ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
"10" դեկտեմբերի 1998թ. |
N 258 |
ք.Ստեփանակերտ
ԼՂՀ կառավարության 1997թ. հուլիսի 24-ի թիվ 126 որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին
Մինչև մեկ տարեկան երեխաներին մանկական սննդով ապահովելու նպատակով ԼՂՀ կառավարությունը որոշում է.
1. ԼՂՀ կառավարության 1997թ. հուլիսի 24-ի «Առանձին խմբերի երեխաներին, միայնակ մայրերին և մինչև 2 տարեկան երեխա խնամող անձանց տրվող պետական նպաստների նշանակման և վճարման կարգի մասին» թիվ 126 որոշման մեջ (ԼՂՀ կառավարության 1998թ. փետրվարի 4-ի թիվ 15 որոշման խմբագրությամբ) կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները.
ա) ավելացնել նոր կետ` հետևյալ բովանդակությամբ.
«4. Մինչև մեկ տարեկան երեխաներին մանկական սննդով ապահովելու համար սահմանել ամենամսյա պետական նպաստ` 1500 դրամի չափով:
Սույն կետով սահմանված նպաստը տրվում է լրացուցիչ առանձին` ի հավելումն 3-րդ կետով սահմանված նպաստների:
Մինչև 1999թ. հունվարի 1-ը ծնված երեխաներին պետական նպաստը նշանակվում և վճարվում է մինչև երեխայի մեկ տարին լրանալը մնացած ամիսների համար:».
բ) 5-րդ և 6-րդ կետերի «2-րդ» բառից հետո ավելացնել «և 4-րդ» բառերը.
գ) 6-րդ կետի «ԼՂՀ էկոնոմիկայի և ֆինանսների նախարարությանը» բառերը փոխարինել «ԼՂՀ ֆինանսների նախարարությանը» բառերով.
դ) որոշման 4-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ կետերը համարել համապատասխանաբար` 5-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ, 9-րդ:
2. Որոշմամբ հաստատված կարգում կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները.
ա) երկրորդ բաժնի 7-րդ կետում ավելացնել նոր ենթակետ` հետևյալ բովանդակությամբ.
«ա) մինչև մեկ տարեկան երեխաների համար`
դիմում
երեխայի ծննդյան վկայականի պատճենը
տեղեկանք նպաստառուի բնակության վայրից:»
բ) երկրորդ բաժնի 7-րդ կետի «ա», «բ» և «գ» ենթակետերը համարել համապատասխանաբար` «բ», «գ» և «դ»:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999թ. հունվարի 1-ից: