Համարը 
ՀՕ-213
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Օրենք
Կարգավիճակը 
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ-ում չի հրապարակվել
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ Ազգային Ժողով
Ընդունման ամսաթիվը 
20.06.2002
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
27.06.2002
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
27.06.2002
Ուժը կորցնելու ամսաթիվը 
01.01.2009

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ՕՐԵՆՔԸ «ԴԱՏԱՎՈՐԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ» ԼՂՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2002 թվականի

հունիսի 20-ին

 

«ԴԱՏԱՎՈՐԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ» ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Դատավորի կարգավիճակի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի (այսուհետ՝ օրենք) 16-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Առաջին ատյանի դատարանի դատավորի աշխատավարձը չի կարող պակաս լինել առաջին ատյանի դատարանի նախագահի աշխատավարձից ավելի, քան տասը տոկոսով:»:

 

Հոդված 2. Օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ նախադասությամբ.

«Այդ իրավունքը վերապահվում է նաև նախկինում կենսաթոշակի անցած դատավորներին:»:

 

Հոդված 3. Օրենքի 24-րդ հոդվածում «միջոցառումները» բառը փոխարինել «միջոցները» բառով:

 

Հոդված 4. Օրենքի 29-րդ հոդվածը հանել:

 

Հոդված 5. Օրենքի 32-րդ հոդվածի՝

ա)1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Դատավորի կարգապահական հարցը քննելիս դատական մագիստրատուրայի խորհուրդը կարող է դատավորի նկատմամբ կիրառել հետևյալ կարգապահական տույժերը՝

1) դիտողություն.

2) նկատողություն.

3) խիստ նկատողություն:».

բ) 3-րդ մասում «կարճում է» բառից հետո ավելացնել «նաև» բառը:

 

Հոդված 6. Օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Որակավորման դասերը, որպես կանոն, շնորհվում են՝

1) բարձրագույն որակավորման դասը, առաջին, երկրորդ և երրորդ որակավորման դասերը՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գերագույն դատարանի դատավորներին.

2) չորրորդ և հինգերորդ որակավորման դասերը՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առաջին ատյանի դատարանի դատավորներին:»:

 

Հոդված 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ՝

Ա. ՂՈՒԿԱՍՅԱՆ

 

27 հունիսի 2002թ.

ք. Ստեփանակերտ

ՀՕ-213