ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ք.Ստեփանակերտ
Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում հսկիչ-դրամարկղային մեքենաների տեխնիկական սպասարկման և նորոգման կարգը հաստատելու և ԼՂՀ կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 294 որոշման մեջ լրացում կատարելու մասին
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում կիրառման համար թույլատրվող հսկիչ-դրամարկղային մեքենաների տեխնիկական սպասարկման և նորոգման կարգը (կցվում է):
2. Սահմանել, որ`
ա) Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում կիրառման համար թույլատրվող հսկիչ-դրամարկղային մեքենաների տեխնիկական սպասարկման և նորոգման գործունեությունն իրականացվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարկային պետական վարչության կողմից տրված լիցենզիայի հիման վրա.
բ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում կիրառման համար թույլատրվող հսկիչ-դրամարկղային մեքենաների տեխնիկական սպասարկման և նորոգման կարգի պահանջների կատարման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարկային պետական վարչությունը.
գ) սույն որոշման կիրարկումն ապահովող գերատեսչական նորմատիվ ակտերը հաստատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարկային պետական վարչությունը` համաձայնեցնելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների նախարարության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման կենտրոնի հետ:
3. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարկային պետական վարչությանը` մեկշաբաթյա ժամկետում հաստատել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում կիրառման համար թույլատրվող հսկիչ-դրամարկղային մեքենաների տեխնիկական սպասարկում և նորոգում իրականացնող իրավաբանական և ֆիզիկական անձանց, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունների լիցենզավորման կարգը:
4. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 29-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում տնտեսական գործունեության առանձին տեսակներով զբաղվելու կարգը հաստատելու մասին» թիվ 294 որոշման մեջ կատարել լրացում, համաձայն հավելվածի:
| |
Հավելված
ԼՂՀ կառավարության
1999թ. մարտի 2-ի
թիվ 33 որոշման |
ԼՂՀ կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 29-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում տնտեսական գործունեության առանձին տեսակներով զբաղվելու կարգը հաստատելու մասին» թիվ 294 որոշման մեջ կատարվող լրացումը
Որոշմամբ հաստատված կարգի թիվ 3 ցանկը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր կետով.
|
«12. ԼՂՀ հարկային պետական վարչություն |
Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում կիրառման համար թույլատրվող հսկիչ-դրամարկղային մեքենաների տեխնիկական սպասարկում և նորոգում |
3 տարի |
1. Հիմնադիր փաստաթղթերի պատճեններ
2. Աշխատող(ներ)ի մասնագիտացման մասին դիպլոմներ (վկայականներ)
3. Տարածքի սեփականության իրավունքի վկայագիր կամ վարձակալության պայմանագիր
4. Այն հսկիչ-դրամարկղային մեքենաների մոդելների ցանկը, որոնց տեխնիկական սպասարկումը և նորոգումը պետք է իրականացնի դիմողը` համաձայն արտադրողի հետ կնքված պայմանագրի» |
|
ԼՂՀ կառավարության
աշխատակազմի ղեկավար |
Գ. Ղազարյան |
| |
Հաստատված է
ԼՂՀ կառավարության
1999թ. մարտի 2-ի
թիվ 33 որոշմամբ |
Կ Ա Ր Գ
Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում կիրառման համար թույլատրվող հսկիչ-դրամարկղային մեքենաների տեխնիկական սպասարկման և նորոգման
1. Սույն կարգը սահմանում է ֆիզիկական և իրավաբանական անձանց, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունների (այսուհետև` օգտագործող) կողմից շահագործվող` Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում կիրառման համար թույլատրվող հսկիչ-դրամարկղային մեքենաների տեխնիկական սպասարկման և նորոգման կարգը:
2. Հսկիչ-դրամարկղային մեքենաները շահագործվում են միայն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարկային պետական վարչության կողմից սահմանված կարգով, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարկային պետական վարչության տարածքային մարմիններում (այսուհետև` հարկային մարմիններ) դրանք գրանցելուց հետո:
3. Օգտագործողները շահագործման համար նախատեսված հսկիչ-դրամարկղային մեքենաների գրանցման համար Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարկային պետական վարչության կողմից սահմանված ձևի դիմումը և դրան կից փաստաթղթերը ներկայացնում են իրենց հաշվառման վայրի հարկային մարմին:
Հարկային մարմինը, նշված փաստաթղթերն ստանալուց հետո, դիմումը ներկայացնելու օրվանից ոչ ուշ, քան 3 օրվա ընթացքում կատարում է հսկիչ-դրամարկղային մեքենաների գրանցումը, կապարակնքում է այն և օգտագործողին տալիս Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարկային պետական վարչության կողմից սահմանված ձևի` հսկիչ-դրամարկղային մեքենաների գրանցման քարտ: Ընդ որում` հարկային մարմինը հսկիչ-դրամարկղային մեքենաները սահմանված ժամկետում չգրանցելու դեպքում ներկայացված բոլոր փաստաթղթերը մեկ օրվա ընթացքում վերադարձնում է օգտագործողին` հսկիչ-դրամարկղային մեքենաները չգրանցելու պատճառների գրավոր հիմնավորմամբ:
4. Սույն կարգի 3-րդ կետում նշված քարտն ստանալուց հետո օգտագործողը կարող է շահագործել հսկիչ-դրամարկղային մեքենան` պահպանելով հսկիչ-դրամարկղային մեքենաների շահագործման կանոնները:
5. Հսկիչ-դրամարկղային մեքենաների շահագործման կանոնների նկատմամբ վերահսկողությունն իրականացնում են հարկային մարմինները, Ստեփանակերտի քաղաքապետարանը և ԼՂՀ շրջանների վարչակազմերը:
Հսկիչ-դրամարկղային մեքենաների միջոցով հասույթների հաշվառման լիակատարության ապահովման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում են հարկային մարմինները:
6. Հսկիչ-դրամարկղային մեքենաների աշխատանքում խախտումներ կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված չափագիտական և այլ նորմաներից շեղումներ հայտնաբերելու դեպքում օգտագործողը դադարեցնում է աշխատանքը և սահմանված ձևի հայտ է ներկայացնում հսկիչ-դրամարկղային մեքենայի` սահմանված կարգով լիցենզիա ստացած տեխնիկական սպասարկում և նորոգում իրականացնող իրավաբանական և ֆիզիկական անձին, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկություններին (այսուհետև` տեխնիկական սպասարկում և նորոգում իրականացնող):
7. Օգտագործողը հայտի օրինակը, տեխնիկական սպասարկում և նորոգում իրականացնողի հետ հսկիչ-դրամարկղային մեքենայի նորոգումն սկսելու ժամկետի և տեղի վերաբերյալ համաձայնության մասին նշումով, ներկայացնում է իր (հսկիչ-դրամարկղային մեքենայի) գրանցման վայրի հարկային մարմին:
Հարկային մարմինն օգտագործողի և տեխնիկական սպասարկում ու նորոգում իրականացնողի հետ միասին, վերջիններիս կողմից հարկային մարմին ներկայացված հայտի հիման վրա, հայտը ներկայացնելու պահին հսկիչ-դրամարկղային մեքենայից հանում է կապարակնիքը և կազմում ակտ` հսկիչ-դրամարկղային մեքենայի նորոգումն սկսելու պահին ֆիսկալային (հարկային) հիշողության և մյուս բոլոր հաշվիչների ցուցմունքների մասին: Սույն կետում նշված գործողությունը, ինչպես նաև հսկիչ-դրամարկղային մեքենայի կապարակնքումը կատարվում է նաև հսկիչ-դրամարկղային մեքենայի նորոգումն ավարտելուց հետո:
8. Հսկիչ-դրամարկղային մեքենայի նորոգման աշխատանքները կարող են կատարվել օգտագործողի կամ տեխնիկական սպասարկում և նորոգում իրականացնողի մոտ:
9. Օգտագործողը, եթե չունի շահագործվող այլ հսկիչ-դրամարկղային մեքենա, որի միջոցով հնարավոր կլինի շարունակել աշխատանքները, մինչև սույն կարգով սահմանված նորոգման աշխատանքների ավարտը, առանց հսկիչ-դրամարկղային մեքենայի չի կարող վերսկսել աշխատանքները:
10. Հսկիչ-դրամարկղային մեքենայի տեխնիկական սպասարկում ու նորոգում իրականացնողը կարող է ունենալ հարկային մարմիններում սահմանված կարգով գրանցված հսկիչ-դրամարկղային մեքենաներ` նորոգման աշխատանքների ընթացքում դրանք օգտագործողին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարկային պետական վարչության կողմից սահմանված կարգով ժամանակավորապես տրամադրելու համար:
11. Մինչև հսկիչ-դրամարկղային մեքենայի նորոգման աշխատանքներն սկսելը տեխնիկական սպասարկում ու նորոգում իրականացնողը լրացնում է հսկիչ- դրամարկղային մեքենաների շահագործման կանոններով նախատեսված փաստաթղթերը, իսկ նորոգման աշխատանքներն ավարտելուց հետո օգտագործողին տալիս է կտրոն կատարված աշխատանքների մասին և հսկիչ-դրամարկղային մեքենայի տեխնիկական սպասարկման և նորոգման գրանցամատյանում կատարում համապատասխան գրանցում:
12. Օգտագործողը հսկիչ-դրամարկղային մեքենայի անխափան աշխատանքն ապահովելու համար կարող է տեխնիկական սպասարկում և նորոգում իրականացնողի միջոցով պայմանագրային հիմունքներով իրականացնել հսկիչ-դրամարկղային մեքենաների տեխնիկական սպասարկման և նախապահպանական աշխատանքներ, որոնց կատարումը չի խախտում հսկիչ-դրամարկղային մեքենայի կապարակնիքը և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված չափագիտական ու այլ նորմաները:
13. Օգտագործողը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարկային պետական վարչության կողմից սահմանված կարգով հսկիչ-դրամարկղային մեքենաների տեխնիկական սպասարկման և նորոգման գրանցամատյանում կատարում է գրառում հսկիչ-դրամարկղային մեքենաների տեխնիկական սպասարկման և (կամ) նորոգման աշխատանքների կատարման մասին:
14. Հարկային մարմինը յուրաքանչյուր հսկիչ-դրամարկղային մեքենայի համար վարում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարկային պետական վարչության կողմից սահմանված ձևի գրանցման տեղեկագրեր, որոնցում արձանագրում է հսկիչ-դրամարկղային մեքենաների տեխնիկական սպասարկման (նորոգման) և սպասարկումից (նորոգումից) շահագործման մեջ մտնելու ժամկետների և համապատասխան հաշվիչների ցուցմունքների վերաբերյալ տվյալներ, ինչպես նաև, հսկիչ-դրամարկղային մեքենան շահագործման համար ոչ պիտանի դառնալու դեպքում, կատարում է գրառում այն շահագործումից հանելու մասին:
15. Սույն կարգի խախտումն առաջացնում է պատասխանատվություն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: