ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
«16» ապրիլի 2010թ. |
N 195-Ն |
ք.Ստեփանակերտ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 24-Ի ԹԻՎ 34 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածը՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունվարի 24-ի «Ամենամսյա դրամական օգնության մասին» թիվ 34 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1) որոշման 1-ին կետից հանել «խուլ-համր» բառերը,
2) որոշման 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«5. Ընդունել ի գիտություն, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգից դրամական օգնություն ստացողների մասով ֆինանսավորումը մասամբ իրականացվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի փետրվարի 5-ի «Հայրենական մեծ պատերազմի վետերաններին, նրանց հավասարեցված անձանց և զոհվածների ընտանիքներին դրամական օգնության նշանակման և վճարման կարգը հաստատելու մասին» թիվ 207-Ն և «Հաշմանդամ դարձած զինծառայողներին և զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքներին դրամական օգնության նշանակման և վճարման կարգը հաստատելու մասին» թիվ 208-Ն որոշումներով սահմանված չափերով:»,
3) որոշման հավելվածի՝
ա. 2-րդ կետի 6-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«6) 1-ին, 2-րդ և 3-րդ խմբերի հաշմանդամներ՝ բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմնի կողմից 1-ին, 2-րդ կամ 3-րդ խմբի հաշմանդամ ճանաչված անձինք՝ բացառությամբ սույն կետի 1-ին և 3-րդ ենթակետերում նշված հաշմանդամների»,
բ. 5-րդ կետի 1-ին ենթակետից հանել «հաշմանդամ զինծառայողները, ՀՄՊ հաշմանդամներն ու նրանց հավասարեցված անձինք, 1-ին (նաև տեսողությունից) և 2-րդ խմբերի հաշմանդամները, խուլ-համր» բառերը,
գ. 14-րդ կետի 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«14. Դրամական օգնությունը նշանակվում և վճարվում է հետևյալ չափերով.
| 1) Հաշմանդամ զինծառայողներին` |
11900 դրամ, |
| 2) Զոհված զինծառայողների ընտանիքներին` |
11900 դրամ, |
| 3) ՀՄՊ հաշմանդամներին և նրանց հավասարեցված անձանց` |
8900 դրամ, |
| 4) ՀՄՊ-ում զոհվածների ընտանիքներին` |
8900 դրամ, |
| 5) ՀՄՊ մասնակիցներին և նրանց հավասարեցված անձանց` |
5900 դրամ, |
| 6) 1-ին և 2-րդ խմբերի հաշմանդամներին` |
9400 դրամ, |
| 7) 3-րդ խմբի հաշմանդամներին՝ |
3000 դրամ, |
| 8) Տեսողությունից 1-ին խմբի հաշմանդամներին` |
11000 դրամ, |
| 9) Խուլ-համր հաշմանդամներին` |
5800 դրամ, |
| 10) Չեռնոբիլի ԱԷԿ-ի վթարից տուժածներին` |
6500 դրամ, |
| 11) Բռնադատվածներին` |
9400 դրամ, |
| 12) Հերոսներին և ԼՂՀ շքանշանակիրներին` |
9400 դրամ, |
| 13) Միայնակ քաղաքացիներին` |
9400 դրամ, |
| 14) ԽՍՀՄ շքանշանակիրներին` |
3900 դրամ:»: |
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2010 թվականի մայիսի 1-ից:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |