ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
«13» հոկտեմբերի 2009թ. |
N 647-Ն |
ք. Ստեփանակերտ
ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ ՄԵԿ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆԻՑ ՄԵԿ ՈՒՐԻՇԸ ՓՈԽԱԴՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 24-Ի ԹԻՎ 30 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետին համապատասխան՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել ուսանողներին մեկ բարձրագույն ուսումնական հաստատությունից մեկ ուրիշը փոխադրելու կարգը՝ համաձայն հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունվարի 24-ի «Ուսանողներին մեկ բարձրագույն ուսումնական հաստատությունից մեկ ուրիշը փոխադրելու կարգը հաստատելու մասին» թիվ 30 որոշումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
| |
Հավելված
ԼՂՀ կառավարության
2009 թվականի հոկտեմբերի 13-ի
թիվ 647-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ ՄԵԿ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ
ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆԻՑ ՄԵԿ ՈՒՐԻՇԸ ՓՈԽԱԴՐԵԼՈՒ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգի գործողությունը տարածվում է պետական և հավատարմագրված ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների (այսուհետ՝ բուհեր) վրա` անկախ ուսուցման ձևից (առկա, հեռակա), իրականացվող կրթական ծրագրերից (բակալավր, դիպլոմավորված մասնագետ, մագիստրոս) և մասնագիտություններից:
2. Ուսանողի փոխադրումը մեկ բուհից մյուսը կատարվում է 2 բուհերի ռեկտորների համաձայնությամբ: Փոխադրման վերաբերյալ ուսանողների դիմումները ընդունվում են կիսամյակների ուսումնական պարապմունքներին նախորդող և հաջորդող 2 շաբաթվա ընթացքում: Ներբուհական տեղափոխությունները կատարվում են տվյալ բուհի ռեկտորի հրամանով սահմանված ժամկետներում: Ուսանողների փոխադրումը կատարվում է տվյալ մասնագիտության համար լիցենզիայով սահմանված տեղերը չգերազանցելու պայմանով: Փոխադրված ուսանողները հրամանագրվում են միայն վճարովի համակարգ` հաջորդ ուսումնական տարվանից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բուհերում ուսանողական նպաստ և պետական կրթաթոշակ տալու կարգով սահմանված փոխատեղմանը մասնակցելու իրավունքով: Փոխադրումներ կատարելիս պետք է պահպանել ուսումնական ծրագրերի միջև եղած տարբերությունը` մեկ ուսումնական տարին չգերազանցելու պարտադիր պահանջը:
3. Չի թույլատրվում բակալավրի կրթական ծրագրով առաջին և ավարտական կուրսերում սովորող ուսանողների փոխադրումը: Մագիստրոսի կրթական ծրագրով սովորող ուսանողների փոխադրումը թույլատրվում է առաջին կիսամյակի ավարտից հետո: Բուհերի հեռակա (առկա) բաժիններից առկա (հեռակա) բաժիններ փոխադրումը թույլատրվում է առաջին կուրսն ավարտելուց հետո` առանց պարտադիր ժամկետային զինվորական ծառայության տարկետման իրավունքի, բուհի կողմից սահմանված կարգով:
4. Չի թույլատրվում նպատակային տեղերում ընդունված ուսանողների տեղափոխումն այլ մասնագիտության ուսումնառության:
5. Թերի կամ լրիվ զինվորական (քաղաքացիական) բարձրագույն կրթություն ունեցող զինծառայողները և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ռազմական բարձրագույն ուսումնական հաստատությունների կուրսանտները (ունկնդիրները), ովքեր իսկական զինվորական ծառայությունից զորացրվել են առողջական վիճակի, տարիքի կամ հաստիքների կրճատման պատճառով, ամբողջ ուսումնական տարվա ընթացքում կարող են փոխադրվել բուհերի համապատասխան մասնագիտությունների առաջին և հաջորդ կուրսեր:
6. Ուսանողների փոխադրումը թույլատրվում է, եթե առարկաների կրեդիտների (մոդուլների) 25 տոկոսից ավելի տարբերությամբ պայմանավորված ստուգարքների և քննությունների թիվը, հաշվի առնելով բուհերի և մասնագիտությունների առանձնահատկությունները, չի գերազանցում 8-ը: Մասնագիտության փոփոխմամբ թույլատրվող փոխադրումների նպատակահարմարությունը հիմնավորվում և համաձայնեցվում է ընդունող բուհի կողմից: Օտարերկրյա բուհերից ուսանողների փոխադրման դեպքում հանձնման ենթակա ստուգարքների և քննությունների թվի մեջ չեն մտնում հայագիտական առարկաները:
7. Տարբեր պատճառներով գոյացած առարկայական (մոդուլների) տարբերությունները և առարկաների (մոդուլների) առանձին բաժինները (ուսումնական պլանների տարբերություններ, չհանձնած քննություններ և ստուգարքներ) համարվում են ակադեմիական պարտքեր, եթե առարկայական (մոդուլների) կրեդիտների տարբերությունը չի գերազանցում 30 տոկոսը կամ 18 կրեդիտը: Դրանց ցանկը և ծավալները որոշում է ընդունող բուհը:
8. Չի թույլատրվում պետական հավատարմագրում չունեցող ոչ պետական բուհերից ուսանողների փոխադրումը պետական կամ հավատարմագրված ոչ պետական բուհեր:
9. Հավատարմագրված ոչ պետական բուհից ուսանողը պետական բուհ փոխադրվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կրթության և գիտության նախարարի թույլտվությամբ` ընդունող բուհի ռեկտորի ներկայացմամբ:
10. Բուհերը յուրաքանչյուր ուսումնական տարվա վերջում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կրթության և գիտության նախարարություն (այսուհետ` նախարարություն) են ներկայացնում ուսանողների փոխադրման բոլոր ձևերի վերաբերյալ հաշվետվություն` տալով մանրամասն տեղեկություն` ըստ կրթական ծրագրի, ուսուցման ձևի, մասնագիտության և ուսուցման կուրսի փոխադրման:
II. ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՈՒՀԻՑ ԲՈՒՀ ՓՈԽԱԴՐՈՒՄԸ
11. Ուսանողի` բուհից բուհ փոխադրումը, որի ընթացքում կարող է անցում կատարվել մեկ մասնագիտությունից մյուսը կամ փոխվել ուսուցման ձևը (առկա, հեռակա) և համակարգը (վճարովի, անվճար) իրականացվում է ուսանողի անձնական դիմումի համաձայն, որին կցվում է նաև ստուգման գրքույկի` բուհի կողմից հաստատված պատճենը:
12. Ուսանողը փոխադրման մասին դիմումը ներկայացնում է իր ուսումնառության բուհի ռեկտորին՝ նրա գրավոր համաձայնությունն ստանալու համար:
13. Ուսանողն ընդունող բուհի սահմանած կարգով, ինչպես նաև ընդունող բուհի հրամանով կարող է փոխադրվել ատեստավորման հիմունքով ուսանողի հանձնած քննությունների գնահատականների հաշվառման, հարցազրույցի, թեստավորման կամ գիտելիքների ստուգման այլ եղանակներով: Եթե ընդունող բուհում տվյալ մասնագիտությամբ և կուրսում ազատ տեղերի քանակն ավելի քիչ է, քան փոխադրվել ցանկացողների թիվը, ատեստավորման գործընթացից հետո անցկացվում է մրցույթ, որի արդյունքում ընտրվում են ուսումնառությունը շարունակելու համար առավել պատրաստ ուսանողները: Ատեստավորման և մրցույթի անցկացման կարգն ու պայմանները սահմանում է ընդունող բուհը: Մինչև տեղափոխվողների ատեստավորման արդյունքներն ստանալն ընդունող բուհի ռեկտորն իրավասու է ուսանողին ժամանակավորապես հրամանագրելու համապատասխան ակադեմիական խմբում և նրան թույլատրելու մասնակցել ուսումնական պարապմունքներին: Ժամանակավոր հրամանում նշվում են նաև ակադեմիական պարտքերի ցանկը, առարկաների (բաժինների) ծավալները, դրանց ուսումնառության և ակադեմիական պարտքերի մարման անհատական ժամանակացույցը: Բացի ատեստավորման գործընթացից` ուսանողը պետք է հանձնի գոյացած առարկայական տարբերությունները` ընդունող բուհի կողմից սահմանված անհատական ժամանակացույցով, մեկ ամսվա ընթացքում, որի ավարտից հետո` մեկ շաբաթվա ընթացքում տրվում է փոխադրման հրաման:
14. Ատեստավորման դրական արդյունքի դեպքում ընդունող բուհն ուսանողին տալիս է սահմանված նմուշի տեղեկանք` համաձայն ձևի: Ուսանողը նշված տեղեկանքը ներկայացնում է իր սովորած բուհ, որի ռեկտորը եռօրյա ժամկետում տալիս է ազատման հրաման հետևյալ ձևակերպմամբ` «Ուսանող _ _ _ _ _ _ _ _ _ - ը ազատված է _ _ _ _ _ _ _ _ բուհ փոխադրման կապակցությամբ»: Ուսանողին առձեռն տրվում կամ փոստով առաքվում է ազատման մասին հրամանի պատճենը, սահմանված նմուշի ակադեմիական տեղեկանքը, միջնակարգ կրթության ավարտական վկայականը, անձնական գործի փաստաթղթերը և ընդունելության քննություններին առնչվող փաստաթղթերը: Ուսանողի անձնական գործում մնում են ազատման մասին հրամանի և բուհի կողմից հաստատված միջնակարգ կրթության ավարտական վկայականի պատճենները, ուսանողական տոմսը, ստուգման գրքույկը և ուղարկված փաստաթղթերի ցուցակը:
15. Փոխադրվող ուսանողի հրամանագրումը կատարում է ընդունող բուհի ռեկտորը՝ ուսանողի դիմումը, միջնակարգ կրթության ավարտական վկայականը և ակադեմիական տեղեկանքն ստանալուց հետո (մինչ այդ ստուգվում է ակադեմիական տեղեկանքի և ստուգման գրքույկի պատճենի համապատասխանությունը):
16. Փոխադրման հրամանում կատարվում է հետևյալ գրառումը՝ « _ _ _ _ _ _ _ -ին _ _ _ _ բուհից փոխադրման կարգով ընդունել _ _ _ _ _ _ _ ֆակուլտետի_ _ _ _ _ _ _ մասնագիտության _ _ կուրս _ _ _ _ ուսուցման ձևով, վճարովի (անվճար) սկզբունքով»: Ընդունող բուհում կազմվում է ուսանողի նոր անձնական գործ: Ուսանողին տրվում է նոր ուսանողական տոմս և ստուգման գրքույկ:
17. Հեռակայից առկա բաժիններ տեղափոխությունները կատարվում են սույն կարգի պահանջներին համապատասխան: Առարկայական տարբերությունները հանձնելու համար սահմանվում է անհատական ժամանակացույց, որի ժամկետը չպետք է գերազանցի տվյալ կիսամյակի առկա ուսուցման համար սահմանված ժամկետը:
III. ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ԲՈՒՀԵՐԻՑ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՈՒՀԵՐ ՓՈԽԱԴՐՈՒՄԸ
18. Ուսանողներն օտարերկրյա պետական կամ հավատարմագրված ոչ պետական բուհերից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բուհեր փոխադրվում են վճարովի ուսուցման սկզբունքով: Բացառության կարգով (առողջական վիճակի կամ այլ հարգելի պատճառով) օտարերկրյա բուհ նպատակային ուսուցմամբ ընդունված ուսանողները՝ ընդունող բուհում տվյալ մասնագիտության համապատասխան կուրսում անվճար ուսուցման ազատ տեղերի առկայության դեպքում, ընդունող բուհի ռեկտորի առաջարկությամբ և նախարարության հետ համաձայնեցված, կարող են ուսումնառությունը շարունակել անվճար սկզբունքով:
19. Օտարերկրյա բուհ ընդունվելու կարգը (հարցազրույց, թեստավորում, քննություն, քննությունների թիվը և մրցույթի կարգը), ուսուցման ձևը և համակարգը չեն կարող ազդել ուսանողի փոխադրման գործընթացի վրա:
20. Ընդունող բուհը` դրական կարծիքի դեպքում նախարարություն է ներկայացնում փաստաթղթերի փաթեթը (ստուգման գրքույկ կամ ակադեմիական տեղեկանք, բուհերի համաձայնությունը): Փոխադրման մասին որոշումն ընդունում է նախարարը` համապատասխան օտարերկրյա բուհից գրավոր հարցման դրական պատասխան ստանալուց հետո:
21. Ուսանողի փոխադրումն իրականացվում է սույն կարգի 6-րդ, 13-17-րդ և 19-րդ կետերով սահմանված ընթացակարգերով: Եթե ուսանողի անձնական գործն առաքման ենթակա չէ, ապա ընդունող բուհին հղվում է դրա մասին համապատասխան փաստաթուղթ, իսկ ուսանողը հրամանագրվում է իր դիմումի և ակադեմիական տեղեկանքի հիման վրա:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ |
Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ |
|
Ընդունող բուհի անկյունային
կնիքը, ամսաթիվը, գրանցման
համարը (կամ բուհի ձևաթուղթը) |
|
Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք
| Տրվում է _______________________________________________________-ին` առ այն, որ |
|
(անունը, հայրանունը, ազգանունը` լրիվ) |
| նրան _______________________________ կողմից տրված ___________________________ |
| (բուհի լրիվ անվանումը) (ստուգման գրքույկի գրանցման |
| ______________________ստուգման գրքույկի պատճենի և դիմումի համաձայն թույլատրվել էր |
| թիվը և ամսաթիվը) |
| մասնակցել ատեստավորման գործընթացին, որը նա հաջողությամբ անցել է: |
| _____________________________________ -ի փոխադրումը կհրամանագրվի ____________ |
| (անունը, հայրանունը, ազգանունը) |
| __________________________________________________________________ ուսուցման |
| (ընդունող բուհի և ֆակուլտետի լրիվ անվանումները, առկա, հեռակա) |
| _______ կուրս ________________________________________________ մասնագիտության |
| (մասնագիտության լրիվ անվանումը) |
| գծով, ___________________ սկզբունքով, ակադեմիական տեղեկանքը և միջնակարգ կրթության |
| (անվճար, վճարովի) |
| ավարտական վկայականը ներկայացնելուց հետո: |
|
|
Ռեկտոր ____________________
(ստորագրությունը)
|
_____________________
(անունը, ազգանունը) |
| Կ.Տ. |
|
| |
____ ____________ 200 թ. |
| |
|