ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2002 թվականի
հունիսի 20-ին
«ՓԱՍՏԱԲԱՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Փաստաբանական գործունեության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի (այսուհետ՝ օրենք) 13-րդ հոդվածի 1-ին մասում, 16-րդ հոդվածի 4-րդ կետում, 17-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ մասերում, 18-րդ հոդվածի 2-րդ մասում, 24-րդ հոդվածի 1-ին մասում, 26-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ մասերում, 29-րդ հոդվածի 3-րդ մասում, 32-րդ հոդվածում և 34-րդ հոդվածի 2-րդ մասում «վճռաբեկ» բառը փոխարինել «գերագույն» բառով:
Հոդված 2. Օրենքի 33-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր մասով.
«Նոր դատական համակարգի ձևավորման տարում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության փաստաբանների միությունը կարող է տալ մինչև երեք հատուկ արտոնագիր:»:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ՝ |
Ա. ՂՈՒԿԱՍՅԱՆ |
|
27 հունիսի 2002թ.
ք. Ստեփանակերտ
ՀՕ-218 |
|