Համարը 
ՀՕ-208
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Օրենք
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ-ում չի հրապարակվել
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ Ազգային Ժողով
Ընդունման ամսաթիվը 
30.04.2002
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
08.06.2002
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
01.07.2002
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Ծանուցում
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2002 թվականի հուլիսի 1-ից:

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ՕՐԵՆՔԸ «ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ԼՂՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2002 թվականի

ապրիլի 30-ին

 

«ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Ավելացված արժեքի հարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի առաջինից-չորրորդ մասերը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«ԱԱՀ վճարող են համարվում սույն օրենքի 6-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով սահմանված գործարքներ իրականացնող իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը:

ԱԱՀ վճարող են համարվում նաև այն անձինք, որոնք՝

- գերազանցել են «Հաստատագրված վճարների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված համապատասխան սահմանային չափերը,

- «Առևտրի հարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի համաձայն չեն համարվում կամ դադարում են համարվել առևտրի հարկ վճարողներ,

- միաժամանակ իրականացնում են ԱԱՀ-ով ու հաստատագրված վճարով և (կամ) առևտրի հարկով հարկվող գործունեություն (ԱԱՀ-ով հարկվող գործունեության մասով):

Սույն հոդվածի առաջին մասի դրույթները չեն տարածվում խանութների, կրպակների (տաղավարների), պահեստների, բենզալցման (դիզելային վառելիքի) կետերի միջոցով վաճառք իրականացնող և «Առևտրի հարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված կարգով առևտրի հարկ վճարող համարվող անձանց վրա:

Անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձինք ընթացիկ տարում համարվում են ԱԱՀ վճարող, եթե նրանց՝ սույն օրենքի 6-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերով սահմանված գործարքներից հասույթի գումարը գերազանցել է 4 միլիոն դրամը: Այդ անձինք ԱԱՀ-ն հաշվարկում և վճարում են 4 միլիոն դրամը գերազանցող մասի համար:

Անկախ սույն հոդվածի առաջին մասի, այն անձը, որը հարկային տեսչության համապատասխան մարմին կներկայացնի հայտարարություն՝ իրեն ԱԱՀ վճարող ճանաչելու վերաբերյալ, կհամարվի այդպիսին ընթացիկ տարվան հաջորդող տարվա հունվարի 1-ից:»:

 

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2002 թվականի հուլիսի 1-ից:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ՝

Ա. ՂՈՒԿԱՍՅԱՆ

 

8 հունիսի 2002թ.

ք. Ստեփանակերտ

ՀՕ-208