ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
«24» փետրվարի 2010թ. |
N 88-Ն |
ք.Ստեփանակերտ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 29-Ի ԹԻՎ 488 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածով` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2006 թվականի սեպտեմբերի 29-ի «Բժշկասոցիալական փորձաքննության իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 488 որոշման հավելվածում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը.
1) 9-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 91-րդ կետ.
«91. Բժշկական կազմակերպությունը տարիքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրացած անձին ուղեգրում է բժշկասոցիալական փորձաքննության միայն այն դեպքում, եթե նրա մոտ առկա է կենսագործունեության հետևյալ հիմնական տեսակներից որևէ մեկի 3-րդ աստիճանի սահմանափակում.
1) ինքնասպասարկման ապահովման ունակության,
2) տեղաշարժվելու կարողության,
3) կողմնորոշվելու կարողության,
4) հաղորդակցվելու կարողության,
5) սեփական վարքը հսկելու կարողության».
2) 10-րդ կետում «9-րդ կետով» բառերը փոխարինել «9-րդ և 91-րդ կետերով » բառերով.
3) 27-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ` «ե» ենթակետով.
«ե) սույն կարգի 91-րդ կետին համապատասխան իրականացված բժշկասոցիալական փորձաքննության արդյունքում արձանագրվել է կենսագործունեության հիմնական տեսակներից որևէ մեկի 1-ին կամ 2-րդ աստիճանի սահմանափակում»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |