ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2002 թվականի
հոկտեմբերի 30-ին
«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. Օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ կետում «հատուկ արտոնագիր ունեցող փաստաբանների կողմից օրինական ուժի մեջ մտած վճիռների կամ բերված վճռաբեկ բողոքների համար» բառերը փոխարինել «դատարանի վճիռների ու որոշումների դեմ բերված վճռաբեկ բողոքների համար» բառերով և այդ կապակցությամբ հոդվածի 10-րդ կետը համարել ուժը կորցրած:
Հոդված 2. «Պետական տուրքի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր մասով՝
«Կադաստրային քարտեզագրումն ավարտված տարածքներում անշարժ գույքի նկատմամբ իրավունքների առաջին պետական գրանցման գործընթացի ժամանակ սեփականաշնորհված կամ օրենքով նախատեսված դեպքերում սեփականության իրավունքով անհատույց տրամադրված գյուղատնտեսական նշանակության, տնամերձ, այգեգործական (ամառանոցային) և բնակելի տան շինարարության ու դրա սպասարկման համար հատկացված և որպես սեփականություն նրանց անցած հողերի ու ամրակայված գույքի նկատմամբ սեփականության (օգտագործման) իրավունքի պետական գրանցում կատարելու համար սեփականատերերն ազատվում են պետական տուրքի վճարումից»:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ՝ |
Ա. ՂՈՒԿԱՍՅԱՆ |
|
30 նոյեմբերի 2002թ.
ք. Ստեփանակերտ
ՀՕ-14 |
|