ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ПРАВИТЕЛЬСТВО НАГОРНО-КАРАБАХСКОЙ РЕСПУБЛИКИ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
П О С Т А Н О В Л Е Н И Е
ք.Ստեփանակերտ
г.Степанакерт
ԼՂՀ կառավարության 1997թ. հուլիսի 24-ի թիվ 126 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին
ԼՂՀ կառավարությունը որոշում է.
1. ԼՂՀ կառավարության 1997թ. հուլիսի 24-ի «Առանձին խմբերի երեխաներին, միայնակ մայրերին և մինչև 2 տարեկան երեխա խնամող անձանց տրվող պետական նպաստների նշանակման և վճարման կարգի մասին» թիվ 126 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը` որոշման 4 կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող միանվագ նպաստի չափը սահմանել 10000 դրամ»
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1998 թ. հունվարի 1-ից:
|
ԼՂՀ վարչապետ |
ԼԵՈՆԱՐԴ ՊԵՏՐՈՍՅԱՆ |