջանառության նկատմամբ կիրառելով հարկի 20 տոկոս դրույքաչափ (լրիվ արժեքով հատուցման գումարի նկատմամբ` 16.67 տոկոս հաշվարկային դրույքաչափով):

4. Ֆիզիկական անձի իրականացրած` օրենքի համաձայն ապրանքի մատակարարում համարվող գործարքի մասով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջե վճարման ենթակա է հարկվող շրջանառության նկատմամբ հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարի և այդ գործարքի իրականացման համար գույքի ձեռքբերման մասով մատակարարի հարկային հաշիվներում առանձնացված ավելացված արժեքի հարկի գումարի դրական տարբերությունը: Ապրանքի մատակարարում համարվող այն գործարքի մասով, որն իրականացրած ֆիզիկական անձի նկատմամբ կիրառելի է ավելացված արժեքի հարկի շեմը, և որի իրականացմամբ այդ շեմը գերազանցվել է, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջե վճարման ենթակա է շեմը գերազանցող գումարի նկատմամբ հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարի և այդ գույքի ձեռքբերման մասով մատակարարի հարկային հաշվում առանձնացված ավելացված արժեքի հարկի գումարի այն մասի դրական տարբերությունը, որը համապատասխանում է գործարքի հարկվող շրջանառության մեջ դրա այն գումարի տեսակարար կշռին, որով գերազանցվել է ավելացված արժեքի հարկի շեմը: Շեմի գերազանցումից հետո իրականացված գործարքների մասով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջե վճարման ենթակա է հարկվող շրջանառության նկատմամբ հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարի և այդ գործարքի իրականացման համար գույքի ձեռքբերման մասով մատակարարի հարկային հաշիվներում առանձնացված ավելացված արժեքի հարկի գումարի դրական տարբերությունը:

5. Գույքի ձեռքբերման մասով մատակարարի հարկային հաշիվներում առանձնացված ավելացված արժեքի հարկի գումարը կամ դրա մասը նվազեցվում է հարկվող շրջանառության նկատմամբ հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարից, եթե ֆիզիկական անձն ավելացված արժեքի հարկի հաշվարկի հետ, օրենքի 20-րդ հոդվածին համապատասխան, հարկային մարմին է ներկայացնում գույքի ձեռքբերման մասով ստացված հարկային հաշվի (հաշիվների) մասին տեղեկություններ:

6. Հարկ վճարողի հաշվառման համար (ՀՎՀՀ) ունեցող ֆիզիկական անձի կողմից իրականացված` ապրանքի մատակարարում համարվող գործարքի գծով հարկային հաշիվ դուրս գրելու դեպքում ֆիզիկական անձը, օրենքի 20-րդ հոդվածին համապատասխան, հարկային մարմին է ներկայացնում իր կողմից դուրս գրված հարկային հաշվի (հաշիվների) մասին տեղեկություններ:

7. Ֆիզիկական անձն ապրանքի մատակարարում համարվող գործարքի մասով, մինչև գործարքի իրականացման եռամսյակին հաջորդող ամսվա 20-ը ներառյալ, իր բնակության (հաշվառման) վայրի հարկային մարմին է ներկայացնում ավելացված արժեքի հարկի հաշվարկ` համաձայն սահմանված ձևի:

8. Ապրանքի մատակարարում համարվող գործարքներն օրենքով կամ միջազգային պայմանագրով` ավելացված արժեքի հարկով չհարկվելու (հարկից ազատվելու, հարկման օբյեկտ չհանդիսանալու կամ ավելացված արժեքի հարկի զրոյական դրույքաչափ կիրառվելու) դեպքերում ֆիզիկական անձն այդ գործարքի մասով ավելացված արժեքի հարկը չի վճարում, սակայն պարտավոր է ներկայացնել ավելացված արժեքի հարկի հաշվարկ` համաձայն սահմանված ձևի:

9. Ֆիզիկական անձը ներկայացված ավելացված արժեքի հարկի հաշվարկում սխալներ ինքնուրույն հայտնաբերելու դեպքում կարող է ներկայացնել ավելացված արժեքի հարկի ճշգրտված հաշվարկ:

10. Ֆիզիկական անձն ապրանքի մատակարարում համարվող գործարքի մասով ավելացված արժեքի հարկի գումարը վճարում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջե` մինչև գործարքի իրականացման եռամսյակին հաջորդող ամսվա 20-ը ներառյալ: Վճարումը կատարվում է ավելացված արժեքի հարկի համապատասխան գանձապետական հաշվին:

11. Ֆիզիկական անձը վճարում կատարելու համար ավելացված արժեքի հարկի համապատասխան գանձապետական հաշվի համարը պարզում է իր բնակության (հաշվառման) վայրի հարկային մարմնից:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ

Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

 

 

Ձև

ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԻ ԻՐԱԿԱՆԱՑՐԱԾ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍՈՎ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿ

 

Ֆիզիկական անձի կողմից

(համապատասխան վանդակում նշել «X»)

Փաստաթղթի հերթական համարը _________ ___________________________________

ամսաթիվը, ամիսը, տարեթիվը

(լրացվում է հարկային մարմնի կողմից)

գործարքի իրականացման ժամանակաշրջանը

      

հաշվարկի

ճշգրտման ժամանակաշրջանը

      

1. Հարկ վճարողի հաշվառման համարը (լրացվում է ՀՎՀՀ-ի առկայության դեպքում)

 

 

                     

 

2. Գործարքի իրականացման (ճշգրտման) ժամանակաշրջանը

Տարի

               

Եռամսյակ

 

3. Ֆիզիկական անձի անունը, ազգանունը

 

4. Սոցիալական քարտի համարը

 

5. Գտնվելու (բնակության) վայրը

 

6. Տան հեռախոսի համարը

 

 

 

Ա. Հարկվող շրջանառությունը

Բ. Ավելացված

արժեքի հարկի գումարը (դրամ)

7. Ապրանքի մատակարարում համարվող

գործարքի (գործարքների)

   

8. ԱԱՀ-ով չհարկվող (ԱԱՀ-ից ազատված, հարկման

օբյեկտ չհանդիսացող, ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող)

 

X

9. Գույքի ձեռքբերման համար վճարված

X

 

10. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջե վճարման ենթակա գումարը (7Բ - 9Բ, «0» կամ բացասական թվի դեպքում լրացնել «0»)

 

 

Ֆիզիկական անձի ստորագրությունը, անունը, ազգանունը _______________________________

_____ _______________ 200 թ.