ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
«18» օգոստոսի 2009թ. |
N 527-Ն |
ք.Ստեփանակերտ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 31‑Ի ԹԻՎ 395 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածը՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2006 թվականի հուլիսի 31-ի «Ժամանակավոր անաշխատունակության դեպքերից պարտադիր սոցիալական ապահովագրության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին» թիվ 395 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1) թիվ 2 հավելվածում՝
ա. 1-ին կետում «ժամանակավոր անաշխատունակության նպաստը (այսուհետ` ապահովագրական նպաստ)» բառերը փոխարինել «ապահովագրական նպաստը» բառերով,
բ. 13-րդ կետը «ժամկետում» բառից հետո լրացնել «`օրենքով սահմանված տևողությամբ, բայց ոչ ավելի, քան մինչև օրենքով սահմանված կարգով ձեռնարկատիրական գործունեության դադարեցումը)» բառերով.
2) թիվ 3 հավելվածում՝
ա.4-րդ կետի առաջին պարբերությունը «վարձու աշխատողի համար հաշվարկված» բառերից հետո լրացնել «վճարովի ամենամյա արձակուրդի կապակցությամբ վճարված գումարը,» բառերով,
բ. 5-րդ կետը «եկամտից» բառից հետո լրացնել «` բացառությամբ վարձակալության պայմանագրի հիման վրա ստացված եկամտի» բառերով,
գ. 6-րդ կետի առաջին պարբերությունը «եկամուտը» բառից հետո լրացնել «` բացառությամբ վարձակալության պայմանագրի հիման վրա ստացված եկամտի» բառերով.
3) թիվ 5 հավելվածի 2-րդ կետի երկրորդ պարբերությունում «նպաստը» բառը փոխարինել «նպաստի պակասող մասը» բառերով.
4) թիվ 7 հավելվածում՝
ա. 22-րդ կետում «ժամանակաշրջանի համար» բառերը փոխարինել «ամբողջ ժամանակաշրջանի համար, բայց մեկ օրացուցային տարվա ընթացքում 60 օրացուցային օրվանից ոչ ավելի» բառերով,
բ. 29-րդ կետում «եթե խնամքի բացակայությունը, ըստ բժշկի եզրակացության, կարող է վտանգ սպառնալ հիվանդի կյանքին կամ առողջությանը» բառերը փոխարինել «բժշկի եզրակացության հիման վրա» բառերով,
գ. 30-րդ կետի «դ» ենթակետը և 31-րդ կետի «բ» ենթակետը «ավելի» բառից հետո լրացնել «, ընդ որում, նպաստ է տրվում օրացուցային տարում մեկ անգամ» բառերով,
դ. 36-րդ կետը «Հղիության» բառից հետո լրացնել «154-րդ օրը և» բառերով,
ե. 37-րդ կետում «Հղիության» բառը փոխարինել «Մինչև հղիության 154-րդ օրը հղիության» բառերով.
5) թիվ 9 հավելվածի 2-րդ կետում «անձնագիրն ու դրա լուսապատճենը» բառերը փոխարինել «դիմումը, անձնագիրն ու դրա լուսապատճենը` վեցամսյա ժամկետում ներկայացնելու դեպքում» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |