ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
"5" հոկտեմբերի 1999թ. |
N 98 |
ք.Ստեփանակերտ
ԼՂՀ կառավարության 1997 թվականի հուլիսի 24-ի թիվ 126 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. ԼՂՀ կառավարության 1997 թվականի հուլիսի 24-ի ‹‹Առանձին խմբերի երեխաներին, միայնակ մայրերին և մինչև 2 տարեկան երեխա խնամող անձանց տրվող պետական նպաստների նշանակման և վճարման կարգի մասին›› թիվ 126 որոշման մեջ (ԼՂՀ կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 10-ի թիվ 258 որոշման խմբագրությամբ) կատարել հետևյալ փոփոխությունը` որոշման 4-րդ կետի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
‹‹Մինչև մեկ տարեկան երեխաներին մանկական սննդով ապահովելու համար սահմանել ամենամսյա պետական նպաստ` 3000 դրամի չափով:››:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի հունվարի 1-ից:
|
ԼՂՀ վարչապետ |
Ա. ԴԱՆԻԵԼՅԱՆ |