Համարը 
N 215
Տեսակը 
Ինկորպորացիա
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ-ում չի հրապարակվել
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
05.09.1995
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
05.09.1995
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
05.09.1995
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԼՂՀ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՈՐԾՈՂ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ, ՀԻՄՆԱՐԿՆԵՐՈՒՄ, ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԵՎ ԱՅԼ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԿԱՄ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՏՆՏԵՍԱՎԱՐՈՂ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐՈՒՄ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ПРАВИТЕЛЬСТВО НАГОРНО-КАРАБАХСКОЙ РЕСПУБЛИКИ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

П О С Т А Н О В Л Е Н И Е

 

”5” ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1995թ.

 N 215

ք.Ստեփանակերտ

г.Степанакерт

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում գործող ձեռնարկություններում, հիմնարկներում, կազմակերպություններում և այլ իրավաբանական կամ ֆիզիկական անձ հանդիսացող տնտեսավարող սուբյեկտներում ստուգումների կազմակերպման և անցկացման կարգի մասին

 

Ի կատարումն ԼՂՀ նախագահի 1995թ. օգոստոսի 1-ի «ԼՂՀ ներքին գործերի նախարարության հանրապետության պետական ունեցվածքի պահպանության բաժինը լուծարելու մասին» թիվ ՆՀ-54 հրամանագրի, ինչպես նաև, ելնելով ԼՂՀ տարածքում գործող ձեռնարկություններում, կազմակերպություններում այլ իրավաբանական կամ ֆիզիկական անձ հանդիսացող տնտեսավարող սուբյեկտների կազմակերպման ու անցկացման միասնական կարգ սահմանելու անհրաժեշտությունից, այս գործում չարաշահումներն ու կամայականությունները կանխարգելու, սեփականատերերի իրավունքները պաշտպանելու, պետական սեփականության պահպանության և արդյունավետ օգտագործման նկատմամբ նախարարությունների, պետական վարչությունների, գերատեսչությունների, ինչպես նաև պետական կամ պետական բաժնեմաս ունեցող օբյեկտների ղեկավարության պատասխանատվությունը բարձրացնելու նպատակով ԼՂՀ կառավարությունը որոշում է`

1. Հաստատել ձեռնարկություններում, հիմնարկներում, կազմակերպություններում, այլ իրավաբանական կամ ֆիզիկական անձ հանդիսացող տնտեսավարող սուբյեկտներում ստուգումների կազմակերպման և անցկացման կանոնակարգը (կցվում է):

2. Լուծարել ԼՂՀ նախարարությունների,պետական վարչությունների, գերատեսչությունների վերստուգիչ-վերահսկիչ վարչությունները և բաժինները` բացառությամբ ԼՂՀ էկոնոմիկայի և ֆինանսների նախարարության վերահսկողության-վերստուգման վարչության:

ԼՂՀ նախարարություններին, պետական վարչություններին, գերատեսչություններին, իշխանության տեղական մարմիններին` ձեռնարկություններում, հիմնարկներում, կազմակերպություններում սահմանված կարգով ստուգումներ անցկացնելիս ղեկավարվել սույն որոշմամբ` ստուգումների կազմակերպման և անցկացման մասին գերատեսչական ակտերը համապատասխանեցնելով սույն որոշման պահանջներին:

3. Ներքին գործերի նախարարությանը`

ա) կանոնակարգել ԼՂՀ ներքին գործերի նախարարության պետավտոտեսչության գործունեությունը` այն համապատասխանեցնելով գործող օրենքներին և նորմատիվ ակտերին.

բ) միջոցներ ձեռնարկել թաղամասային տեսուչների գործունեությունը կարգավորելու համար` բացառելով նրանց միջամտությունը անհատ ձեռներեցների ձեռնարկատիրական գործունեության ոլորտում:

4. Սահմանել, որ սույն որոշմամբ հաստատված «ԼՂՀ տարածքում գործող ձեռնարկություններում, հիմնարկներում, կազմակերպություններում և այլ իրավաբանական կամ ֆիզիկական անձ հանդիսացող տնտեսվարող սուբյեկտներում ստուգումների կազմակերպման և անցկացման կանոնակարգի» 3-րդ կետում նշված ստուգումներ իրականացնելու իրավասությամբ օժտված մարմինների կանոնակարգերը հաստատվում են ԼՂՀ կառավարության կողմից:

5. Սահմանել, որ ԼՂՀ-ում ֆինանսական վերահսկողության աշխատանքների կորդինացումը և մեթոդական ղեկավարումը իրականացվում են միայն ԼՂՀ էկոնոմիկայի և ֆինանսների նախարարության վերահսկողության-վերստուգման վարչության կողմից, բացառությամբ ԼՂՀ օրենսդիր և գործադիր մարմինների կողմից նախատեսված առանձին դեպքերի:

6. Հաշվի առնելով վերահսկողության-վերստուգման աշխատանքների ծավալի աճը` ԼՂՀ էկոնոմիկայի և ֆինանսների նախարարության վերահսկողության-վերստուգման վարչության աշխատողների թվակազմը ավելացնել 13 միավորով:

7. Ընդունել ի գիտություն, որ ԼՂՀ կառավարության 1995թ. մարտի 14-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության էկոնոմիկայի և ֆինանսների նախարարության կազմում հարկային տեսչություն ստեղծելու մասին» թիվ 26 որոշմամբ հաստատվել է ԼՂՀ էկոնոմիկայի և ֆինանսների նախարարության հարկային տեսչության կանոնադրությունը:

Հաստատել ԼՂՀ էկոնոմիկայի և ֆինանսների նախարարության վերահսկողության-վերստուգման վարչության կանոնադրությունը (կցվում է):

8. Սույն որոշումը կիրարկել հրապարակման պահից:

 

 

ԼՂՀ վարչապետ

Լ.ՊԵՏՐՈՍՅԱՆ

 

ԼՂՀ կառավարության

գործերի կառավարիչ

Ս.ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

 

 

Հաստատված է

ԼՂՀ կառավարության

1995թ. «5» սեպտեմբերի

թիվ 215 որոշմամբ

 

Կ Ա Ն Ո Ն Ա Կ Ա Ր Գ

 

ԼՂՀ տարածքում գործող ձեռնարկություններում, հիմնարկներում, կազմակերպություններում և այլ իրավաբանական կամ ֆիզիկական անձ հանդիսացող տնտեսավարող սուբյեկտներում ստուգումների կազմակերպման և անցկացման

(կանոնակարգը ուժը կորցրել է 18.08.1998 N 163)

 

 

 

Հաստատված է

ԼՂՀ կառավարության

1995թ. «5» սեպտեմբերի

թիվ 215 որոշմամբ

 

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության էկոնոմիկայի և ֆինանսների նախարարության վերահսկողության-վերստուգման վարչության և վարչատարածքային շրջանների

 

1. Ընդհանուր դրույթներ

 

1.1. Վերահսկողության-վերստուգման վարչությունը (այսուհետև` վարչություն) իր վարչատարածքային աշխատողների հետ միասին ԼՂՀ էկոնոմիկայի և ֆինանսների նախարարության կենտրոնական աշխատակազմի կառուցվածքային մասն է:

1.2. Վարչությունը պետական միջոցների պահպանման, ճիշտ և արդյունավետ օգտագործման, ստուգումներ և վերստուգումներ իրականացնող ֆինանսական վերահսկողության ծառայություն է, որը գործառույթների (ֆունկցիաների) կատարումն ապահովում է աշխատակազմի միջոցով նախարարության մյուս ստորաբաժանումների և պետական հսկողություն իրականացնող լիազորված այլ մարմինների հետ համագործակցելով:

1.3. Վարչությունը իր գործունեության ընթացքում ղեկավարվում է ԼՂՀ օրենսդրական, ենթաօրենսդրական ակտերով, ԼՂՀ էկոնոմիկայի և ֆինանսների նախարարի (այսուհետ` նախարար) հրամաններով և սույն կանոնադրությամբ:

1.4. Վարչության տարածաշրջանային աշխատակիցները վարչության լիազորված վերահսկիչ-վերստուգիչներն են Ստեփանակերտ քաղաքում և ԼՂՀ շրջաններում:

 

2. Հիմնական խնդիրներն ու գործառույթները

 

2.1. Վարչության և դրա վարչատարածքային աշխատողների վրա է դրվում`

ա) ԼՂՀ պետական բյուջեով նախատեսված հատկացումների օգտագործման նկատմամբ վերահսկողության իրականացումը,

բ) բյուջեի կազմման ու կատարման, արտաբյուջետային միջոցների ձևավորման ու ծախսման ուղղությամբ պետական կառավարման հանրապետական և տեղական մարմինների կողմից տարվող աշխատանքների վերահսկողության իրականացումը,

գ) բանկային հիմնարկներում բյուջեի դրամարկղային կատարման վերահսկողության իրականացումը,

դ) պետական բյուջեի եկամտային մասի կատարման և այլ վերահսկողական աշխատանքների իրականացումը,

ե) պետական կառավարման հանրապետական և տեղական մարմինների կողմից հանրապետական, տեղական բյուջեներից, պետական նպատակային հատուկ ֆոնդերից և պետական այլ աղբյուրներից ձեռնարկություններին` անկախ դրանց սեփականության ձևից և կազմակերպական-իրավական տեսակից, տրամադրված ամեն տեսակի հատկացումների, վարկերի, փոխատվությունների արդյունավետ և նպատակային օգտագործման ուղղությամբ վերահսկողության իրականացումը,

զ) սահմանված կարգով և դեպքերում ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների ֆինանսատնտեսական գործունեության ամենամյա ստուգումների և վերստուգումների կատարումը,

է) սահմանված կարգով և դեպքերում նախաքննության և դատական մարմինների հետ համատեղ ստուգումների և վերստուգումների կատարումը:

 

3. Վարչության աշխատանքների իրականացումը և իրավունքները (իրավասությունները)

 

3.1. Վարչությունն իրականացնում է`

ա) ԼՂՀ-ում վերահսկողության-վերստուգման աշխատանքների մեթոդական ղեկավարումը ամփոփումն ու դրանց կատարելագործման ուղղությամբ առաջարկությունների նախապատրաստումը.

բ) ստուգման և վերստուգման վերաբերյալ օրենսդրական և ենթաօրենսդրական ակտերի` գործնականում կիրառման արդյունքների ամփոփումն ու դրանց կատարելագործման ուղղությամբ առաջարկությունների նախապատրաստումը.

գ) ստուգումներով և վերստուգումներով բացահայտված խախտումների, բացթողումների և շեղումների ուսումնասիրության ու վերլուծության հիման վրա դրանք վերացնելու և հետագայում թույլ չտալու ուղղությամբ առաջարկությունների նախապատրաստումը:

3.2. Վարչությունը գործառույթներն իրականացնելիս իրավունք ունի`

ա) անցկացնել ֆինանսական գործունեության ստուգումներ նախարարություններում, պետական վարչություններում և գերատեսչություններում, դրանց համակարգերի ձեռնարկություններում, հիմնարկություններում և կազմակերպություններում.

բ) անհրաժեշտության դեպքում ներգրավել այլ պետական մարմինների, ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների համապատասխան մասնագետների` ստուգումներին և վերստուգումներին որպես փորձագետներ մասնակցելու համար.

գ) դիմել պետական, առևտրային բանկերին, ձեռնարկություններին, կազմակերպություններին և հիմնարկներին` ստուգվող օբյեկտների գործարքների, հաշիվների վիճակի և շարժի մասին տեղեկանքներ, պատճեններ և այլ անհրաժեշտ տեղեկություններ ստանալու համար: Ստուգվող օբյեկտի ղեկավարի կամ նրա պաշտոնակատարի գիտությամբ ու լիազորված պաշտոնատար անձի մասնակցությամբ կատարել հանդիպակաց ստուգումներ.

դ) նախարարի գիտությամբ որոշումներ ընդունել ֆինանսական և բանկային մարմինների կողմից` պետական միջոցներ օգտագործող ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների հաշիվներից գործառնությունների դադարեցման մասին` ստուգումների, վերստուգումների անցկացման համար անհրաժեշտ փաստաթղթերը վերահսկիչ-վերստուգիչին չտրամադրելու (կամ տրամադրելուց հրաժարվելու), ինչպես նաև ստուգման և վերստուգման արդյունքներով հայտնաբերված խախտումները չվերացնելու կամ ոչ լրիվ վերացնելու դեպքերում.

ե) ստուգման և վերստուգման ենթարկված պետական կառավարման հանրապետական և տեղական մարմինների, ինչպես նաև ձեռնարկությունների, կազմակերպությունների ղեկավարները պարտավոր են նախարարությանը կամ վարչությանը մեկամսյա ժամկետում տեղեկատվություն ներկայացնել ստուգումների, վերստուգումների նյութերի քննարկման և ձեռնարկած միջոցների մասին:

3.3. Վարչությունը ստուգվող օբյեկտներում ստուգումներ և վերստուգումներ կարող է իրականացնել`

ա) բյուջետային հիմնարկներում և այլ սուբյեկտներում` անկախ սեփականության ձևից, բյուջեից տրամադրված ամեն տեսակի հատկացումների, վարկերի, փոխատվությունների գծով ոչ ավելի քան երկու տարին մեկ անգամ, բացառությամբ առանձնահատուկ և նախարարի հանձնարարությամբ նախատեսված դեպքերի.

բ) տնտեսավարող սուբյեկտներում և օբյեկտներում ֆինանսատնտեսական գործունեության ստուգումներ իրականացվում են տարեկան ոչ ավելի քան մեկ անգամ:

Կրկնական ստուգումներ իրականացվում են հետևյալ դեպքերում`

ա) օբյեկտի լուծարման դեպքում.

բ) օբյեկտի ղեկավարի խնդրանքով.

գ) պետկան օբյեկտի կառավարման վերադաս մարմնի համաձայնությամբ կամ խնդրանքով.

դ) նախարարի թույլտվությամբ.

ե) ԼՂՀ նախագահի, ԼՂՀ կառավարության նախագահի, ԼՂՀ կառավարության նախագահի առաջին տեղակալի և տեղակալների հանձնարարությամբ կամ համաձայնությամբ:

3.4. Ստուգման ժամկետը սահմանվում է նախարարի կողմից ոչ ավելի, քան` 15 օր, իսկ ֆինանսատնտեսական գործունեության ստուգումների ժամանակ ոչ ավելի, քան` մեկ ամիս: Ստուգման ժամկետը չի կարող գերազանցել ստուգում իրականացնելու մասին նախարարության հրամանի (որոշման) մեջ նշված ժամկետը: Անհրաժեշտության դեպքում ստուգումն իրականացնող պաշտոնատար անձի գրավոր հիմնավորմամբ և վարչության պետի համաձայնությամբ այն կարող է երկարաձգել միայն նախարարը` այդ մասին վարչության միջոցով տեղեկացնելով ստուգվող օբյեկտի ղեկավարին:

3.5. Ստուգման ընթացքում նոր հանգամանքներ և անհրաժեշտություն առաջանալու դեպքում ստուգումը կատարող պաշտոնատար անձի (անձանց) գրավոր հիմնավորմամբ և վարչության պետի համաձայնությամբ ստուգման նպատակներն ու շրջանակները կարող են փոփոխվել նախարարի կողմից:

3.6. Եթե ստուգման ընթացքում ծագում են այնպիսի հարցեր, որոնք դուրս են գալիս նախարարության իրավասության շրջանակներից, ապա նախարարն այդ մասին տեղեկացվում է:

3.7. Ստուգումն սկսելուց առաջ վարչությունը (վերջինի լիազորված պաշտոնատար անձը) ստուգվող օբյեկտի ղեկավարին կամ նրան փոխարինողին ներկայացնում է ստուգում իրականացնելու մասին հրամանը (որոշումը), որի մեջ նշվում են ստուգման նպատակը, ժամկետը, ստուգումն անմիջականորեն իրականացնող պաշտոնտար անձը (անձինք), ստուգման իրավական հիմքերը:

3.8. Ստուգման արդյունքներով կազմվում է ակտ, որում անձանագրվում են ակտը կազմելու ամսաթիվն ու տեղը, նախարարության (վարչության) և ստուգվող օբյեկտի անվանումները, ստուգող պաշտոնատար անձանց կազմը, ստուգման նպատակը, ժամկետը, արդյունքները, ստուգվող օբյեկտի ներկայացուցիչների բացատրությունները (հատուկ կարծիքը), ակտի օրինակների քանակը և ակտի հերթական համարը: Կազմված ակտը ստորագրում են ստուգվող օբյեկտի ղեկավարը կամ նրան փոխարինող պաշտոնատար անձը, գլխավոր հաշվապահը, անհրաժեշտության դեպքում` ստուգվող օբյեկտի այլ պաշտոնատար անձինք:

Մյուս կողմից ակտը ստորագրում են վարչության ստուգումն իրականացնող պաշտոնատար անձինք: Տարաձայնություններ առաջանալու դեպքում ստուգող պաշտոնատար անձանց կարծիքներն արձանագրվում են ակտում, իսկ ստուգվող օբյեկտի պաշտոնատար անձինք պարտավոր են ստորագրել ակտը` համապատասխան վերապահումով, ոչ ուշ, քան ակտը ստորագրելուց 5 օր հետո ներկայացնել գրավոր բացատրություններ:

Ակտի պատճենի մեկ օրինակը հանձնվում է ստուգվող օբյեկտին: Եթե վերջինս պետական ձեռնարկություն է, ապա ակտի պատճենի մեկ օրինակը կարող են ուղարկել պետական կառավարման վերադաս մարմնին:

3.9. Վարչության` ստուգումն իրականացնող պաշտոնատար անձինք իրավունք ունեն`

ա) իրենց լիազորություններն իրականացնելիս ստուգվող օբյեկտի ներկայացուցչի մասնակցությամբ անարգել մուտք գործել ստուգվող օբյեկտ և դրա ցանկացած արտադրական. պահեստային և այլ շինություններ, եթե չեն խախտվել 3.5-3.6 ենթակետերի պահանջները.

բ) պահանջել փաստաթղթեր, տվյալներ և այլ տեղեկություններ, բացատրություններ, տեղեկանքներ, որոնք անմիջականորեն առնչվում են իրենց իրավասության շրջանակներում իրականացվող ստուգման նպատակներին.

գ) անհրաժեշտության դեպքում ստուգումներում սահմանված կարգով ներգրավել ստուգվող օբյեկտի մասնագետներին.

դ) պահանջել սահմանված ժամկետում վերացնել բացահայտված թերություններն ու խախտումները.

ե) առգրավել փաստաթղթեր, իրեր, փորձանմուշներ և այլ անհրաժեշտ նյութեր, որոնք անմիջականորեն առնչվում են ստուգման նպատակներին.

զ) ստուգման տվյալ ժամանակաշրջանում պետական միջոցների յուրացման, հափշտակման կամ վատնման փաստեր հայտնաբերվելու դեպքում ստուգող անձանց իրավունք է վերապահվում ստուգման ենթարկել նույնատիպ փաստերին առնչվող և այլ հարցերի օրինականությունը` անկախ համապատասխան հրամանում նշված ստուգման ժամանակաշրջանից.

է) ԼՂՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կիրառել ներգործության համապատասխան միջոցներ.

ը) իրականացնել ԼՂՀ օրենսդրությամբ սահմանված այլ լիազորություններ:

3.10. Վարչության` ստուգումն իրականացնող պաշտոնատար անձինք պարտավոր են պահպանել ԼՂՀ գործող օրենսդրությունը, չհրապարակել ստուգվող օբյեկտի մասին ցանկացած, այդ թվում` առևտրային գաղտնիք հանդիսացող տեղեկություններ, պահպանել ստուգվող օբյեկտի` օրենքով սահմանված իրավունքներն ու օրինական շահերը, չխոչընդոտել ստուգվող օբյեկտի բնականոն աշխատանքին, ծանոթացնել ստուգվող օբյեկտի պաշտոնատար անձանց` իրենց իրավունքներին և պարտականություններին:

3.11. Փաստաթղթեր, իրեր ժամանակավորապես վերցնելու կամ առգրավելու դեպքում այդ մասին կազմվում է արձանագրություն, որի մեկ օրինակը հանձնվում է ստուգվող օբյեկտի ղեկավարին:

Ստուգումն իրականացնող պաշտոնատար անձինք պատասխանատվություն են կրում ժամանակավորապես վերցված կամ առգրավված փաստաթղթերի, իրերի պահպանության համար:

3.12. Կենսապահովման և անընդհատ ցիկլով արտադրությունների առանձին օբյեկտների կապարակնքումն իրականացվում է միայն ԼՂՀ կառավարության թույլտվությամբ: Վերջիններիս ամենօրյա հաշվառման և շահագործման նպատակով ստեղծվում է ժամանակավոր հանձնաժողով` ստուգվող օբյեկտի և ստուգումն իրականացնող պաշտոնատար անձանց մասնակցությամբ:

3.13. Ստուգվող օբյեկտի պաշտոնատար անձինք իրավունք ունեն`

ա) արգելել ստուգումն իրականացնող անձանց մուտքը ստուգվող օբյեկտը, եթե վերջիններիս կողմից խախտվել են 3.5-3.6 ենթակետերի պահանջները.

բ) ծանոթանալ ստուգման արդյունքների ակտերին.

գ) ներկայացնել բացատրություններ, հարուցել միջնորդություններ` սահմանված կարգով: Գանգատարկել ստուգումն իրականացնող անձանց գործունեությունը.

դ) չկատարել ստուգումն իրականացնող անձանց իրավասություններից, ինչպես նաև ստուգման նպատակներից չբխող հրահանգներ.

ե) ստուգվող օբյեկտի շահերի պաշտպանության նպատակով ստուգումներին մասնակից դարձնել մասնագետների, փորձագետների, փաստաբանների:

3.14. Ստուգվող օբյեկտի պաշտոնատար անձինք պարտավոր են`

ա) չխոչընդոտել ստուգումների ընթացքին, կատարել ստուգումն իրականացնող անձանց օրինական պահանջներն ու ցուցումները.

բ) ներկայացնել պահանջվող փաստաթղթեր, տվյալներ, գրավոր բացատրություններ և այլ տեղեկություններ.

գ) անհրաժեշտ պայմաններ ստեղծել ստուգումն իրականացնող անձանց գործունեության համար.

դ) սահմանված ժամկետում վերացնել ստուգման արդյունքների ակտում նշված թերություններն ու խախտումները, փոխհատուցել նյութական վնասները և պատասխանատվության ենթարկել մեղավոր անձանց.

ե) սահմանել, որ նշված կետի պահանջները չկատարելու դեպքում ստուգվող օբյեկտի պաշտոնատար անձինք անձնական պատասխանատվություն են կրում օրենքով սահմանված կարգով:

3.15. Ստուգումն իրականացնող պաշտոնատար անձանց գործողությունները կարող են գանգատարկվել վարչությանը:

Գանգատները քննության են առնվում և դրանց վերաբերյալ որոշումներն ընդունվում են ոչ ուշ, քան գանգատը ստացվելու օրվանից 30-օրյա ժամկետում:

Նշված ժամկետում գանգատի վերաբերյալ պատասխան չտրվելու դեպքում, գանգատում բերված պատճառաբանությունները համարվում են ընդունված:

Ընդունված որոշմանը համաձայն չլինելու դեպքում ստուգվող օբյեկտի ղեկավարը կամ նրան փոխարինող պաշտոնատար անձն իրավունք ունի գանգատարկել նախարարությանը կամ դիմել դատարան:

3.16. Ստուգման արդյունքներով բացահայտված իրավախախտումների վերաբերյալ գործերի քննությունը կատարվում է ԼՂՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

3.17. Վարչությունը գլխավորում է վարչության պետը, որը նշանակվում է նախարարի կողմից և ի պաշտոնե հանդիսանում է նախարարության կոլեգիայի անդամ:

Վարչության պետը`

- իրականացնում է վարչության գործունեության կազմակերպումն ու ղեկավարումը, անձնական պատասխանատվություն է կրում վարչության գործառույթների ժամանակին և որակով կատարման համար:

- ապահովում է ստուգումների և վերստուգումների նյութերի ամփոփումն ու վերլուծությունը, դրանց արդյունքներով զեկուցագրերի, տեղեկանքների և այլ տեղեկատվության նախապատրաստումը.

- սահմանում է վարչության ստորաբաժանումների գործառույթները, տեղակալի և մյուս աշխատողների պաշտոնեական պարտականությունները, վերահսկողություն է իրականացնում դրանց կատարման նկատմամբ.

- վարչությունը ներկայացնում է պետական իշխանության և կառավարման մարմիններում, ձեռնարկություններում, հիմնարկներում և կազմակերպություններում, իր իրավասության սահմաններում ստորագրում է համապատասխան փաստաթղթեր:

3.18. Վարչության կազմակերպման կառուցվածքը հաստատում է նախարարը:

3.19. Վարչության վարչատարածքային շրջանների վերահսկիչ-վերստուգիչները անմիջականորեն ենթարկվում են վարչությանը, մտնում են դրա կազմի մեջ: Այդ աշխատակազմի պահպանման ծախսերի նախահաշիվը և հաստիքացուցակը հաստատվում են նախարարի կողմից, և իրենց աշխատանքները համակարգում են նաև համապատասխան ֆինանսական մարմնի հետ:

3.20. Վարչության բոլոր աշխատողները, այդ թվում` վարչատարածքային շրջանների վերահսկիչ-վերստուգիչները, նշանակվում և աշխատանքից ազատվում են նախարարի կողմից` վարչության պետի ներկայացմամբ:

3.21. Վարչության աշխատողները սահմանված կարգով որակավորվում (ատեստավորվում) են: Վարչության կազմում աշխատանքը չի թույլատրվում համատեղել այլ ձեռնարկություններում, կազմակերպություններում, հիմնարկներում կատարվող աշխատանքի և ձեռնարկատիրական ու այլ գործունեության հետ, բացառությամբ գիտամանկավարժական և խորհրդատվական գործունեության:

3.22. Վարչության աշխատողների կողմից բյուջե գանձված լրացուցիչ հարկերի և այլ եկամուտների ու դրանց նկատմամբ կիրառված ֆինանսական պատժամիջոցների և պետական կառավարման մարմինների ու պետական ձեռնարկությունների, կազմակերպությունների, հիմնարկների օգտին վերականգնված միջոցների 10 տոկոսի չափով կազմավորվում է նախարարության և դրա տեղական մարմինների նյութական խրախուսման և սոցիալական զարգացման ֆոնդը:

3.23. Վարչությունն ունի իր պաշտոնաթուղթը և այլ պաշտոնական ռեկվիզիտներ: