ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
"26" հունվարի 1999թ. |
N 10 |
ք.Ստեփանակերտ
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 1998 թվականի հուլիսի 14-ի թիվ 109 որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 1998 թվականի հուլիսի 14-ի ‹‹Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարկային պետական վարչության կանոնադրությունը, կենտրոնական աշխատակազմի և համակարգի կառուցվածքը հաստատելու մասին›› թիվ 109 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը.
1. Որոշման 2-րդ կետի ‹‹ա›› ենթակետում ‹‹60›› թիվը փոխարինել ‹‹50›› թվով:
2. Որոշման 2-րդ կետի ‹‹բ›› ենթակետը վերաշարադրել հետևյալ խմբագրությամբ.
‹‹Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարկային պետական վարչության շրջանային (քաղաքային) հարկային տեսչությունների աշխատողների ընդհանուր թվաքանակը` 56 հաստիքային միավոր:››:
3. Որոշման թիվ 1 հավելված 2-րդ կետի վերնագիրը վերաշարադրել հետևյալ խմբագրությամբ. ‹‹Շրջանային (քաղաքային) հարկային տեսչություններ››:
4. Որոշման թիվ 1 հավելվածի 2-րդ կետը լրացնել հետևյալ նոր տողով. ‹‹ԼՂՀ ՀՊՎ Ստեփանակերտ քաղաքի հարկային տեսչություն››:
5. Որոշմամբ հաստատված կանոնադրության 4-րդ, 10-րդ կետերում և 26-րդ կետի ‹‹դ››, ‹‹ե››, ‹‹զ››, ‹‹ը›› և ‹‹ժ›› ենթակետերում ‹‹շրջանային (տարածքային) բառերը փոխարինել ‹‹շրջանային (քաղաքային) բառերով››: