ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ПРАВИТЕЛЬСТВО НАГОРНО-КАРАБАХСКОЙ РЕСПУБЛИКИ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
П О С Т А Н О В Л Е Н И Е
|
"28" ՀՈՒԼԻՍԻ 1998թ. |
N 120 |
ք.Ստեփանակերտ
г.Степанакерт
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 1995թ. հոկտեմբերի 17-ի թիվ 260 որոշման մեջ լրացումներ կատարելու մասին
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 1995թ. հոկտեմբերի 17-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում գույքահարկով հարկման օբյեկտ հանդիսացող գույքի գնահատման կարգի մասին» թիվ 260 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները.
որոշմամբ հաստատված կարգի`
ա) 4-րդ կետը «պատկանող» բառից հետո լրացնել «բնակելի, հասարակական և արտադրական» բառերով.
բ) 5-րդ կետի 2-րդ պարբերությունը «սահմանված նորմերը» բառերից հետո լրացնել «իսկ առանձին տեղակայված հասարակական և արտադրական շինությունների գնահատման համար հիմք են ընդունվում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում, ըստ շինարարության գոտիների, 1984 թվականի գների բազային մակարդակով բնակելի տների ընդհանուր մակերեսի 1 քառ. մետրի միջինացված արժեքի 70 տոկոսի չափով» բառերով:
Նույն կետի վերջին պարբերությունը «ընդ որում» բառերից հետո լրացնել «մետաղական շինությունների գնահատման համար որպես ելակետային ցուցանիշ ընդունվում է հասարակական և արտադրական նշանակության շինանյութերի 1 քառ. մետրի համար 26220 դրամ արժեքը» բառերով.
գ) 6-րդ կետի «ա» ենթակետը թիվ 1 աղյուսակից հետո լրացնել «Շինության վնասվածության աստիճանով բնութագրվող գործակիցը կիրառվում է միայն տեխնիկական եզրակացության առկայության դեպքում:» պարբերությամբ: