ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
"24" օգոստոսի 1999թ. |
N 62 |
ք.Ստեփանակերտ
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 1997թ. ապրիլի 22-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կանոնադրությունը, կառուցվածքը և կոլեգիայի կազմը հաստատելու մասին» թիվ 77 որոշման մեջ փոփոխություն մտցնելու մասին
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է`
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 1997թ. ապրիլի 22-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կանոնադրությունը, կառուցվածքը և կոլեգիայի կազմը հաստատելու մասին» թիվ 77 որոշման թիվ 3 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունը.
ԼՂՀ կրթության և գիտության նախարարության կոլեգիայի կազմում մտցնել Համլետ Վաղարշակի Գրիգորյանին` ԼՂՀ կրթության և գիտության նախարար-կոլեգիայի նախագահ, Մելս Վաչագանի Մինասյանին` նախարարության գլխավոր մասնագետ և կոլեգիայի կազմից հանել Համլետ Հմայակի Ասրյանին և Զոյա Ալեքսանդրի Գալստյանին:
|
ԼՂՀ վարչապետ |
Ա. ԴԱՆԻԵԼՅԱՆ |