Համարը 
N 643-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2009.10.23/20(130)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
13.10.2009
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
13.10.2009
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
23.10.2009
Ուժը կորցնելու ամսաթիվը 
26.01.2012

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 3-Ի ԹԻՎ 2 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«13» հոկտեմբերի 2009թ.

N 643-Ն

ք. Ստեփանակերտ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 3-Ի ԹԻՎ 2 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածը՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2004 թվականի հունվարի 3-ի «Պետական կենսաթոշակների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին» թիվ 2 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1) որոշման 2-րդ կետի «է» ենթակետն ուժը կորցրած ճանաչել.

2) որոշման թիվ 1 հավելվածում՝

ա. 2-րդ կետի երրորդ, հինգերորդ և 24-րդ կետի երկրորդ պարբերություններում «16» թիվը փոխարինել «14» թվով,

բ. 2-րդ կետի չորրորդ պարբերությունը «Եթե» բառից հետո լրացնել «մինչև 18 տարեկան» բառերով,

գ. հավելվածը 6-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 61-րդ կետով.

«61. Եթե կենսաթոշակ նշանակելու (վերահաշվարկելու) համար դիմելու դեպքում քաղաքացին դիմումին չի կցում սոցիալական վճարներ կատարելը կամ աշխատավարձ ստանալը հաստատող փաստաթուղթը, ապա կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումն անձի համար սոցիալական վճարներ կատարած լինելու մասին տեղեկանքը, սկսած 2010 թվականի հունվարի 1-ից, գրավոր հարցման միջոցով ստանում է գործակալությունից կամ գործակալության կենսաթոշակ նշանակող համապատասխան ստորաբաժանումից, որի գտնվելու վայրի վարչական տարածքում է գործել այն կազմակերպությունը, որտեղ աշխատել է կենսաթոշակ նշանակելու համար դիմած անձը:»,

դ. 10-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«10. Տարիքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքից (կանանց համար՝ ըստ սանդղակի) մեկ տարի շուտ տարիքային կենսաթոշակ է նշանակվում, եթե անձն ունի առնվազն 35 տարվա ապահովագրական ստաժ և չի աշխատում:»,

ե. 13-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

«Մասնակի կենսաթոշակ նշանակելու կամ մասնակի կենսաթոշակ նշանակելու համար հաշվառելու դեպքում մասնագիտական ապահովագրական ստաժում հաշվարկվում է միայն հիմնական աշխատավայրում աշխատած ժամանակահատվածը: Համատեղությամբ (կամ ժամավճարով) աշխատած ժամանակահատվածը մասնագիտական ստաժում չի հաշվարկվում:»,

զ. 14-րդ կետի երկրորդ պարբերության երկրորդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Կենսաթոշակի գործում առկա՝ առանձնապես ծանր, առանձնապես վնասակար պայմաններում աշխատած ժամանակահատվածը, քաղաքացիական ավիացիայի աշխատողների՝ թռիչքային ժամերով հաշվարկված ժամկետները, վկայությամբ հաստատված ժամանակահատվածը, երեխայի խնամքի ժամանակահատվածը, ուսումնական հաստատությունում առկա (ցերեկային) ուսման ժամանակահատվածն ապահովագրական ստաժում պահպանվում են նույնությամբ:»,

է. 16-րդ կետից հանել երկրորդ և երրորդ նախադասությունները,

ը. 18-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

«Չստացված կենսաթոշակի գումարները վճարվում են այն ժամանակահատվածների համար, որոնց ընթացքում կենսաթոշակառուն կենսաթոշակ ստանալու իրավունք է ունեցել:»,

թ. 22-րդ կետի առաջին և երկրորդ պարբերություններն ուժը կորցրած ճանաչել,

ժ. հավելվածը 27-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 271-րդ կետով.

«271. Սկսած 2010 թվականի հունվարի 1-ից՝ կենսաթոշակ նշանակելու համար քաղաքացու դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերն ընդունելու ժամանակ կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումը սքանավորում է փաստաթղթերի բնօրինակները՝ ձևավորելով կենսաթոշակի գործի էլեկտրոնային տարբերակը:».

3) թիվ 2 հավելվածում՝

ա. 7-րդ կետի առաջին պարբերությունում «ստաժը հաշվարկվում է անկախ աշխօրերի սահմանված տարեկան նվազագույն քանակը կատարած լինելու հանգամանքից» բառերը փոխարինել «տարվա ընթացքում վաստակած մեկ աշխօրը հաշվառվում է որպես մեկ աշխատանքային օր, հարյուր և ավելի աշխօրը՝ մեկ աշխատանքային տարի» բառերով,

բ. 11-րդ կետից հանել «, իսկ 2004 թվականի հունվարի 1-ից սկսած՝ նաև սոցիալական վճար կատարած լինելու մասին գործակալության տված տեղեկանքով (կամ այդ փաստը հավաստող այլ փաստաթղթով)» բառերը,

գ. հավելվածը 16-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 161-րդ կետով.

«161. Ապահովագրական ստաժում հաշվառվում է օրենքի 48-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված կարգով ստեղծված հանձնաժողովի որոշմամբ որպես ապահովագրական ստաժ սահմանված ժամանակահատվածը: Այդ ժամանակահատվածը ստաժում հաշվառվում է նաև նշված որոշման հիման վրա աշխատանքային գրքույկում կատարած գրառումներով կամ այդ փաստը հաստատող այլ փաստաթղթով:»,

դ. 27-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

«Աշխատանքային գործունեության ժամանակահատվածն ապահովագրական ստաժում հաշվառվում է սկսած 16 տարեկանից: Եթե աշխատանքային գրքույկում կամ աշխատանքային գործունեությանը վերաբերող արխիվային փաստաթղթում առկա են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված՝ աշխատանքի ընդունվելու և աշխատանքից ազատվելու մասին պատշաճ գրառումներ ավելի վաղ տարիքից աշխատելու մասին, ապա այս դեպքում աշխատանքային գործունեության ժամանակահատվածն ապահովագրական ստաժում հաշվառվում է ոչ վաղ, քան սկսած 14 տարեկանից:».

4) թիվ 5 հավելվածը 7-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 71-րդ կետով.

«71. Սույն ցանկով նախատեսված՝ սոցիալական վճար կատարած լինելու մասին տեղեկանքը, սկսած 2010 թվականի հունվարի 1-ից, ձեռք է բերում կենսաթոշակ նշանակող այն ստորաբաժանումը, որտեղ կենսաթոշակ նշանակելու համար դիմել է անձը:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ