Համարը 
N 161
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ-ում չի հրապարակվել
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
28.12.1999
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
28.12.1999
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
28.12.1999
Ուժը կորցնելու ամսաթիվը 
01.01.2000

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի ԹԻՎ 284 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

"28" դեկտեմբերի 1999թ.

 N 161

ք.Ստեփանակերտ

 

ԼՂՀ կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 284 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին

 

Համաձայն ''Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին'' Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 36 հոդվածի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. ԼՂՀ կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 29-ի ''Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առանձին խմբերի քաղաքացիների արտոնությունների մասին'' թիվ 284 որոշման (1999թ. ապրիլի 29-ի թիվ 75 որոշման խմբագրությամբ) մեջ կատարել հետևյալ փոփոխությունը.

ա) 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

4. Սահմանել, որ եռամսյակը մեկ ԼՂՀ պետական բյուջեով արտոնությունների համար նախատեսված միջոցներից` ԼՂՀ տնտեսական և կառուցվածքային բարեփոխումների նախարարի և ԼՂՀ ֆինանսների նախարարության կողմից սահմանված կարգով.

ա) կապի ծառայություն մատուցող ձեռնարկություններին (ընկերություններին) կհատուցվեն առանձին խմբերի քաղաքացիների համար հեռախոսի անվճար տեղադրման հետևանքով առաջացած վնասները, համաձայն ներկայացված հաշվետվությունների,

բ) տրանսպորտի ծառայություն մատուցող ձեռնարկություններին (ընկերություններին) կհատուցվեն զինծառայողներին արձակուրդի անցկացման վայր մեկնելիս միջազգային ուղևորատար տրանսպորտի բոլոր տեսակներով` անկախ սեփականության ձևից (բացի տաքսիից) անվճար, իսկ նրանց ուղեկցող ընտանիքի անդամներին` 50 տոկոս զեղչով սպասարկումից ստացած վնասները, համաձայն ներկայացված հաշվետվությունների:

 

 

ԼՂՀ վարչապետ

Ա. ԴԱՆԻԵԼՅԱՆ