ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ք.Ստեփանակերտ
ԼՂՀ վիճակախաղերի կազմակերպման և անցկացման լիցենզավորման կարգը հաստատելու մասին
Ելնելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում վիճակախաղերի կազմակերպման և անցկացման նկատմամբ պետական պատշաճ հսկողություն իրականացնելու անհրաժեշտությունից` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել վիճակախաղերի կազմակերպման և անցկացման լիցենզավորման կարգը (կցվում է):
2. Սահմանել, որ շահումով վիճակախաղերի կազմակերպման և անցկացման գործունեությունը լիցենզավորող պետական կառավարման մարմին է հանդիսանում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների նախարարությունը:
3. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 1998թ. դեկտեմբերի 29-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տնտեսական գործունեության առանձին տեսակներով զբաղվելու կարգի հաստատման մասին» թիվ 294 որոշման թիվ 3 ցանկում կատարել հետևյալ փոփոխությունը.
բոլոր կարգի վիճակախաղերի կազմակերպման և անցկացման լիցենզիայի գործունեության ժամկետի սյունակում «յուրաքանչյուր վիճակախաղի համար» բառերը փոխարինել «3 տարի» բառերով:
(3-րդ կետի գործողությունը դադարեցվել է 25.06.2002 N 128)
|
ԼՂՀ ՎԱՐՉԱՊԵՏ |
Ա. ԴԱՆԻԵԼՅԱՆ |
| |
Հաստատված է
ԼՂՀ կառավարության
2000թ. մայիսի 16-ի
թիվ 85 որոշմամբ |
Կ Ա Ր Գ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՎԻՃԱԿԱԽԱՂԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ, ԱՆՑԿԱՑՄԱՆ ԵՎ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ
I Ընդհանուր դրույթներ
1. Սույն կարգով սահմանվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում վիճակախաղերի կազմակերպման և անցկացման լիցենզավորման կարգը:
2. Վիճակախաղ է հանդիսանում ցանկացած խաղարկություն, որն իրականացվում է տոմսերի վիճակահանությամբ և հանրայնորեն:
Ակնթարթային վիճակախաղ է այն վիճակախաղը, որի տոմսի սեփականատերն այն ձեռք բերելուց հետո անմիջապես կարող է որոշել` տոմսը շահող է, թե ոչ:
Խաղարկությունով վիճակախաղ է այն վիճակախաղը, որի տոմսի սեփականատերը միայն շահումների խաղարկության անցկացումից հետո կարող է որոշել` տոմսը շահող է, թե ոչ:
3. Որպես վիճակախաղ կազմակերպող և անցկացնող սուբյեկտներ (այսուհետև` վիճակախաղի կազմակերպիչ) կարող են հանդես գալ իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող ձեռնարկությունները և բանկերը:
4. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում արգելվում են առանց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների նախարարության (այսուհետև` լիազորված մարմին) կողմից տրված լիցենզիայի վիճակախաղ կազմակերպելը և անցկացնելը:
5. Լիցենզիայի գործողության ժամկետը 3 տարի է: Լիցենզիա տալու համար գանձվում է պետական տուրք` «Պետական տուրքի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և չափերով:
Լիցենզիան չի կարող փոխանցվել կամ օտարվել:
Լիցենզիայի գործողության ժամկետը լրանալու դեպքում վիճակախաղի կազմակերպիչը սույն կարգով սահմանված ընդհանուր հիմունքներով կարող է դիմել լիազորված մարմին` նոր լիցենզիա ստանալու համար:
Սույն կետով սահմանված ժամկետը տարածվում է նաև այլ ժամկետներով (մինչև սույն կարգն ուժի մեջ մտնելը) տրված լիցենզիաների վրա, ընդ որում, ժամկետի ընթացքի սկիզբը հաշվարկվում է նախկինում տրված լիցենզիայի տրամադրման օրվանից:
6. Լիցենզիայի միասնական ձևը սահմանում է լիազորված մարմինը:
Լիցենզիայում պարտադիր կարգով նշվում են լիցենզիայի հերթական համարը, վիճակախաղի կազմակերպչի լրիվ ֆիրմային անվանումը, կազմակերպական-իրավական տեսակը, պետական գրանցման համարը, լիցենզիա ստանալու ամսաթիվը և գործողության ժամկետը:
II Լիցենզավորման համար անհրաժեշտ փաստաթղթերը
7. Լիցենզիա ստանալու համար լիազորված մարմին է ներկայացվում հայտ, որին կցվում են`
ա) դիմում վիճակախաղի կազմակերպման և անցկացման լիցենզիա ստանալու վերաբերյալ.
բ) դիմողի կառավարման բարձրագույն մարմնի որոշումը վիճակախաղի կազմակերպման և անցկացման վերաբերյալ.
գ) դիմողի հիմնադիր փաստաթղթերի (հիմնադիր պայմանագիր, կանոնադրություն) և պետական գրանցման վկայականի պատճենները, կամ սկզբնական գրանցման ընթացքի մասին տեղեկանք.
դ) բանկերի համար` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի թույլտվությունը վիճակախաղի կազմակերպման և անցկացման վերաբերյալ.
ե) վիճակախաղի կազմակերպման և անցկացման կանոնակարգը` հաստատված դիմողի կառավարման բարձրագույն մարմնի կողմից, որտեղ պետք է արտացոլվեն`
վիճակախաղի տոմսերի ընդհանուր գումարը,
վիճակախաղի տոմսերի թիվը և մեկ տոմսի գինը,
վիճակախաղի խաղարկությունների անցկացման կարգը, վայրը, քանակը և ժամկետը, իսկ ակնթարթային վիճակախաղի դեպքում պետք է նշվի վիճակախաղի տոմսերի իրացման ժամկետը,
շահումները տալու վայրը, ժամկետը և երաշխավորվածությունը,
շահումների տեսակները, ընդհանուր գումարը և յուրաքանչյուր շահումի գումարը,
վիճակախաղի կազմակերպչի իրավունքներն ու պարտականությունները,
վիճակախաղի մասնակիցների իրավունքներն ու պարտականությունները:
Դիմողը վիճակախաղի կազմակերպման և անցկացման կանոնակարգը լիազորված մարմին է ներկայացնում 2 օրինակից.
զ) վիճակախաղի կազմակերպման և անցկացման բիզնես-ծրագիր` հետևյալ կառուցվածքով`
ամփոփագիր (դիմողի գործունեության ոլորտները և համառոտ բնութագիրը),
վիճակախաղի կազմակերպման և անցկացման կանոնակարգ (սույն կարգի 7-րդ կետի «ե» ենթակետին համապատասխան),
շուկայի վերլուծություն (շուկայում վիճակախաղի տոմսերի առաջարկի ու պահանջարկի վերլուծությունը և հնարավոր մրցակիցների բնութագրումը),
իրավաբանական ծրագիր (տեղեկություններ դիմողի ստեղծման վերաբերյալ` պետական գրանցման ամսաթիվը, սեփականության ձևը, գործունեության հասցեն, փայատերերը, գործունեության տեսակները),
ռիսկի գնահատում և ապահովագրում (վիճակախաղի կազմակերպման ընթացքում հնարավոր ռիսկի առաջացումը և դրա ազդեցությունից պաշտպանվելու միջոցները),
ֆինանսական վերլուծություն (վիճակախաղի կազմակերպման և անցկացման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների հոսքերի ծրագրավորում, սպասվող շահույթի վերլուծություն),
է) արժեթղթերի բլանկների պատրաստման համար լիցենզիա ունեցող կազմակերպության նախնական հավանությունը հավաստիացնող տեղեկանք վիճակախաղի տոմսերի պատրաստման վերաբերյալ,
ը) արժեթղթերի բլանկների ներկրման համար լիցենզիա ունեցող կազմակերպության նախնական համաձայնությունը հավաստիացնող տեղեկանք վիճակախաղի տոմսերի ներկրման վերաբերյալ,
թ) վիճակախաղի տոմսի նմուշի աշխատանքային օրինակը,
ժ) վիճակախաղի կազմակերպման համար դիմողի վերջին հաշվետու ժամանակաշրջանի հաշվապահական հաշվետվությունը (հաշվեկշռային հաշվետվություն` ձև N 1, ֆինանսական հաշվետվություն` ձև N 2),
ժա) լիցենզիա ստանալու համար վճարված պետական տուրքի անդորրագրի պատճենը,
ժբ) տեղեկանք ԼՂՀ հարկային պետական վարչության համապատասխան տարածքային մարմնից` բյուջեի նկատմամբ կազմակերպչի պարտավորությունների վերաբերյալ:
Վիճակախաղի կազմակերպիչը յուրաքանչյուր նոր տեսակի վիճակախաղի կազմակերպման և անցկացման համար լիազորված մարմին է ներկայացնում սույն կարգի 7-րդ կետի «ա», «դ», «ե», «ը», «թ», «ժ» և «ժա» ենթակետերում նշված փաստաթղթերը:
III Լիցենզիա ստանալու համար ներկայացված փաստաթղթերի քննարկման կարգը
8. Սույն կարգի 7-րդ կետում նշված փաստաթղթերը ներկայացվելու պահից 15-օրյա ժամկետում լիազորված մարմինը պարտավոր է ընդունել որոշում լիցենզիա տալու կամ այն մերժելու վերաբերյալ:
Որոշման պատճենը երեք օրվա ընթացքում տրվում է դիմողին:
Սույն կետում նշված ժամկետում լիազոր մարմնի կողմից համապատասխան որոշում չկայացնելու դեպքում լիցենզիան համարվում է տրված:
9. Լիազորված մարմինը կարող է մերժել լիցենզիա տալը, եթե`
ա) ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությանը և սույն կարգի պահանջներին.
բ) վիճակախաղի կազմակերպման և անցկացման կանոնակարգում սահմանված պայմանները հստակ չեն, որի պատճառով չեն պաշտպանվում վիճակախաղի մասնակիցների շահերը.
գ) դիմողն աշխատել է վնասով կամ չի կատարել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ պարտավորությունները:
Աննպատակահարմարության շարժառիթներով լիցենզիա չտալն արգելվում է:
Լիցենզիան տալու մերժման մասին որոշման մեջ նշվում են մերժման պատճառն ու իրավական հիմքերը:
10. Լիցենզիա տալը մերժելու մասին որոշումը կարող է գանգատարկվել դատական կարգով:
11. Սույն կարգի 7-րդ կետի վերջին պարբերությունում նշված փաստաթղթերը ներկայացվելու պահից 15-օրյա ժամկետում լիազորված մարմինը պարտավոր է ընդունել որոշում յուրաքանչյուր նոր տեսակի վիճակախաղի կազմակերպման և անցկացման կանոնակարգն ու բիզնես-ծրագիրը հաստատելու կամ մերժելու վերաբերյալ:
Որոշման պատճենը 3 օրվա ընթացքում տրվում է դիմողին:
12. Լիազորված մարմինը կարող է մերժել յուրաքանչյուր նոր տեսակի վիճակախաղի կազմակերպման ու անցկացման կանոնակարգի և բիզնես-ծրագրի հաստատումը, եթե`
ա) ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությանը և սույն կարգի պահանջներին.
բ) վիճակախաղի կազմակերպման ու անցկացման կանոնակարգում սահմանված պայմանները հստակ չեն, որի պատճառով չեն պաշտպանվում վիճակախաղի մասնակիցների շահերը.
գ) դիմողն աշխատել է վնասով կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ պարտավորությունները չի կատարվել:
Յուրաքանչյուր նոր տեսակի վիճակախաղի կազմակերպման ու անցկացման կանոնակարգի և բիզնես-ծրագրի հաստատումը մերժելու մասին որոշումը կարող է գանգատարկվել դատական կարգով:
13. Վիճակախաղի կազմակերպիչը վիճակախաղի կազմակերպման ու անցկացման կանոնակարգում փոփոխություններ կատարելու դեպքում պարտավոր է նախօրոք դիմել լիազորված մարմնին:
Լիազորված մարմինը 10-օրյա ժամկետում պարտավոր է ընդունել որոշում վիճակախաղի կազմակերպչի կողմից վիճակախաղի կազմակերպման ու անցկացման կանոնակարգում առաջարկվող փոփոխությունները հաստատելու կամ դրանք մերժելու վերաբերյալ: Որոշման պատճենը 3 օրվա ընթացքում տրվում է վիճակախաղի կազմակերպչին:
Վիճակախաղի կազմակերպման և անցկացման կանոնակարգում առաջարկվող փոփոխություններին հավանություն տալու մերժման մասին որոշման մեջ նշվում են մերժման պատճառն ու իրավական հիմքերը:
14. Լիազորված մարմինը վիճակախաղի կազմակերպչի կողմից վիճակախաղի կազմակերպման և անցկացման կանոնակարգում առաջարկվող փոփոխությունները կարող է մերժել, եթե դրանք չեն համապատասխանում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությանը կամ չեն պաշտպանում վիճակախաղի մասնակիցների շահերը:
15. Վիճակախաղի կազմակերպման և անցկացման կանոնակարգում առաջարկվող փոփոխություններին հավանություն տալու մերժման մասին որոշումը կարող է գանգատարկվել դատական կարգով:
IV Լիցենզիաների հաշվառումը
16. Լիազորված մարմինը վարում է լիցենզիաների գրանցամատյան, որտեղ գրառվում են`
ա) վիճակախաղի կազմակերպչի լրիվ ֆիրմային անվանումը.
բ) վիճակախաղի կազմակերպչի իրավաբանական հասցեն.
գ) վիճակախաղի կազմակերպչի կազմակերպական-իրավական տեսակը.
դ) վիճակախաղի կազմակերպչի պետական գրանցման վկայականի համարը.
ե) հարկ վճարողի հաշվառման համարը.
զ) լիցենզիայի հերթական համարը.
է) լիցենզիա տալու ամսաթիվը:
17. Լիցենզիաների գրանցամատյանի բոլոր էջերը համարակալվում և կնքվում են լիազորված մարմնի կողմից:
18. Լիցենզիայի գործողության ժամկետի ավարտից հետո վիճակախաղի կազմակերպիչը պարտավոր է 5-օրյա ժամկետում լիազորված մարմին վերադարձնել լիցենզիայի բնօրինակը:
V Վիճակախաղի կազմակերպչի պարտավորությունները
19. Վիճակախաղի շահումների ընդհանուր գումարը չպետք է պակաս լինի`
ա) ակնթարթային վիճակախաղի դեպքում` իրացման նպատակով պատրաստված տոմսերի ընդհանուր գումարի (մեկ տոմսի գինը բազմապատկվում է իրացման նպատակով պատրաստված տոմսերի թվով) 50 տոկոսից.
բ) խաղարկությունով վիճակախաղի դեպքում` տոմսերի իրացումից գոյացած գումարի (մեկ տոմսի գինը բազմապատկվում է իրացված տոմսերի թվով) 50 տոկոսից:
20. Վիճակախաղի տոմսերը պետք է պատրաստվեն արժեթղթերի բլանկների պատրաստման համար լիցենզիա ունեցող, իսկ ներկրման դեպքում պետք է ներկրվեն արժեթղթերի բլանկների ներկրման լիցենզիա ունեցող ձեռնարկությունների և կազմակերպությունների կողմից:
21. Վիճակախաղի տոմսի նմուշը պետք է ներկայացվի լիազորված մարմին` վիճակախաղի տոմսերի իրացումից 10 օր առաջ:
22. Վիճակախաղի տոմսերը պետք է պարունակեն հետևյալ վավերապայմանները`
ա) վիճակախաղի կազմակերպչի ֆիրմային անվանումը.
բ) վիճակախաղի անվանումը.
գ) վիճակախաղի տոմսի գինը.
դ) վիճակախաղի տոմսի հերթական համարը և սերիան.
ե) խաղարկության անցկացման վայրը.
զ) շահումների վճարման վայրը, կարգը և ժամկետը:
23. Ակնթարթային վիճակախաղի կազմակերպիչը պարտավոր է վիճակախաղի շահումների ընդհանուր գումարի 25 տոկոսի չափով ձևավորել և լիցենզիայի գործողության ժամանակահատվածում լիազորված մարմնի սահմանված կարգով պահպանել վիճակախաղի շահումների պահուստային հիմնադրամ:
24. Ակնթարթային վիճակախաղի կազմակերպիչը պարտավոր է լիցենզիա ստանալուց հետո 10-օրյա ժամկետում լիազորված մարմին ներկայացնել տեղեկանք սպասարկող բանկից շահումի ընդհանուր գումարի 25 տոկոսի չափով վիճակախաղի շահումների պահուստային հիմնադրամի տեղաբաշխման վերաբերյալ:
25. Վիճակախաղի կազմակերպիչը վիճակախաղի գովազդի նպատակով եթեր հեռարձակվող գովազդի բովանդակությունը պարտավոր է ներկայացնել լիազորված մարմին` հավանություն ստանալու համար:
26. Վիճակախաղի կազմակերպչի հիմնադիր փաստաթղթերում համապատասխան փոփոխություններ կամ լրացումներ կատարվելու դեպքում վիճակախաղի կազմակերպիչը պարտավոր է մեկամսյա ժամկետում դրա մասին ծանուցել լիազորված մարմնին:
27. Խաղարկությունով վիճակախաղի կազմակերպիչը հերթական խաղարկությունից ոչ ուշ, քան մեկ օր առաջ պարտավոր է իրացնող կազմակերպությունից հետ վերցնել չիրացված վիճակախաղի տոմսերը և լիազորված մարմնի սահմանված կարգով ստեղծված հատուկ հանձնաժողովի միջոցով հաշվառել ու ոչնչացնել դրանք:
Ակնթարթային վիճակախաղի կազմակերպիչը խաղարկության ավարտից հետո 5-օրյա ժամկետում պարտավոր է իրացնող կազմակերպությունից հետ վերցնել վիճակախաղի չիրացված տոմսերը և լիազորված մարմնի սահմանված կարգով ստեղծված հատուկ հանձնաժողովի միջոցով հաշվառել ու ոչնչացնել դրանք:
VI Վիճակախաղի կազմակերպչի կողմից ներկայացվող տեղեկությունները
28. Վիճակախաղի կազմակերպիչը պարտավոր է լիազորված մարմին ներկայացնել հետևյալ տեղեկությունները`
ա) վիճակախաղի կազմակերպչի վերաբերյալ տեղեկանք` համաձայն սույն կարգի N 1 հավելվածի.
բ) յուրաքանչյուր նոր տեսակի վիճակախաղի տոմսերի իրացման վերաբերյալ տեղեկանք` համաձայն սույն կարգի N 2 հավելվածի.
գ) յուրաքանչյուր նոր տեսակի վիճակախաղի շահումները տալու վերաբերյալ տեղեկանք` համաձայն սույն կարգի N 3 հավելվածի:
Ընդ որում գ) կետում նշված տեղեկությունները ներկայացվում են նաև ԼՂՀ հարկային պետական վարչության համապատասխան տարածքային մարմիններին` նշելով շահողի անունը, ազգանունը, հայրանունը, բնակության վայրը, անձնագրային տվյալները և հեռախոսի համարը:
29. Վիճակախաղի կազմակերպիչը լիցենզիայի գործողության ժամկետում լիազորված մարմին պետք է ներկայացնի վերջին հաշվետու ժամանակաշրջանի հաշվապահական հաշվետվությունը (հաշվեկշռային հաշվետվություն` ձև N 1, ֆինանսական հաշվետվություն` ձև N 2) եռամսյակը մեկ անգամ` մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող 2-րդ ամսվա 1-ը:
30. Սույն կարգի 28-րդ կետում նշված տեղեկությունները լիազորված մարմին ներկայացնում են`
ա) խաղարկությունով վիճակախաղի կազմակերպիչը` յուրաքանչյուր խաղարկությունից հետո եռօրյա ժամկետում.
բ) ակնթարթային վիճակախաղի կազմակերպիչը` յուրաքանչյուր ամսվա 5-ին և 20-ին:
VII Լիցենզիայի գործողության կասեցումը
31. Լիազորված մարմինն իրավունք ունի կասեցնելու լիցենզիայի գործողությունը` սահմանելով խախտումների վերացման ժամկետ:
Լիցենզիայի գործողության կասեցման ժամկետը սահմանում է լիազորված մարմինը, և այն չի կարող գերազանցել 45 օրը:
32. Լիցենզիայի գործողությունը կասեցվում է, եթե`
ա) վիճակախաղի կազմակերպիչը չի կատարել սույն կարգի 19, 21, 22, 25, 26, 27, 29 և 30-րդ կետերով սահմանված պայմանները.
բ) յուրաքանչյուր վիճակախաղի գովազդի նպատակով եթեր հեռարձակված գովազդի բովանդակությունը չի համապատասխանում լիազորված մարմնի կողմից հավանություն ստացած գովազդի բովանդակությանը:
33. Լիազորված մարմինը լիցենզիայի գործողությունը կասեցնելու մասին որոշման վերաբերյալ 3-օրյա ժամկետում գրավոր տեղեկացնում է վիճակախաղի կազմակերպչին` վերջինից պահանջելով լիազորված մարմնին վերադարձնել տրված լիցենզիայի բնօրինակը:
34. Վիճակախաղի կազմակերպիչը պարտավոր է սահմանված ժամկետում վերացնել խախտումները և դրա մասին տեղեկացնել լիազորված մարմնին:
35. Եթե լիազորված մարմինը գտնում է, որ վիճակախաղի կազմակերպչի կողմից` սույն կարգի 32-րդ կետում նշված խախտումները սահմանված ժամկետում վերացվել են, ապա նրան վերադարձնում է լիցենզիայի բնօրինակը և վերականգնում լիցենզիայի գործողությունը:
36. Սահմանված ժամկետում խախտումները չվերացնելու դեպքում լիազորված մարմնի որոշմամբ լիցենզիան ճանաչվում է ուժը կորցրած:
VIII Լիցենզիան ուժը կորցրած ճանաչելը
37. Վիճակախաղի կազմակերպչին տրված լիցենզիան լիազորված մարմնի կողմից ուժը կորցրած է ճանաչվում, եթե`
ա) լիցենզավորման համար լիազորված մարմին ներկայացված փաստաթղթերում արտացոլվում են իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ.
բ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով դադարել է վիճակախաղի կազմակերպչի գործունեությունը.
գ) օրացուցային մեկ տարվա ընթացքում կրկնակի կասեցվել է լիցենզիայի գործողության ժամկետը.
դ) սույն կարգի 20, 23 և 24-րդ կետերով սահմանված պայմանները չեն կատարվում:
38. Լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին լիազորված մարմնի որոշումը հրապարակվում է մամուլում:
39. Լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին լիազորված մարմնի որոշման ընդունման պահից վիճակախաղի կազմակերպիչը զրկվում է վիճակախաղի կազմակերպման ու անցկացման գործունեություն իրականացնելու իրավունքից և պարտավոր է 3-օրյա ժամկետում վերադարձնել լիցենզիայի բնօրինակը:
40. Լիազորված մարմնի` լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին որոշման պատճենը 3-օրյա ժամկետում տրվում է վիճակախաղի կազմակերպչին:
41. Լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին որոշումը կարող է գանգատարկվել դատական կարգով:
42. Լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու դեպքում վիճակախաղի կազմակերպիչը կարող է սույն կարգով սահմանված ընդհանուր հիմունքներով դիմել նոր լիցենզիա ստանալու` լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու պահից մեկ տարի հետո:
43. Լիցենզիան կորցնելու դեպքում վիճակախաղի կազմակերպիչը դրա մասին գրավոր հայտնում է լիազորված մարմնին: Վերջինս վիճակախաղի կազմակերպչի գրավոր դիմումի հիման վրա 15-օրյա ժամկետում տալիս է նոր լիցենզիա` կատարելով «Կրկնօրինակ» նշագրումը:
44. Լիցենզիայի կրկնօրինակը տրամադրելու համար գանձվում է տուրք` «ԼՂՀ պետական տուրքի մասին» ԼՂՀ օրենքով սահմանված չափով:
| |
Հավելված N 1
Լեռնային Ղարաբաղի
Հանրապետությունում վիճակախաղերի
կազմակերպման և անցկացման
լիցենզավորման կարգի
(յուրաքանչյուր փոփոխության դեպքում) |
Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք
Վիճակախաղերի կազմակերպչի վերաբերյալ
«____» _______________ 200 թ. դրությամբ
1. __________________________________________________________________________
(վիճակախաղի կազմակերպիչ լրիվ ֆիրմային անվանումը)
____________________________________________________________________________
(իրավաբանական և փոստային հասցեներն ու կապի միջոցները)
2. __________________________________________________________________________
(վիճակախաղի կազմակերպչի կազմակերպական-իրավական տեսակը)
3. __________________________________________________________________________
(գործունեության տեսակը)
____________________________________________________________________________
(համապատասխան գործունեության լիցենզիայի (թույլտվության) համարը)
____________________________________________________________________________
(լիցենզիա ստանալու ամսաթիվը)
4. __________________________________________________________________________
(վիճակախաղի կազմակերպչի պետական գրանցման համարը)
5. __________________________________________________________________________
(վիճակախաղի կազմակերպչին սպասարկող բանկի անվանումը)
|
Տնօրեն` _________________
(ստորագրությունը)
Կ.Տ
«____» _______________ 200 թ.
|
|
ԼՂՀ կառավարության
աշխատակազմի ղեկավար |
Ս.ԳՐԻԳՈՐՅԱՆ |
| |
Հավելված N 2
Լեռնային Ղարաբաղի
Հանրապետությունում վիճակախաղերի
կազմակերպման և անցկացման
լիցենզավորման կարգի |
ՏԵՂԵԿԱՆՔ
_________________________________________ կողմից վիճակախաղի տոմսերի իրացման վերաբերյալ
(վիճակախաղի կազմակերպչի լրիվ ֆիրմային անվանումը)
«_____» ________________ 200 թ. դրությամբ
|
NN |
Վիճակա-
խաղի տոմսի թողարկման համարը |
Վիճակա-
խաղի խա-ղարկության համարը |
Հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում վիճակախաղի
տոմսերի սկզբնական մնացորդը |
Հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում վիճակախաղի իրացված տոմսերը |
Հաշվետու ժամանակաշրջանի վերջում վիճակախաղի տոմսերի վերջնական սկզբնական մնացորդը |
|
թիվը
(հատ) |
գինը (դրամ) |
ընդհանուր գումարը(դրամ) |
թիվը
(հատ) |
գինը (դրամ) |
ընդհանուր գումարը
(դրամ) |
թիվը
(հատ) |
գինը (դրամ) |
ընդհանուր գումարը
(դրամ) |
| |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
| |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
| |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Տնօրեն` _________________
(ստորագրությունը)
Կ.Տ
Գլխավոր հաշվապահ ________________
(ստորագրությունը) |
|
ԼՂՀ կառավարության
աշխատակազմի ղեկավար |
Ս.ԳՐԻԳՈՐՅԱՆ |
| |
Հավելված N 3
Լեռնային Ղարաբաղի
Հանրապետությունում վիճակախաղերի
կազմակերպման և անցկացման
լիցենզավորման կարգի |
ՏԵՂԵԿԱՆՔ
______________________________________ կողմից կազմակերպված և անցկացված վիճակախաղի շահումներ տալու վերաբերյալ
(վիճակախաղի կազմակերպչի լրիվ ֆիրմային անվանումը)
«_____» ________________ 200 թ. դրությամբ
|
NN |
Վիճակախաղի խաղարկության համարը |
Շահած տոմսերի համարը |
Շահած տոմսերի սերիան |
Շահած գումարի (իրի) չափը (անվանումը, գինը) |
Շահումները տալու հասցեն |
| |
|
|
|
|
|
| |
|
|
|
|
|
| |
|
|
|
|
|
| |
|
|
|
|
|
| |
|
|
|
|
|
| |
|
|
|
|
|
|
|
Տնօրեն` _________________
(ստորագրությունը)
Կ.Տ
Գլխավոր հաշվապահ _________________
(ստորագրությունը) |
|
|
ԼՂՀ կառավարության
աշխատակազմի ղեկավար |
Ս.ԳՐԻԳՈՐՅԱՆ |