ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
«10» նոյեմբերի 2009թ. |
N 724-Ն |
ք.Ստեփանակերտ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 29-Ի ԹԻՎ 33-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածին համապատասխան և առաջնորդվելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2008 թվականի օգոստոսի 5-ի «Ավագ դպրոցների համակարգի ստեղծման ռազմավարական և փորձնական ծրագրերին հավանություն տալու մասին» թիվ 18/23 արձանագրային որոշման թիվ1 հավելվածի 7-րդ մասով` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2009 թվականի հունվարի 29-ի «Պաշտոնային դրույքաչափեր սահմանելու, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2007 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 708 և 2007 թվականի հունվարի 18-ի թիվ 2 որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 33-Ն որոշմամբ սահմանված թիվ 6 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 11-րդ կետով.
«11. Ավագ դպրոցի և ավագ դպրոցի ուսումնական պլաններին ու ծրագրերին համապատասխան հոսքային ուսուցում իրականացնող միջնակարգ դպրոցների մանկավարժական աշխատողների աշխատավարձերին սահմանվում է հավելում` նրանց վարձատրության խմբի կամ որակավորման տարակարգի պաշտոնային դրույքաչափի 20 տոկոսի չափով:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից և դրա գործողությունը տարածվում է 2009 թվականի սեպտեմբերի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |