Համարը 
N 88
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ-ում չի հրապարակվել
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
16.05.2000
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
16.05.2000
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
16.05.2000
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Ծանուցում
Ուժը կորցրած ճանաչել ԼՂՀ կառավարության 1995 թ. հունվարի 7-ի «Սև և գունավոր մետաղների թափոնների հանձնման մասին» թիվ 18 կարգադրությունը:

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ «ԱՐՑԱԽԵՐԿՍԵՎՄԵՏ» ՊՓԲԸ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ՍԵՎ ԵՎ ԳՈՒՆԱՎՈՐ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԹԱՓՈՆՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՈՒՄԸ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

"16" մայիսի 2000թ.

 N 88

ք.Ստեփանակերտ

 

«Արցախերկսևմետ» ՊՓԲԸ ստեղծելու և սև և գունավոր մետաղների թափոնների արտահանումը կանոնակարգելու մասին

 

Համաձայն «Բաժնետիրական ընկերության մասին» ԼՂՀ օրենքի 8-րդ հոդվածի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից սև և գունավոր մետաղների թափոնների արտահանումը կանոնակարգելու նպատակով, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ստեղծել «Արցախերկսևմետ» պետական փակ բաժնետիրական ընկերություն:

2. «Արցախերկսևմետ» ՊՓԲԸ-ի «Բաժնետիրական ընկերության մասին» ԼՂՀ օրենքի 8-րդ հոդվածի 5-րդ կետով սահմանված լիազորությունները վերապահել ԼՂՀ տնտեսական և կառուցվածքային բարեփոխումների նախարարին:

3. ԼՂՀ տնտեսական և կառուցվածքային բարեփոխումների նախարարին` մեկամսյա ժամկետում հաստատել «Արցախերկսևմետ» պետական փակ բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և սահմանված կարգով ապահովել ընկերության պետական գրանցումը:

4. Սահմանել, որ ԼՂՀ-ում սև և գունավոր մետաղների թափոնների արտահանման պետական մենաշնորհ է հանդիսանում «Արցախերկսևմետ» պետական փակ բաժնետիրական ընկերությունը:

5. ԼՂՀ պաշտպանության նախարարությանը` նախկին «Ստեփանակերտ» երկաթգծի կայարանի տարածքում տեղակայված սև և գունավոր մետաղների թափոնների հավաքման համար հատկացված շենքերը իրենց տարածքներով անվարձահատույց հանձնել «Արցախերկսևմետ» պետական փակ բաժնետիրական ընկերությանը:

6. ԼՂՀ պաշտպանության նախարարությանը և ԼՂՀ տնտեսական և կառուցվածքային բարեփոխումների նախարարին` սահմանված կարգով ապահովել շենքերի հանձնման-ընդունման աշխատանքները:

7. ԼՂՀ հարկային պետական վարչությանը` աջակցել «Արցախերկսևմետ» պետական փակ բաժնետիրական ընկերությանը` Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքից դուրս սև և գունավոր մետաղներ արտահանելու հետ կապված փաստաթղթերի ձևակերպմանը:

8. ԼՂՀ ներքին գործերի նախարարությանը` ուժեղացնել սև և գունավոր մետաղների արտահանման նկատմամբ վերահսկողությունը:

9. ԼՂՀ կառավարության 1998թ. դեկտեմբերի 29-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում տնտեսական գործունեության առանձին տեսակներով զբաղվելու կարգը հաստատելու մասին» թիվ 294 որոշման թիվ 1 ցանկում ավելացնել նոր կետ` հետևյալ խմբագրությամբ`

«9. Սև և գունավոր մետաղների թափոնների արտահանում»:

(9-րդ կետի գործողությունը դադարեցվել է 25.06.2002 N 128)

10. Ուժը կորցրած ճանաչել ԼՂՀ կառավարության 1995 թ. հունվարի 7-ի «Սև և գունավոր մետաղների թափոնների հանձնման մասին» թիվ 18 կարգադրությունը:

 

 

ԼՂՀ ՎԱՐՉԱՊԵՏ

Ա. ԴԱՆԻԵԼՅԱՆ