Համարը 
ՀՕ-59-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Օրենք
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2014.12.30/22(267)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ Ազգային Ժողով
Ընդունման ամսաթիվը 
18.12.2014
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
29.12.2014
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
01.01.2015
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ՕՐԵՆՔԸ «ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ԼՂՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2014 թվականի

դեկտեմբերի 18-ին

 

«ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Ավելացված արժեքի հարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 1998 թվականի դեկտեմբերի 18-ի ՀՕ-43 օրենքի (այսուհետ` Օրենք) 3-րդ հոդվածի 2-րդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Սույն օրենքով այլ բան սահմանված չլինելու դեպքում սույն օրենքի 6-րդ հոդվածով սահմանված ԱԱՀ-ով հարկվող գործարքներ (գործառնություններ) իրականացնելու դեպքում անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձինք ընթացիկ տարում կրում են ԱԱՀ-ի վճարման պարտավորություն, եթե`

1) սույն օրենքի 6-րդ հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետով սահմանված` արտադրական, այլ առևտրային և հասարակական նշանակության շենքերի, շինությունների (այդ թվում` անավարտ (կիսակառույց), արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողերի կամ գույքի սեփականությունում անձին պատկանող բաժնեմասի օտարման գործարքներից հասույթի գումարը գերազանցել է 40 000 000 ՀՀ դրամը (ԱԱՀ-ի շեմ).

2) սույն օրենքի 6-րդ հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետով սահմանված գործարքներից, բացառությամբ արտադրական, այլ առևտրային և հասարակական նշանակության շենքերի, շինությունների (այդ թվում` անավարտ (կիսակառույց), արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողերի կամ գույքի սեփականությունում անձին պատկանող բաժնեմասի օտարման գործարքների, և սույն օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված գործարքներից հասույթի գումարը գերազանցել է 12 000 000 ՀՀ դրամը (ԱԱՀ-ի շեմ):

Սույն մասով սահմանված ԱԱՀ-ի շեմերը չեն տարածվում անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց նկատմամբ` սույն օրենքի 6-րդ հոդվածի 1-ին կետի «բ» և «գ» ենթակետերի համաձայն` ապրանքի մատակարարում համարվող գործարքների համար որոշվող հարկվող շրջանառության մասով:»:

 

Հոդված 2. Օրենքի 6.1-ին հոդվածում`

1) 1-ին մասը վերջին պարբերությունից առաջ լրացնել հետևյալ պարբերությամբ.

«Սույն մասին համապատասխան հետաձգված ԱԱՀ-ի գումարները ենթակա են վճարման պետական բյուջե մինչև ժամկետի լրանալու օրը:».

2) 2-րդ և 3-րդ մասերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Մինչև սույն հոդվածի առաջին մասով սահմանված հետաձգման ժամկետի լրանալը սույն հոդվածի 1-ին մասում նշված ապրանքների մասով մաքսային մարմինների հաշվարկած ԱԱՀ-ի գումարների վճարման ժամկետի հետաձգումը դադարեցվում է (ԱԱՀ-ի վճարման պարտավորությունն առաջանում է) մաքսային մարմիններին ներկայացված` հարկ վճարողի գրավոր հայտարարությամբ` հայտարարությունը ներկայացնելու օրվան հաջորդող օրը, և հայտարարությունում նշված ԱԱՀ-ի գումարները ենթակա են վճարման պետական բյուջե ժամկետի հետաձգումը դադարեցնելու օրվանից տասնօրյա ժամկետում:

3. Սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված ժամկետում ԱԱՀ-ի գումարները չվճարվելու դեպքում օրենքով սահմանված տույժերի հաշվարկումը և այդ գումարների նկատմամբ հսկողությունն իրականացնում է մաքսային մարմինը: Մաքսային մարմինների կողմից հաշվարկված ԱԱՀ-ի գումարները և սահմանված ժամկետում չվճարված գումարների նկատմամբ հաշվարկված տույժերը վճարվում են որպես մաքսային մարմինների կողմից պետական բյուջե հավաքագրվող գումարներ:»:

 

Հոդված 3. Օրենքի 15-րդ հոդվածի 30-րդ կետում «մինչև 2015 թվականի» բառերը փոխարինել «մինչև 2018 թվականի» բառերով:

 

Հոդված 4. Օրենքի 38-րդ հոդվածը լրացնել հետևյալ պարբերություններով.

«Գրավ դրված գույքը սեփականության իրավունքով գրավառու բանկին (վարկային կազմակերպությանը) անցնելու դեպքում հարկվող շրջանառություն է համարվում գրավ դրված գույքի սույն օրենքով սահմանված ընդհանուր կարգով որոշվող իրացման գնի և վարկային պարտավորության դրական տարբերությունը:

Սույն հոդվածի իմաստով վարկային պարտավորություն են համարվում գրավ դրված գույքը բանկին (վարկային կազմակերպությանը) ի սեփականություն անցնելու օրվա դրությամբ գրավով ապահովված պարտավորությունը, այդ թվում` տոկոսները, տուժանքը, կատարման ժամկետի կետանցով պատճառված վնասները:»:

 

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2015 թվականի հունվարի 1-ից:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ՝

Բ.ՍԱՀԱԿՅԱՆ

 

 2014թ.դեկտեմբերի 29

 Ստեփանակերտ

 ՀՕ-59-Ն