Համարը 
N 298-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Չի գործում
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2010.06.18/11(145)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
15.06.2010
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
15.06.2010
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
28.06.2010
Ուժը կորցնելու ամսաթիվը 
30.03.2012

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԼՂՀ-ՈՒՄ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՀԱՍՏՈՑՆԵՐԻ, ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՄԱՍԵՐԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ, ՀԱՅՏԻ (ԴԻՄՈՒՄԻ) ԵՎ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՏՅԱՆԻ ՁԵՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«15» հունիսի 2010թ.

N 298-Ն

ք.Ստեփանակերտ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՀԱՍՏՈՑՆԵՐԻ, ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՄԱՍԵՐԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ, ՀԱՅՏԻ (ԴԻՄՈՒՄԻ) ԵՎ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՏՅԱՆԻ ՁԵՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Շարժական գույքի կադաստրի վարման, շարժական գույքի գրավի իրավունքի, լիզինգի պայմանագրով վարձակալության իրավունքի գրանցման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

1) Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում հաշվառման ենթակա հաստոցների, սարքավորումների և դրանց բաղկացուցիչ մասերի կադաստրի վարման կարգը` համաձայն թիվ 1 հավելվածի.

2) Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում հաշվառման ենթակա հաստոցների, սարքավորումների և դրանց բաղկացուցիչ մասերի հաշվառման մասին հայտի (դիմումի) ձևերը` համաձայն թիվ 2 հավելվածի.

3) Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում հաշվառման ենթակա հաստոցների, սարքավորումների և դրանց բաղկացուցիչ մասերի հաշվառման մատյանի ձևը` համաձայն թիվ 3 հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

    ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ

    ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

 

Հավելված 1

Լեռնային Ղարաբաղի

Հանրապետության կառավարության

2010 թվականի հունիսի 15-ի

թիվ 298-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՀԱՍՏՈՑՆԵՐԻ, ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՄԱՍԵՐԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՎԱՐՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում իրավաբանական և ֆիզիկական անձանց (այսուհետ՝ սեփականատեր) սեփականության (օգտագործման) իրավունքով պատկանող հաստոցների, սարքավորումների և դրանց բաղկացուցիչ մասերի կադաստրի վարման կարգը և այդ գործընթացում ծագող հասարակական հարաբերությունները:

2. Սույն կարգով հաշվառվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում հաշվառման ենթակա` գործարանային արտադրության բոլոր հաստոցները, սարքավորումները և դրանց բաղկացուցիչ մասերը` բացառությամբ կենցաղային նշանակություն ունեցող սարքավորումների և դրանց բաղկացուցիչ մասերի:

3. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում հաշվառման ենթակա հաստոցները, սարքավորումները և դրանց բաղկացուցիչ մասերը հաշվառվում են կամավորության սկզբունքով` դրանց սեփականատերերի կողմից ներկայացված հայտի (իրավաբանական անձանց համար) կամ դիմումի (ֆիզիկական անձանց համար) հիման վրա:

4. Սույն կարգի իմաստով`

1) հաստոցներ են համարվում նյութերի մշակման կամ իրերի արտադրման համար նախատեսված մեքենաները.

2) սարքավորումներ են համարվում նյութերի մշակման կամ իրերի արտադրման համար նախատեսված մեխանիզմների, սարքերի կամ հարմարանքների համախումբը.

3) բաղկացուցիչ մասեր են համարվում հաստոցների և սարքավորումների այն հիմնական մասերը, որոնք համարակալված են գործարանային տեխնիկական անձնագրային համարով:

 

II. ՀԱՍՏՈՑՆԵՐԻ, ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՄԱՍԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ

 

5. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում հաստոցների, սարքավորումների և դրանց բաղկացուցիչ մասերի կադաստրի վարման աշխատանքներն իրականացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տնտեսական զարգացման նախարարությունը (այսուհետ՝ հաշվառող մարմին):

6. Հաստոցների, սարքավորումների և դրանց բաղկացուցիչ մասերի սեփականատերը գործարանային արտադրության հաստոցները, սարքավորումները և դրանց բաղկացուցիչ մասերը, սույն կարգով սահմանված դրույթների համաձայն, հաշվառման, վերահաշվառման կամ հաշվառումից հանման համար կարող է դիմել հաշվառող մարմին:

7. Սեփականատերը հաստոցների, սարքավորումների և դրանց բաղկացուցիչ մասերի հաշվառման համար գրավոր կամ էլեկտրոնային եղանակով հաշվառող մարմին է ներկայացնում`

1) հայտ կամ դիմում (N 2 հավելված, Ձև 1 կամ Ձև 2).

2) արտադրող գործարանի կողմից տրված տեխնիկական անձնագրի կամ տեղեկամատյանի պատճենը.

3) սեփականության իրավունքը հաստատող փաստաթղթերի պատճենները.

4) իրավաբանական անձինք` պետական գրանցման վկայականի, իսկ ֆիզիկական անձինք` անձը հաստատող փաստաթղթի պատճենը: Սույն կետի 3-րդ ենթակետում նշված փաստաթղթերն են հաստոցների, սարքավորումների և դրանց բաղկացուցիչ մասերի նկատմամբ իրավունքի ծագման վերաբերյալ սահմանված կարգով կնքված պայմանագրերը, հաշիվ-ապրանքագրերը, դատական ակտերը և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված` իրավունքը հաստատող այլ փաստաթղթեր:

8. Հաստոցները, սարքավորումները և դրանց բաղկացուցիչ մասերը հաշվառող մարմինը հայտը (դիմումը) ստանալու օրվանից 10-օրյա ժամկետում`

1) իրականացնում է հայտով կամ դիմումով ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրություն.

2) փաստաթղթերով ներկայացված` հաստոցների, սարքավորումների և դրանց բաղկացուցիչ մասերի մասին տվյալների հիման վրա հաստոցների, սարքավորումների և դրանց բաղկացուցիչ մասերի հաշվառման մատյանում (N 3 հավելված), ինչպես նաև համակարգչային ծրագրով կատարում է համապատասխան գրառում: Յուրաքանչյուր միավոր հաստոցի, սարքավորման և դրանց բաղկացուցիչ մասի համար կատարվում է առանձին գրառում.

3) գրավոր կամ էլեկտրոնային եղանակով (եթե առկա են տեխնիկական հնարավորություններ) տեղեկատվություն է տրամադրում հաստոցների, սարքավորումների և դրանց բաղկացուցիչ մասերի հաշվառման մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին և գրավոր կամ էլեկտրոնային եղանակով սեփականատիրոջը տեղեկացնում է հաշվառման (հաշվառումից հանելու կամ վերահաշվառելու) մասին.

4) հաստոցների, սարքավորումների և դրանց բաղկացուցիչ մասերին վերաբերող փաստաթղթերի բացակայության կամ դրանք սույն կարգի 7-րդ կետի պահանջներին չհամապատասխանելու դեպքում գրավոր տեղեկացնում է սեփականատիրոջը` նշելով մերժման պատճառները:

9. Հաստոցների, սարքավորումների և դրանց բաղկացուցիչ մասերի հաշվառման համար փաստաթղթերի բացակայության կամ դրանք սույն կարգի 7-րդ կետի պահանջներին չհամապատասխանելու դեպքում սեփականատերը կարող է շտկել այն և ներկայացնել հաշվառող մարմնի լրացուցիչ քննարկմանը:

10. Հաստոցները, սարքավորումները և դրանց բաղկացուցիչ մասերը հաշվառված են համարվում, եթե դրանց վերաբերյալ հաշվառող մարմնի կողմից համապատասխան հաշվառում է կատարվել սույն կարգով հաստատված հաշվառման մատյանում:

11. Սեփականատերը օրենքով սահմանված կարգով պատասխանատվություն է կրում իր կողմից ներկայացված տեղեկությունների համար:

12. Հաստոցների, սարքավորումների և դրանց բաղկացուցիչ մասերի հաշվառման մերժման դեպքում սեփականատերն իրավունք ունի բողոքարկելու հաշվառող մարմնի գործողությունը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

III. ՀԱՍՏՈՑՆԵՐԻ, ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՄԱՍԵՐԻ ՎԵՐԱՀԱՇՎԱՌՈՒՄԸ ԵՎ ԴՐԱՆՔ ՀԱՇՎԱՌՈՒՄԻՑ ՀԱՆԵԼԸ

 

13. Սեփականատիրոջ փոխվելու դեպքում նոր սեփականատերը հաստոցները, սարքավորումները և դրա բաղկացուցիչ մասերը վերահաշվառելու համար կարող է դիմել հաշվառող մարմին` ներկայացնելով սույն կարգի 7-րդ կետով նախատեսված փաստաթղթերը:

14. Հաշվառող մարմինը վերահաշվառումն իրականացնում է սույն կարգի 8-րդ կետում նշված ժամկետներում և կարգով:

15. Հաստոցները, սարքավորումները և դրանց բաղկացուցիչ մասերը հաշվառումից հանվում են սեփականատիրոջ հայտի կամ դիմումի հիման վրա: Հաշվառող մարմինը հաշվառման մատյանում, ինչպես նաև համակարգչային ծրագրով համապատասխան գրառում է կատարում հաստոցները, սարքավորումները և դրանց բաղկացուցիչ մասերը հաշվառումից հանելու վերաբերյալ և գրավոր կամ էլեկտրոնային եղանակով տեղեկացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ

Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

 

 

Հավելված 2

Լեռնային Ղարաբաղի

Հանրապետության կառավարության

2010 թվականի հունիսի 15-ի

թիվ 298-Ն որոշման

 

 

Ձև 1

 

 ________________________________________

 (կազմակերպության անվանումը)

 Գտնվելու վայրը ___________________________
 Հեռախոսահամարը ________________________

 

 _____________________________________

 (հաշվառող մարմնի անվանումը)

 _____________________________________

 (հաշվառող մարմնի ղեկավարի անունը, ազգանունը)

 

 

 

 

 

 

Հ Ա Յ Տ

 

ՀԱՍՏՈՑՆԵՐԻ, ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՄԱՍԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ (ՎԵՐԱՀԱՇՎԱՌՄԱՆ) ԵՎ ԴՐԱՆՔ ՀԱՇՎԱՌՈՒՄԻՑ ՀԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Խնդրում եմ, համաձայն հաստոցների, սարքավորումների և դրանց բաղկացուցիչ մասերի կադաստրի վարման կարգի, հաշվառել, վերահաշվառել, հաշվառումից հանել (ընդգծել) կից ցանկով (Ձև 3) ներկայացված ______________ միավոր հաստոցները, սարքավորումները և դրանց բաղկացուցիչ մասերը։

 

Դրանց գտնվելու (շահագործման) վայրը_______________________________

 

Կից ներկայացնում եմ հետևյալ փաստաթղթերը`

1. ________________________________________________________________

2. ________________________________________________________________

3. ________________________________________________________________

4. ________________________________________________________________

5. ________________________________________________________________

 

 Տնօրեն

 ____________________  _____________________ 
 

 (ստորագրությունը)

 (անունը, ազգանունը)

____ __________________20 թ.

 

Հայտը հաշվառման մատյանում հաշվառված է __________ համարով:

 

 Հաշվառող մարմնի պատասխանատու  ________________  ___________________
 

(ստորագրությունը)

 (անունը, ազգանունը)

____ __________________20 թ.

 

 

Ձև 2

 

 ___________________________________________

 (հաշվառող մարմնի անվանումը)

 ___________________________________________

    (հաշվառող մարմնի ղեկավարի անունը, ազգանունը)

 Քաղաքացի_________________________________

                        (անունը, ազգանունը)

 Բնակության վայրը___________________________
 ___________________________________________
 ___________________ հեռ.____________________
 Անձնագիրը _________________________________

                      (սերիան, համարը, երբ և ում կողմից է տրված)

 

Դ Ի Մ ՈՒ Մ

 

ՀԱՍՏՈՑՆԵՐԻ, ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՄԱՍԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ (ՎԵՐԱՀԱՇՎԱՌՄԱՆ) ԵՎ ԴՐԱՆՔ ՀԱՇՎԱՌՈՒՄԻՑ ՀԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Խնդրում եմ, համաձայն հաստոցների, սարքավորումների և դրանց բաղկացուցիչ մասերի կադաստրի վարման կարգի, հաշվառել, վերահաշվառել, հաշվառումից հանել (ընդգծել) կից ցանկով (Ձև 4) ներկայացված _____________ միավոր հաստոցները, սարքավորումները և դրանց բաղկացուցիչ մասերը։

 

Դրանց գտնվելու (շահագործման) վայրը_______________________________

 

Կից ներկայացնում եմ հետևյալ փաստաթղթերը`

 

1. ________________________________________________________________

2. ________________________________________________________________

3. ________________________________________________________________

4. ________________________________________________________________

5. ________________________________________________________________

 

Դիմող 

 ____________________  _____________________ 
 

 (ստորագրությունը)

 (անունը, ազգանունը)

 

Դիմումը հաշվառման մատյանում հաշվառված է __________ համարով:

 

 Հաշվառող մարմնի պատասխանատու  ________________  _________________
 

(ստորագրությունը)

 (անունը, ազգանունը)

 

____ __________________20 թ.

 

 

Ձև 3 

 

ՑԱՆԿ

 

 ____________________________  ՊԱՏԿԱՆՈՂ ԵՎ N__________ՀԱՅՏՈՎ 

(կազմակերպության անվանումը)

 

 

ՀԱՇՎԱՌՄԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՍՏՈՑՆԵՐԻ, ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՄԱՍԵՐԻ

 

NN

ը/կ

 Անվանումը 

 Մակնիշը 

Արտադրման տարեթիվը

 Արտադրող գործարանը 

 Գործարանային համարը 

 Տեխնիկական անձնագիրը (վկայական) 

 Այլ տվյալներ  

Ծանոթա-գրություն 

 1.

 

 

 

 

 

 

 

 

 2.

 

 

 

 

 

 

 

 

 3.

 

 

 

 

 

 

 

 

 4.

 

 

 

 

 

 

 

 

 5.

 

 

 

 

 

 

 

 

 6.

 

 

 

 

 

 

 

 

 7.

 

 

 

 

 

 

 

 

 8.

 

 

 

 

 

 

 

 

 9.

 

 

 

 

 

 

 

 

 10.

               

 

 ______________ _______________   ____________________ 

 (պաշտոնը)

 (ստորագրությունը)

 (անունը, ազգանունը)

 ___ _______20 թ.    

 

 

Ձև 4

 

ՑԱՆԿ

 

 ____________________________  ՊԱՏԿԱՆՈՂ ԵՎ N__________ՀԱՅՏՈՎ 

(անձի անունը, ազգանունը)

 

 

ՀԱՇՎԱՌՄԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՍՏՈՑՆԵՐԻ, ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՄԱՍԵՐԻ

 

NN

ը/կ

 Անվանումը 

 Մակնիշը 

Արտադրման տարեթիվը

 Արտադրող գործարանը 

 Գործարանային համարը 

 Տեխնիկական անձնագիրը (վկայականը) 

 Այլ տվյալներ  

Ծանոթա-գրություն 

 1.

 

 

 

 

 

 

 

 

 2.

 

 

 

 

 

 

 

 

 3.

 

 

 

 

 

 

 

 

 4.

 

 

 

 

 

 

 

 

 5.

 

 

 

 

 

 

 

 

 6.

 

 

 

 

 

 

 

 

 7.

 

 

 

 

 

 

 

 

 8.

 

 

 

 

 

 

 

 

 9.

 

 

 

 

 

 

 

 

 10.

               

 

 Դիմող 

_______________   ____________________ 

 

 (ստորագրությունը)

 (անունը, ազգանունը)

 ___ ________________ 20 թ.    

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ

Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

 

 

Հավելված 3

Լեռնային Ղարաբաղի

Հանրապետության կառավարության

2010 թվականի հունիսի 15-ի

թիվ 298-Ն որոշման

 

Մ Ա Տ Յ Ա Ն

 

ՀԱՍՏՈՑՆԵՐԻ, ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ  ԵՎ ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՄԱՍԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ

 

NN ը/կ

 

Հայտի (դիմումի) մուտքի համարը

 

Մուտքի ամիսը, ամսա-թիվը

 

Սեփականատիրոջ

Հաստոցների, սարքավորումների և դրանց բաղկացուցիչ մասերի

Հաշվառ-

ման մասին տեղեկություն

Հաշվառումից հանելու մասին հայտի (դիմումի)

Ծանո-թագրու-թյուն

անվա-նումը (ազգա-նունը, անունը)

գտնվելու վայրը (բնակու-թյան վայրը)

անվա-նումը

մակ-նիշը, տիպը

արտա-դրու-թյան տարե-թիվը

գործա-րանա-յին հա-մարը

հա-մարը

ամսա-թիվը

մուտքի համարը

ամիսը, ամսա-թիվը

1.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

3.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ

Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ