ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
"10" դեկտեմբերի 1998թ. |
N 257 |
ք.Ստեփանակերտ
Կենսագործունեության միջավայրի ծրագրվող փոփոխությունների մասին իրազեկման և հրապարակված քաղաքաշինական ծրագրերի ու նախագծերի քննարկմանը և որոշումների ընդունմանը հասարակայնության ներկայացուցիչների մասնակցության կարգը սահմանելու մասին
«Քաղաքաշինության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 13-րդ և 14-րդ հոդվածներին համապատասխան` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել կենսագործունեության միջավայրի ծրագրվող փոփոխությունների մասին իրազեկման և հրապարակված քաղաքաշինական ծրագրերի ու նախագծերի քննարկմանը և որոշումների ընդունմանը հասարակայնության ներկայացուցիչների մասնակցության կարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշմամբ սահմանված կարգի գործողությունները տարածվում են բնակավայրերի գլխավոր հատակագծերի նախագծերի, մանրամասն հատակագծման նախագծերի, կառուցապատման նախագծերի և դրանց բացակայության դեպքում նոր կառուցվող բնակելի, հասարակական և արտադրական շենքերի և շինությունների վրա:
| |
Հավելված
ԼՂՀ կառավարության 1998թ.
դեկտեմբերի 10-ի
թիվ 257 որոշման |
Կ Ա Ր Գ
կենսագործունեության միջավայրի ծրագրվող փոփոխությունների մասին իրազեկման և հրապարակված քաղաքաշինական ծրագրերի ու նախագծերի քննարկմանը և որոշումների ընդունմանը հասարակայնության ներկայացուցիչների մասնակցության
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կենսագործունեության միջավայրի ծրագրվող փոփոխությունների մասին իրազեկումը և հրապարակված քաղաքաշինական ծրագրերի ու նախագծերի քննարկմանը և որոշումների ընդունմանը հասարակայնության ներկայացուցիչների մասնակցությունն իրականացվում է սույն կարգով:
2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շրջաններում կենսագործունեության միջավայրի ծրագրվող փոփոխությունների մասին հասարակայնությանն իրազեկում են շրջանների վարչակազմերի ղեկավարները, Ստեփանակերտ քաղաքում` Ստեփանակերտի քաղաքապետը:
3. Իրազեկումն իրականացվում է`
ա) զանգվածային լրատվության միջոցներով (տեղական և հանրապետական հեռուստատեսություն, ռադիո, լրագիր).
բ) ծրագրերի և նախագծերի ցուցադրման միջոցառումներով, հրապարակումներով.
գ) հասարակական քննարկումներով:
4. Շրջանների վարչակազմերի ղեկավարները և Ստեփանակերտի քաղաքապետը իրենց համաձայնեցմանը ներկայացված քաղաքաշինական ծրագրերը և նախագծերը ստանալուց հետո 5-օրյա ժամկետում պարտավոր են դրանց մասին իրազեկել հասարակայնությանը` նշելով վերոհիշյալ փաստաթղթերին ծանոթանալու պայմանները` հրապարակման, ցուցադրման և հասարակական քննարկման տեղն ու ժամանակը:
Պարտավորության չկատարումն առաջացնում է վարչական պատասխանատվություն օրենքով սահմանված կարգով:
5. Քաղաքաշինական ծրագրերի ու նախագծերի հրապարակման և ցուցադրման ժամկետը սահմանվում է 20 օր:
6. Հասարակայնության ներկայացուցիչները սահմանված ժամկետում նորմատիվ և այլ իրավական ակտերով հիմնավորված դիտողությունները, առաջարկությունները, ինչպես նաև հրապարակված քաղաքաշինական ծրագրերի ու նախագծերի վերաբերյալ սեփական միջոցներով կատարված անկախ փորձաքննության եզրակացությունները գրավոր ներկայացնում են համապատասխան շրջանի վարչակազմի ղեկավարին, Ստեփանակերտ քաղաքում` Ստեփանակերտի քաղաքապետին:
7. Շրջանի վարչակազմի ղեկավարը, Ստեփանակերտի քաղաքապետը հասարակայնության ներկայացուցիչների (դիտողությունների և առաջարկությունների հեղինակների) մասնակցությամբ դիտողությունների և առաջարկությունների երկշաբաթյա ուսումնասիրությունից և վերլուծությունից հետո 5-օրյա ժամկետում ընդունում են համապատասխան որոշում և ներկայացնում ԼՂՀ քաղաքաշինության նախարարություն` ԼՂՀ կառավարության հաստատման:
|
ԼՂՀ կառավարության
աշխատակազմի ղեկավար |
Գ.ՂԱԶԱՐՅԱՆ |