ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ № 04-Ն
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 20-Ի «ԴԱՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ԱՆՎԱՆԱՑԱՆԿԸ ԵՎ ՀԱՍՏԻՔՆԵՐԻ ՔԱՆԱԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԹԻՎ 03-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դատական օրենսգրքի 43-րդ հոդվածի 3-րդ մասի 10-րդ կետով, «Դատական ծառայության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասով և «Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածի 5-րդ մասով` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դատարանների նախագահների խորհուրդը
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դատարանների նախագահների խորհրդի 2009 թվականի մարտի 20-ի «Դատական ծառայության պաշտոնների անվանացանկը և հաստիքների քանակը հաստատելու մասին» թիվ 03-Ն որոշման հավելվածում /այսուհետ` Հավելված/ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1.1. Հավելվածի 12-րդ կետի «բաժնի» բառից հետո ավելացնել «ավագ» բառը, «Պաշտոնների խմբերը և ենթախմբերը» սյունակի «2-րդ» բառը փոխարինել «1-ին» բառով.
1.2. Հավելվածի 18-րդ և 28-րդ կետերի «(բաժնի)» բառը հանել.
1.3. Հավելվածի 22-ից 26-րդ կետերը շարադրել նոր խմբագրությամբ` հետևյալ բովանդակությամբ.
|
22 |
ԼՂՀ վերաքննիչ դատարանի աշխատակազմի ղեկավար |
1 |
գլխավոր, 1-ին |
|
23 |
ԼՂՀ վերաքննիչ դատարանի աշխատակազմի գրասենյակի պետ |
1 |
գլխավոր, 2-րդ |
|
24 |
ԼՂՀ վերաքննիչ դատարանի դատավորի օգնական |
7 |
առաջատար, 1-ին |
|
25 |
ԼՂՀ վերաքննիչ դատարանի դատական նիստերի քարտուղար |
5 |
կրտսեր, 1-ին |
|
26 |
ԼՂՀ վերաքննիչ դատարանի աշխատակազմի գրասենյակի գործավար |
1 |
կրտսեր, 2-րդ |
1.4. Հավելվածն ավելացնել 32-րդ կետով` հետևյալ բովանդակությամբ.
|
32 |
ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի աշխատակազմի գրասենյակի գործավար |
1 |
կրտսեր, 2-րդ |
1.5. Հավելվածի «Ընդամենը» տողի «Հաստիքների քանակը» սյունակի «65» թիվը փոխարինել «66» թվով:
2. Որոշումն ուժի մեջ է մտնում 2011թ. հունվարի 1-ից:
|
ՆԱԽԱԳԱՀ |
Ա. ԱՎԱԳՅԱՆ |
|
|
|
|
|
24 դեկտեմբերի 2010թ.
ք. Ստեփանակերտ |
|