Համարը 
N 86
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ-ում չի հրապարակվել
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
27.09.1999
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
27.09.1999
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
27.09.1999
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԼՂՀ ԳՈՐԾԱԴԻՐ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԱՆՎԱՆԱՑՈՒՑԱԿԻ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

"27" սեպտեմբերի 1999թ.

 N 86

 ք.Ստեփանակերտ

 

ԼՂՀ գործադիր իշխանության հանրապետական և տարածքային մարմինների ղեկավար աշխատողների անվանացուցակի մասին

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գործադիր իշխանության հանրապետական և տարածքային մարմինների ղեկավար աշխատողների պաշտոնում նշանակման և պաշտոնից ազատման գործընթացը կանոնակարգելու, այն գործող օրենսդրության պահանջներին համապատասխանեցնելու նպատակով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գործադիր իշխանության հանրապետական և տարածքային մարմինների` ղեկավար աշխատողների անվանացուցակը (կցվում է):

2. Սահմանել, որ անվանացուցակում նշված ղեկավար աշխատողներին պաշտոնում նշանակման ներկայացնելիս համապատասխան գրությանը կցվում է թեկնածուի կենսագրական հիմնական տեղեկությունները, իսկ նշանակումից հետո` նրա անձնական գործը:

3. Ուժը կորցրած ճանաչել ԼՂՀ կառավարության 1995 թվականի մարտի 2-ի ‹‹ԼՂՀ կառավարության աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների, ԼՂՀ նախարարների և ԼՂՀ պետական վարչությունների պետերի տեղակալների, ԼՂՀ գերատեսչությունների և հանրապետական ենթակայության ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների ղեկավարների պաշտոնում նշանակման և պաշտոնից ազատման կարգի մասին›› թիվ 6 որոշումը (ԼՂՀ կառավարության 1995 թվականի հունիսի 20-ի թիվ 115 որոշման խմբագրությամբ):

 

 

ԼՂՀ վարչապետ

Ա. ԴԱՆԻԵԼՅԱՆ 

 

 

 

Հաստատված է

ԼՂՀ կառավարության

1999 թ. սեպտեմբերի 27-ի

թիվ 86 որոշմամբ

 

Անվանացուցակ

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գործադիր իշխանության հանրապետական և տարածքային մարմինների ղեկավար աշխատողների

 

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից նշանակվող.

- ԼՂՀ շրջանի վարչակազմի ղեկավար.

- ԼՂՀ նախարարի (բացառությամբ` ԼՂՀ պաշտպանության նախարարի), ԼՂՀ պետական վարչության պետի տեղակալ:

2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետի կողմից նշանակվող.

- ԼՂՀ վարչության, գերատեսչության ղեկավար.

- ԼՂՀ հանրապետական ենթակայության ձեռնարկության, հիմնարկի և կազմակերպության ղեկավար.

- ԼՂՀ կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ, հիմնական բաժնի վարիչ, ծառայության պետ: