Համարը 
N 22-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2010.02.08/03(137)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
26.01.2010
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
26.01.2010
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
09.02.2010
Ուժը կորցնելու ամսաթիվը 
12.10.2013

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 16-Ի ԹԻՎ 85 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«26» հունվարի 2010թ.

N 22-Ն

ք.Ստեփանակերտ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 16-Ի ԹԻՎ 85 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածը՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 16-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում սոցիալական ապահովության քարտերի համակարգ ներդնելու մասին» թիվ 85 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները`

ա. որոշման 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «է» ենթակետով.

«է) սոցիալական քարտ չունենալու մասին տեղեկանքի տրամադրման կարգը` համաձայն թիվ 7 հավելվածի:».

բ. որոշումը լրացնել նոր` թիվ 7 հավելվածով` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

 

Հավելված

ԼՂՀ կառավարության

«26» հունվարի 2010թ.

թիվ 22-Ն որոշման

 

 

 

«Հավելված 7

      ԼՂՀ կառավարության

«16» մարտի 2004թ.

թիվ 85 որոշման

 

ԿԱՐԳ

 

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՔԱՐՏ ՉՈԻՆԵՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՆՔԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ

 

1. Սույն կարգով սահմանվում է սոցիալական քարտից հրաժարվող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիներին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում բնակության իրավունք ունեցող և բնակվող օտարերկրյա քաղաքացիներին, քաղաքացիություն չունեցող անձանց ու փախստականի կարգավիճակ ունեցող անձանց (այսուհետ՝ քաղաքացիներ) սոցիալական քարտ չունենալու մասին տեղեկանքի (այսուհետ՝ տեղեկանք, ձև N 1) տրամադրման կարգը:

2. Տեղեկանքի տրամադրումն իրականացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարությունը (այսուհետ՝ նախարարություն):

3. Տեղեկանք ստանալու համար քաղաքացին անձամբ կամ փոստային ծառայության միջոցով դիմում (ձև N 2) է ներկայացնում նախարարություն, դիմումին կցելով`

1) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մինչև 16 տարեկան քաղաքացիների համար` ծննդյան վկայականի պատճենը, իսկ 16 տարին լրացած քաղաքացիների համար` անձնագրի պատճենը,

2) օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց համար` Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում կացության կարգավիճակը հավաստող փաստաթղթի պատճենը,

3) Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում բնակվելու իրավունք ունեցող և բնակվող, սակայն կացության կարգավիճակ չունեցող օտարերկրյա քաղաքացիների համար՝ անձնագրի կամ ծննդյան վկայականի պատճենը և դրանց` նոտարական կարգով վավերացված թարգմանությունը,

4) փախստականի կարգավիճակ ունեցողների համար` փախստականի վկայականի պատճենը:

4. Դիմումն ստորագրում է անձամբ քաղաքացին:

5. Մինչև 16 տարեկան քաղաքացու համար ներկայացված դիմումն ստորագրում է նրա ծնողը (որդեգրողը) կամ օրինական ներկայացուցիչը (խնամակալը, հոգաբարձուն): Դատարանի վճռով անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչված քաղաքացու համար դիմումն ստորագրում է նրա խնամակալը կամ հոգաբարձուն:

6. Ներկայացված տվյալները համադրվում են պետական կառավարման մարմիններից ստացված` անձնագրերի և ծննդյան վկայականների տվյալների հիման վրա ձևավորված` տեղեկատվական բազայի ու սոցիալական քարտերի տեղեկատվական բազայում կուտակված տվյալների հետ, և քաղաքացուն հատկացվում է տեղեկանքը կամ մերժվում է` քաղաքացուն տեղեկանք հատկացնելը:

7. Քաղաքացուն տեղեկանք հատկացնելը մերժվում է, եթե`

1) քաղաքացուն հատկացվել է սոցիալական քարտ և քաղաքացին չի դիմել դրանից հրաժարվելու համար.

2) դիմումը թերի է լրացված.

3) դիմումին կցված չէ դիմումատուի` սույն կարգի 2-րդ կետով նշված փաստաթղթի պատճենը.

4) դիմումում նշված գործառնության համար, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրության համաձայն, կիրառելի չէ տեղեկանքը:

8. Քաղաքացուն տեղեկանքի տրամադրումը մերժելու դեպքում դրա մասին գրավոր տեղեկացվում է նրան` նշելով մերժման պատճառը:

9. Կնքված տեղեկանքը կամ մերժման մասին պատասխանը տրվում է քաղաքացուն կամ նրան է ուղարկվում փոստային ծառայության միջոցով` պատվիրված նամակով:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ

Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

 

 

Ձև N 1

ՏԵՂԵԿԱՆՔ

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՔԱՐՏ ՉՈՒՆԵՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

         «______ »______________ 20 թ.

N_______________

 

Տրվում է քաղաքացի _______________________________________________________________

                                                                     (քաղաքացու անունը, ազգանունը)

 

_______________________________________________ առ այն, որ նա չունի սոցիալական քարտ:  

(ծննդյան օրը, ամիսը, տարին, ԱՀՓ-ի սերիան ու համարը)

 

Տեղեկանքը տրվում է _______________________________________________________________

                                                          (նշվում է գործառնության անվանումը` ըստ դիմումի)

 

ԼՂՀ սոցիալական ապահովության նախարար ____________________________________________

                                                                                           (ստորագրությունը, ազգանունը)

                                                                                                                                               Կ.Տ.

 

__________________________________________________________________________________

                                                          Կիրառելի է միայն բնօրինակը

 

Ձև N 2

 

 

ԼՂՀ սոցիալական ապահովության նախարարություն

____________________________________ 

                                                                                                                  (դիմողի անունը, ազգանունը)

 բնակվող_________________________________

 (դիմողի բնակության վայրը և հեռախոսահամարը)

 _______________________________________

 

  Դիմում

 

Խնդրում եմ ինձ հատկացնել տեղեկանք` սոցիալական քարտ չունենալու մասին:

Տեղեկանքն անհրաժեշտ է`

 

        պետական նպաստ նշանակելու և ստանալու համար,

        ծննդյան միանվագ նպաստ ստանալու համար,

        նպատակային ժամկետային ավանդ բացելու համար,

        ամուսնության միանվագ նպաստ ստանալու համար,

        կենսաթոշակ նշանակելու և վճարելու համար,

        ամենամսյա դրամական օգնություն ստանալու համար,

        հղիության և ծննդաբերության նպաստ ստանալու համար,

        աշխատավարձ ստանալու համար,

        զբաղվածության պետական ծրագրերում ընդգրկելու համար,

       այլ____________________________________________________________

                                        (գրել)

__________________________________________________________________

                                                 անհրաժեշտ է նշել V նշանով

Դիմող _______________________________

                               (անունը, ազգանունը)

__________________» 

(ստորագրությունը)