ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
«18» օգոստոսի 2009թ. |
N 514-Ն |
ք.Ստեփանակերտ
ԴԱՏԱՎՈՐԻ ՊԱՇՏՈՆՈՒՄ ՆՇԱՆԱԿՄԱՆԸ ԽՈՉԸՆԴՈՏՈՂ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՐԱՏՆԵՐԻ ԵՎ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դատական օրենսգրքի 89-րդ հոդվածի 2-րդ մասը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Սահմանել դատավորի պաշտոնում նշանակմանը խոչընդոտող ֆիզիկական արատների և հիվանդությունների ցանկը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
| |
Հավելված
ԼՂՀ կառավարության
«18» օգոստոսի 2009թ. թիվ 514-Ն որոշման |
Ց Ա Ն Կ
ԴԱՏԱՎՈՐԻ ՊԱՇՏՈՆՈՒՄ ՆՇԱՆԱԿՄԱՆԸ ԽՈՉԸՆԴՈՏՈՂ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՐԱՏՆԵՐԻ ԵՎ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
Ֆիզիկական արատներ
1. Կուրություն
2. Խլություն
3. Համրություն
4. Դժվարալսություն` միակողմանի կամ երկկողմանի ցանկացած էթիոլոգիայի լսողության կայուն նվազեցում (շշուկով խոսակցությունը երեք մետրից պակաս հեռավորությունից լսելը) էլեկտրաակուստիկ սարքերի միջոցով 6 մետրից ոչ պակաս հեռավորությունից լսելու մակարդակի հասցնելու հնարավորություն չլինելու դեպքում
Հիվանդություններ
1. Հոգեկան խանգարումներ, վարքի խանգարումներ
2. Օրգանական (ներառյալ սիմպտոմատիկ) հոգեկան խանգարումներ
3. Հոգեկան խանգարումներ և վարքի խանգարումներ` կապված հոգեմետ նյութերի օգտագործման հետ
4. Շիզոֆրենիա, շիզոտոպային վիճակ և զառանցանքային խանգարումներ
5. Տրամադրության խանգարումներ` գերագրգիռ (աֆեկտիվ) խանգարումներ` մանիակալ դեպրեսիվ փսիխոզ
6. Նյարդայնական և մարմնաձևային խանգարումներ` կապված գերհույզի (սթրեսի) հետ
7. Վարքային համախտանիշներ` կապված ֆիզիոլոգիական խանգարումների և ֆիզիկական գործոնների հետ
8. Անձի և վարքի խանգարումներ` հասուն տարիքում
9. Մտավոր հետամնացություն
10. Հոգեբանական զարգացման խանգարումներ
11. Հոգեկան չճշտված խանգարումներ
12. Թմրամոլություն
13. Ալկոհոլամոլություն
14. Կենտրոնական նյարդային համակարգի բնածին անոմալիաներ` պրոգրեսիվող օրգանական և դեգեներատիվ փոփոխություններով
15. Միոպաթիա և միասթենիա
16. Դիսցիրկուլյատոր էնցեֆալոպաթիա
17. Գլխուղեղի անոթների հիվանդություններ (այդ թվում` ինսուլտ)` կայուն մնացորդային երևույթներով
18. Գլխուղեղի օրգանական հիվանդությունների հետևանքով (այդ թվում` ուռուցքների) առաջացած մնացորդային երևույթներ (հոգեկան խանգարման առկայությամբ)
19. Էպիլեպսիա` հաճախակի նոպաների և անձի արտահայտված փոփոխությունների առկայությամբ
20. Վեստիբուլյար ապարատի հիվանդություններ` հավասարակշռության խանգարումով կամ Միներյան համախտանիշի հաճախակի նոպաներով
21. Տուբերկուլյոզ` բացառությամբ առաջնային ոչ վարակիչ ախտանիշների
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ |
Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ |