Համարը 
N 53-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2010.03.02/05(139)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
12.02.2010
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
12.02.2010
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
03.03.2010
Ուժը կորցնելու ամսաթիվը 
01.07.2014

Ծանուցում
Սույն որոշման գործողությունը տարածվում է 2010 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 29-Ի ԹԻՎ 33-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«12» փետրվարի 2010թ.

N 53-Ն

ք.Ստեփանակերտ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 29-Ի ԹԻՎ 33-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածի դրույթներով՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2009 թվականի հունվարի 29-ի «Պաշտոնային դրույքաչափեր սահմանելու, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2007 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 708 և 2007 թվականի հունվարի 18-ի թիվ 2 որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 33-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները.

1) որոշմամբ սահմանված թիվ 1 հավելվածի աղյուսակի առաջին սյունակում`

ա. 6-րդ տողը լրացնել հետևյալ բառերով «, քարոզչական ծրագրերի կառավարիչ».

բ. 7-րդ տողը լրացնել հետևյալ բառերով «, Ստեփանակերտի քաղաքապետարանի աշխատակազմի շինարարության և բարեկարգման բաժնի պետ».

գ. 8-րդ տողը լրացնել հետևյալ բառերով «, Ստեփանակերտի քաղաքապետարանի աշխատակազմի շինարարության և բարեկարգման բաժնի գլխավոր մասնագետ»:

2) թիվ 1 հավելվածի աղյուսակը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողերով`

 

« 

 

 

 

Հայաստանի Հանրապետությունում ԼՂՀ կառավարությանն առընթեր

հարկային պետական ծառայության լիազոր ներկայացուցիչ

135000

ԼՂՀ շրջանի վարչակազմի գյուղատնտես

50000

 
 

 »:

 

3) որոշմամբ սահմանված թիվ 4 հավելվածի`

ա. «ԼՂՀ կառավարությանն առընթեր ընդունելությունների տան տնօրինություն» պետական ոչ առևտրային կազմակերպություն» բաժինը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

 

 

« 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

«ԼՂՀ կառավարությանն առընթեր ընդունելությունների տան տնօրինություն» պետական ոչ

առևտրային կազմակերպություն

Տնօրեն

130500-169500

Փոխտնօրեն

104400-135600

Գլխավոր հաշվապահ, ադմինիստրատոր

78300-101700

Ապրանքանյութական հաշվառման հաշվապահ, հաշվապահ-

գանձապահ

60900-79100

Տնտեսվար, մատուցող, էլեկտրիկ-սանտեխնիկ

69600-90400

Ավագ խոհարար

95700-124300

Խոհարար

78300-101700

Խոհարարի օգնական

56550-73450

Սպասավոր, սպասք լվացող, հավաքարար, լվացարար, կաթսայատան

օպերատոր

43500-56500

Քարտուղար-օպերատոր

39150-50850

Վարորդ

52200-67800

Այգեպան

34800-45200

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 »:

 

բ. հանել «ԼՂՀ կառավարությանն առընթեր ավտոտրանսպորտային տնտեսություն» պետական ոչ առևտրային կազմակերպություն» բաժինը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, իսկ դրա գործողությունը տարածվում է 2010 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ