ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
«31» մարտի 2010թ. |
N 145-Ն |
ք.Ստեփանակերտ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
2009 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 6-Ի ԹԻՎ 133-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ
ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 65-ամյակի նշանավորման նպատակով և հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածը՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2009 թվականի մարտի 6-ի «Միանվագ դրամական օգնության մասին» թիվ 133-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները.
1) որոշման 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 21-րդ ենթակետով.
«21) 2010 թվականի մայիսի 9-ի կապակցությամբ միանվագ դրամական օգնության չափերը՝ համաձայն թիվ 21 հավելվածի:»,
2) որոշումը լրացնել նոր` թիվ 21 հավելվածով` համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ.
1) սույն որոշման 1-ին կետը գործում է մինչև 2010 թվականի օգոստոսի 1-ը,
2) սույն կետի 1-ին ենթակետի գործողության ժամանակահատվածում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2009 թվականի մարտի 6-ի «Միանվագ դրամական օգնության մասին» թիվ 133-Ն որոշման 2-րդ կետի 2-րդ ենթակետի գործողությունը կասեցվում է:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
| |
Հավելված
ԼՂՀ կառավարության
«31» մարտի 2010թ. թիվ 145-Ն որոշման |
| |
«Հավելված 21
ԼՂՀ կառավարության
«6» մարտի 2009թ. թիվ 133-Ն որոշման |
ՉԱՓԵՐ
2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 9-Ի ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՄԻԱՆՎԱԳ
ԴՐԱՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ
1. 2010 թվականի մայիսի 9-ի կապակցությամբ միանվագ դրամական օգնությունը նշանակվում և վճարվում է հետևյալ չափերով.
|
1) |
հաշմանդամ զինծառայողներին՝ |
10000 դրամ, |
|
|
|
|
2) |
զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին՝ |
16000 դրամ, |
|
|
|
|
3) |
ՀՄՊ (1941-1945թթ.) մարտական գործողությունների մասնակիցներին՝ |
65000 դրամ, |
|
|
|
|
4) |
ՀՄՊ հաշմանդամներին հավասարեցված անձանց՝ |
16000 դրամ, |
|
|
|
|
5) |
ՀՄՊ մասնակիցներին հավասարեցված անձանց՝ |
13000 դրամ, |
|
|
|
|
6) |
ՀՄՊ-ում զոհվածների ընտանիքների անդամներին՝ |
65000 դրամ, |
|
|
|
|
7) |
այլ պետություններում մարտական գործողությունների ժամանակ
զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին՝ |
11000 դրամ, |
|
|
|
|
8) |
ԽՍՀՄ մեդալակիրներին՝ |
11000 դրամ: |
2. Սույն հավելվածի 1-ին կետի 2-րդ, 6-րդ և 7-րդ ենթակետերում նշված ընտանիքների այն անդամները, որոնք ունեցել են երկու զոհ՝ միանվագ դրամական օգնության իրավունք ունեն սահմանված չափի կրկնապատիկի, իսկ երեք զոհ ունեցողները՝ եռապատիկի չափով:»:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ |
Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ |