Համարը 
ՀՕ-63-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Օրենք
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2014.12.30/22(267)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ Ազգային Ժողով
Ընդունման ամսաթիվը 
18.12.2014
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
29.12.2014
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
01.01.2015
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ՕՐԵՆՔԸ «ԼՂՀ-ՈՒՄ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ԼՂՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2014 թվականի

դեկտեմբերի 18-ին

 

«ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2000 թվականի նոյեմբերի 30-ի ՀՕ-119 օրենքի (այսուհետ` Օրենք) 4-րդ հոդվածի`

1) 1-ին մասի`

ա. 1-ին պարբերությունում «ստուգվող օբյեկտում պահվող ստուգման մատյանում» բառերը փոխարինել «տնտեսավարող սուբյեկտի ղեկավարի (փոխարինող պաշտոնատար անձի) կողմից ստուգման հանձնարարագրում» բառերով,

բ. 2-րդ պարբերությունը հանել.

2) 2-րդ մասում «իսկ հաշվետու տարվա արդյունքներով» բառերը փոխարինել «իսկ ստուգվող ժամանակաշրջանի որևէ ֆինանսական տարվա արդյունքով» բառերով:

 

Հոդված 2. Օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ պարբերության «թ» կետում վերջակետը փոխարինել միջակետով և լրացնել հետևյալ բովանդակությամբ «ժ» և «ժա» կետեր և նոր պարբերություն.

«ժ. տնտեսավարող սուբյեկտի կողմից տվյալ կամ դրան նախորդող տարվա ընթացքում առնվազն երկու հաշվետու ժամանակաշրջաններին վերաբերող` օրենքով սահմանված հաշվետվությունների չներկայացման դեպքում` իրավասու պետական մարմնի ղեկավարի գրավոր հանձնարարությամբ.

ժա. տնտեսավարող սուբյեկտի կողմից խախտումներ կատարվելու փաստն այլ տնտեսավարող սուբյեկտում անցկացված ստուգման ընթացքում բացահայտվելու և հիմնավորվելու դեպքում` իրավասու պետական մարմնի ղեկավարի գրավոր հանձնարարությամբ:

Սույն մասի «ժ» և «ժա» կետերով նախատեսված դեպքերում անցկացվող վերստուգումների ընթացքում ստուգվում են միայն այն հարցերը, որոնք հիմք են հանդիսացել դրանց իրականացման համար:»:

 

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2015 թվականի հունվարի 1-ից:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ՝

Բ.ՍԱՀԱԿՅԱՆ

 

 2014թ.դեկտեմբերի 29

 Ստեփանակերտ

 ՀՕ-63-Ն