ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
"13" օգոստոսի 1999թ. |
N 44 |
ք.Ստեփանակերտ
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 294 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին
«Փաստաբանական գործունեության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 31 հոդվածին համապատասխան Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 29-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տնտեսական գործունեության առանձին տեսակներով զբաղվելու կարգի հաստատման մասին» թիվ 294 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը` որոշմամբ հաստատված կարգի թիվ 3 ցանկի «ԼՂՀ արդարադատության պետական վարչություն» բաժնից հանել «իրավաբանական ծառայություն» տողը:
|
ԼՂՀ վարչապետ |
Ա. ԴԱՆԻԵԼՅԱՆ |