ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2002 թվականի
նոյեմբերի 27-ին
«ՊԱՐՏԱԴԻՐ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի (այսուհետ՝ օրենք) 5-րդ հոդվածի 5-րդ կետի երկրորդ մասը «60 հազար դրամը» բառերից հետո լրացնել հետևյալ նախադասությամբ՝
«Վարձու աշխատանք օգտագործող անհատ ձեռնարկատերերը սոցիալական վճարներ են կատարում նաև վարձու աշխատողների համար՝ գործատուների և վարձու աշխատողների համար սահմանված դրույքաչափերով:»:
Հոդված 2. Օրենքի 6-րդ հոդվածում՝
ա) 1-ին կետը «լիազոր մարմնին են վճարում» բառերից հետո լրացնել «ամսական» բառով.
բ) 4-րդ կետից հանել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով» բառերը և կետը լրացնել «Հաշվետվության ձևը, լրացման կարգը մշակում ու հաստատում է լիազոր մարմինը և գրանցում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:» նախադասությամբ.
գ) 4-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր մասով՝
«Եթե օրենքներով և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրերով սոցիալական վճարները հաշվարկելու և լիազորված մարմին փոխանցելու պարտականությունը դրված է վարձու աշխատողների վրա, ապա գործատուն պարտավոր է լիազորված մարմին տեղեկություններ հայտնել վարձու աշխատողների, նրանց վճարվող աշխատավարձի ու դրան հավասարեցված եկամուտների մասին:»:
Հոդված 3. Օրենքի 8-րդ հոդվածից հանել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած չափերով» բառերը: Հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր մասով.
«Սոցիալական վճարների հավաքագրումն ու գանձումն ապահովող լիազորված մարմնի տարեկան բյուջեն ընդունվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջեի մասին օրենքով:»:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ՝ |
Ա. ՂՈՒԿԱՍՅԱՆ |
|
30 դեկտեմբերի 2002թ.
ք. Ստեփանակերտ
ՀՕ-21 |
|