Համարը 
N 722-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2009.11.20/21(131)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
10.11.2009
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
10.11.2009
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
20.11.2009
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 6-Ի ԹԻՎ
133-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«10» նոյեմբերի 2009թ.

N 722-Ն

ք.Ստեփանակերտ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ

2009 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 6-Ի ԹԻՎ 133-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածը՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2009 թվականի մարտի 6-ի «Միանվագ դրամական օգնության մասին» թիվ 133-Ն որոշմամբ հաստատված թիվ 1 հավելվածում կատարել հետևյալ լրացումներն ու փոփոխությունը.

 1) 2-րդ կետի 2-րդ ենթակետը «հաշվառում» բառից հետո լրացնել «կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում փաստացի չի բնակվում» բառերով.

 2) 7-րդ կետի 2-րդ ենթակետում «ընտանիքները» բառը փոխարինել «ընտանիքների անդամները» բառերով.

 3) 8-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

«Զոհված զինծառայողի մորը (կամ հորը) դրամական օգնություն նշանակելու համար դրամական օգնության գործում անհրաժեշտ են նաև զոհված զինծառայողի ամուսնացած չլինելու մասին քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմնի կողմից տրված տեղեկանքի կամ ամուսնության ու ամուսնու մահվան վկայականների պատճենների կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ամուսնու հաշվառված չլինելու մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության կողմից տրված համապատասխան փաստաթղթի կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում ամուսնու փաստացի չբնակվելու մասին տեղական ինքնակառավարման մարմնի կողմից տրված տեղեկանքի առկայությունը:».

4) լրացնել հետևյալ բովանդակությամբ 81-րդ կետ.

«81. Զոհված զինծառայողի մորը (կամ հորը) դրամական օգնություն նշանակելու յուրաքանչյուր դեպքում տարածքային մարմինը 3-օրյա ժամկետում այդ մասին գրավոր հայտնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարությանը՝ ներկայացնելով տվյալ գործում առկա բոլոր փաստաթղթերի պատճենները:»:

 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ